Wednesday, May 23, 2012

Պերեռիվ

2 տղամարդ նստեցին մարշրուտկա, հետևիս նստարանին:
Իրանցից մեկը կակազում էր ու անկապ բաներ էր ասում անընդհատ: Էդ կակազելու պատճառով էդ անկապ բաները մի ձև գռեհիկ, խուժան երանգ էին ստանում: Կողքինն էլ իրանից իբր թե նորմալ էր ու հա բզում էր սրան ու քթի մեջ ասում`
- Արա, գԸնա ստեից, էէէէ...
Խոսակցության ձևաչափը չէր փոխվում մի քանի կանգառ շարունակ, մինչև որ կակազողը էլի ինչ-որ բան բլթաց ու հետինը էլի ասեց`
- Արա, հելիիիի ստից:
Կակազողը պատասխանեց`
- Արա, հեեեեելին որն ա, ստե իիիջնում ենք:

Ծակ վարագույր

No comments:

Post a Comment