Monday, May 21, 2012

Լիտլ թրիփ

Նստում եմ տաքսի:
Գնում ենք:
Ուրախ վարորդ ա: Վազում ա խանութ, իմ համար փող ա մանրում, բան: Ինձանից շատ ա ուրախանում, որ մանրեցին:
2 րոպե հետո լսում եմ շատ կամաց հնչող մի երգի լիրիքսը. "Մինչև առավոտ ենք ուռելու, ախպերներով կայֆ ենք լինելու"...
Պուշկինի խաչմերուկի վրա  վարորդի նստարանի հետևը նկատում եմ մի տոպրակ:
- Ստեղ ինչ-որ տոպրակ ա, գիտեք դրա մասին?
Ձեռքը գցում ա, շոշափում ա տոպրակը: Հանում ա, կողքն ա դնում ու մի փ ութերորդական պաուզայից հետո ասւմ ա.
- Ճիշտն ասած, էս զիբիլ ա: Հանեցի հետս, որ թափեմ, էն էլ մոռացա, - ծիծաղը գալիս ա:
Կանգնում ա խաչմերուկում ուռնայի հարևանությամբ: Դուրս գալուց.
- Խայտառակ էղանք:
- Բոլորի հետ էլ պատահում ա:

Տենց լավ տրամադրությամբ հասցրեց տուն:

Ապրի ինքը:

2 comments:

  1. արա ես ել իմացա կոկային եր եդ տոպրակի մեջ. Մինչև առավոտ ենք ուռելու, ախպերներով կայֆ ենք լինելու"... correlation -ով..

    ReplyDelete
  2. հեհե, բարի բառիգ, հա՞...

    ReplyDelete