Thursday, June 28, 2012

Բարով գնաք

Ծափահարություններ են լսվում ավտոբուսի մոտ.. Էրեխեքը նստել են արդեն, հեսա-հեսա շարժվելու ա...
Ախպերս քաչալ լավն ա շատ... հազար անգամ ավելի լավը, քան 'մոսկովսկայա բոլոնկա" ձևաչափի մազերով... Ընկերներն են հավաքվել` մեկը մեկից բարի ու նվիրված: Սենց մարդու սիրտ ա մզում... հումոր են անում, պատմում են, որ էրեկ էնքան են հարբել, որ այՖոնների կենացն են խմել` պատկերացնելով դրանց ապագա կոֆե դնողների տեսքով..... ուրախացնում են Գոռին....
Հիշում եմ, որ փոքր ժամանակ ախպերս ինքն իրան Գոր էր ասում... ր-ով... ինչ հավես, մաքուր բան կար դրա մեջ...
Էրեկվա քեֆից հետո բոլորը հալից ընկած էին, բայց երջանիկ, որ միասին են ցխվել ու ուրախացել.... լիքը հիշելու պահեր են հավաքել.... իսկ դրանից ավելի թանկ բան չկա:
Գոռը գրկում ա ինձ ու բողոքում, որ մարդավարի չեմ գրկվում, որ ոնց որ ձեռքերի արանքը բան չլինի.... Հետո գնում ա դեպի ավտոբուսը.... կորում ա կորած ու մի քիչ վախեցած հայացքներով իրա պես նույն ավտոբուսը նստող ամբոխի մեջ..... լավն են էրեխեքը..... բոլորն էլ լավն են.... ընկերները հետևից ինչքան հնարավոր ա գնում են, ուզում են մինչև վերջին պահը կողքին լինեն, ժպտում են, բայց լացները գալիս ա.... հետ են նայում, զգում են, որ առանց Գոռի որբանալու են 2 տարով, ժպտում են, չեն հուզվում... Նոնան մուգ ակնոցով կողքի վրա կանգնած կամացուկ լաց ա լինում...
Չէր ստացվում քեզ ավելի շուտ-շուտ տեսնել, Գոռ... կամ չգիտեմ, ինչի չէինք տեսնվում.. կամ կարող ա գիտեմ ու չեմ ուզում իմանամ...
Ավտոբուսի մյուս կողմից ենք մոտենում, որ տեսնենք ախպորս:
Էդ պահին տաքսի ա հայտնվում, ուզում ա հուզված մամաների ու ավտոբուսի արանքով անպայման քշած, անցած լինի.... տղամարդիկ կազմակերպում են ճանապարհի բացման պրոցեսը, տաքսիստը չգիտես ինչի սկսում ա ավել-պակաս խոսալ.. ուղևորը մի կին ա, հետևի նստարանին փռված` մարդկանց բանի տեղ չդնող, փայտացած կարեկցանքless աչքերով ու հոգով..... տաքսիին հանգիստ ճամփա են տալիս մաշած սրտներով մամաներն ու հարազատները, 1 րոպեից ավտոբուսը շարժվում ա, էլի ծափահարում ա ժողովուրդը..... որ լավ զգան իրանց քյոռփեքը... լսում եմ կողքիս կանգնած կանանց` մամաների ֆսֆսոցը... չեն լացում` կամաաաաց մղկտում են, ձեռքով անում իրանց  տղերքին... "Հաջող, մեռնեմ ջանիդ, հաջող, բալես, Աստված ձեր հետ, էրեխեք ջան".... ինչ լավ են ասում... ոչ մի լեզվի մեջ էսքան ջիգյար չի լինի, ինչքան հայերենում... ես ել եմ հուզվում... ֆֆֆ....բայց մտածում էի, որ կտիրապետեմ ինձ.... հը, Բե՛ն, ի՞նչ կասես...

Դե, բարո՛վ գնաք, էրեխեք ջա՛ն, Աստված ձեր հետ ու իմ Գորի..



Wednesday, June 27, 2012

լա՜վն ա գազանս


Господи, почему мои мозги работают так непонятно и независимо от меня??
Как мне научиться управлять этим органом? Прямо кричать хочется......

