Saturday, April 28, 2012

Сахаров

Ես լխճվել եմ...
Չգիտեմ, ինչու սենց լարվեցի էսօր, ինչու սենց ահավոր ծանր տարա էս ամենը...

Երթուղային եմ բարձրանում ու դուռն եմ փակում: Կարգին չի փակվում:
- Կարգի˜ն փակի, - սարսափելի մուննաթով ու չարությամբ բղավում է վարորդը ու նայում այնպես, կարծես, եթե մենակ լինեինք, լյարդս կպոկեր մատներով:
Այդ պահին` մեր միզանսցենից վախեցած և իմ "լյարդի ֆանտազիան" լավ պատկերացրած մի տարիքով կին տեղից անմիջապես ցատկում է, որպիսի դուռը լավ փակի` ավտոմատ կերպ փրկելով ինձ վարորդի` լյարդս տենչող, կեղտոտ մատներից:

Ես լխճվեցի:

Ես լխճվել եմ...
Մի փոքրիկ խանութ եմ մտնում, բարևում եմ 3 կանանց. նրանք 3-ն էլ "կուազի պրոդավեց-կոնսուլտանտներ են" (Ջիվան ջան, մի բան նվագի, լսենք):
Նրանցից ՈՉ ՄԵԿԸ ինձ չի բարևում:
Ես ավելի բարձր կրկնում եմ իմ ողջույնի անպատասխան խոսքը ու, չգիտես ինչու, (ասեմ, ինչու. ափսոսանքից, մանթոյից ու զարմանքից) Բրեժնևի պես ձեռքով անում նրանց (Էն որ "Վրեմյա"-յի ժամանակ սուռդոպերևոդ ա գնում, է)..
Վախեցած, sort of տրորված արձագանքում են ու հենց ես թեքվում եմ, միմյանց են նայում: Նրանց աչքերում ես կարդում եմ "էս գիժը որտեղից ռաստվեց?!"

(Heckler und Koch) 
2 րոպե անց "պ-կոնսուլտանտներից" մեկի կատարմամբ հարց է հնչում.
- Ինչ ա պետք?
- Նայում եմ, - կարճ պատասխանում եմ ես: Արդեն փորձ ունեմ նրա "սուպեր-կլեյ" սպասարկման հետ:
Չգտնելով ոչ մի համապատասխան "այթմ", հանդուգն փորձ եմ կատարում դուրս գալ խանութից:
Հեռանալու 1-ին փորձ;
Նա զգում է դա: Լսվում է.
- Բան չգտաք?
- Կոնկրետ այն մարդու համար, ում պատրաստվում եմ գնել նվերը ոչ, չգտա:
  Ապշած է.
- Էսքան տեսականիների (!!!) մեջ բան չգտաք? Մենք ամեն ինչ ունենք. համ կլYասիկա, համ սպորտային (նա ապրում է այն համոզմունքով, որ մեր բազմաչարչար, կրծոտված, բայց իր արժանապատվությունը չկորցրած գլոբուսի վրա կա ընդամենը 2 ոճ. կլYասիկա ու սպորտային և ես հաստատ կգտնեմ իմ սրտի ուզածը նրանց խոնավ խցի մեջ):
- Ես ամեն ինչ տեսա:
- Իսկ հըլը սրանք նայեք: Տեսեք, ինչ օRգինալ են:
- Շնորհակալ եմ, բայց ընկերուհիս նման բաներ չի կրում: (օդապարիկի պես գլխիս դանդաաաղ իջնող դեպրեսիայի սպազմ)
Կփոխվեք. Կփրկվենք.
լյուֆտ

Հեռանալու 2-րդ փորձ

- Շնորհակալ եմ:
Ոտքս հանում եմ դուրս ու արդեն հեռվում ինչ-որ անհասկանալի, կենդանական բարբառով ու շատ բարձր ձայնով չար տեքստ եմ լսում:

Ես լխճվեցի:

Ես լխճվեմ եմ...
Հաջորդ խանութն եմ մտնում: Այն լրիվ այլ ձևաչափի է:
7 րոպե փնտրելուց, սարսափելի առաջարկներ լսելուց ու կրկին ոչինչ չգտենլուց հետո, ասում եմ "Շատ շնորհակալություն", "շատ"-ը նա վսյակիյ սլուչայ: Մտքումս դեռ լսվում է նախորդ զինվորի տրամադրվածության աուդիո արդյունքը:
- Ըհը.. - օրալ մեխանիզմով արտադրում է էակը:

Ես քանդված եմ..
Փակում եմ աչքերս, ուզում եմ բացեմ ու այլևս ձեզ չտեսնեմ:
Հա, ինչ կլինի..

No comments:

Post a Comment