Почему я не могу вовремя что-то сказать или сделать?
Или говорю совсем не то, что надо было.... о чем долго думалось.... эх!
Как получается, что меня будто на мгновение, которое так важно, замораживает.. в чем причина?
Самое ужасное бывает потом, когда медленно опускается осознание того, что что-то очень важное было упущено, потеряно, не сказано и не сделано (стихи получились)
Разве может человек держать специальный блокнот, записывать все то, что важно, чтобы не забыть и потом забыть туда посмотреть???!!!! Это нормально? НЕТ!!!
Но я научусь быть более организованной... Я все смогу! (хаотичная речь)
Вспомнилась маленькая молитва, которая запала мне в душу после разнописаний и конфессионных причуд поп идола современной прозы - Коэльо... Самое яркое, что запомнилось из всех его страничек:


Пресвятая Девабез греха зачавшая
моли Бога о нас, 
да не постыдимся в уповании на Тебя.
Полегчало
Давно не писала на русском....... я прямо как испорченный автомат жвачки.... кириллица так и вываливается и под пальцев..... соскучилась )) 

Tuesday, June 26, 2012

Ode

Տղամարդ
Էդ բառից միանգամից ուզում եմ նստեմ ու մի հատ երկաաաաար աշխատություն գրեմ, գիշերները լուսացնեմ ու ինչ զգում ու մտածում եմ արտահայտեմ.....
Բայց էդ անհնար ա, որովհետև ես դեռ էնքան բան եմ իմանալու տղամարդու մասին, որ էս մտածածս ապագա բացահայոտւմներիս 0.3 տոկոսն էլ չի լինի... Բենը ստեղ կհարցներ` իսկ քո պատկերացմամբ էդ 0.3 տոկոսն ինչքան ա... ու ես տեղ կսկսեի կակազել ու աբստրակտ, իրականությանը ոչ մի կերպ չհամապատասխանող բաներ դուրս տալ:
Բեն, մի ջղայնացի, խնդրում եմ քեզ..
Ախր քո շնորհիվ եմ ես հասկացել` ով ա տղամարդը, ինչպիսի հրաշք ա ինքը էս մոլորակի վրա, թե ինչ թանկ ա տղամարդու զգացմունքն ու վերաբերմունքը, թե ինչ տարբեր ա ինքը կնոջից ու ոնց են իրանք իրար ձգում..
Ուզում եմ կիսվեմ
Ես հիանում եմ տղամարդով, ուրախանում, պարծենում, նրանով, երջանկանում նրա կողքին ու տխրում, երբ նա չկա.. սիրում նրան, խենթանում..
Հիմա կմտածեք` ինչ պրիմիտիվ ա ամեն ինչ..
Շատ եք սխալվում. չի կարող պրիմիտիվ լինել իսկական գեղեցկությունն ու բնության ամենազարմանալի էակը:
Ամեն ինչ անիմաստ ա առանց տղամարդու, ոչ լիարժեք ու ստից:
Յուրաքանչյուր բառը, հայացքը, ձեռքի ժեստն ու միմիկան մեջս հիացմունք են առաջացնում:
Բնավորության գծերն ու արարքները ստիպում են շտապել գրել դրանց մասին երկար ու հավեսով:

Ես վազում եմ կանաչ խոտի վրայով,
Ոտաբոբիկ եմ ու երջանիկ
Ծիծաղում եմ
Դու իմ հետ ես..

p.s.
Էն, ինչ-որ էսօր արել եմ շատ ա նման խոտի վրայով վազելուն:
Սիրտս տենց թելադրեց, Բեն:

Ես իրան միշտ լսում եմ... եթե նույնիսկ մեկ-մեկ ապուշ բաներ ա ասում: Ինքը ոնց որ էրեխա լինի: Որ հանկարծ չեմ անում իրա ուզածով, ահավոր եմ ինձ զգում:

Սեր ա,
Zyavik

Tuesday, June 19, 2012

Radiohead-ի տակ

Տեսնես, էդ ոնց ա լինում, որ մարդ մի բան ուզում ամենաթույն ձև արած լինի ու մեկ էլ, անսպասելիորեն, լրիվ անակնկալ ձևաչափով պարզվում ա, որ իրա արածը տոտալ սխալ ա, սենց թոթոլ, չաղ, յուղոտ սխալ... էդ պահին ուզում ես վազես Կիևյան մոստ ու թեկուզ տավարի նման, բայց անես էդ բանը, սատկես, պրծնես, որ էլ ամեն միլիմետրից քեզ մեղավոր ու կեղտոտ չզգաս, չմտածես, որ այ հիմա դիմացինդ պիտի հաստատ երջանիկ լինի, այ, այ հիմա, նայի, նայի........ խրենա ս դվա, ռուսի ասած: Դիմացինը միշտ դժգոհ ա, միշտ կգտնի տխրելու եւ նեղվելու ու էդ ամեն ինչում քեզ սխալ հանելու մի ձև.... Կյանքը գնում ա, վազում ա, սողում ա, հոսում ա, դու ուզում ես կողքինիդ ուրախացնես, հոգուդ խորքերից էն ամենա ամենա ամենապուպուշ բաները շուխուռով գտնես ու հանես, երջանիկ դեմքով նվիրես իրան, թռվռաս ու երգես իրա համար, արևի շողերը պահես ու հետո թաքուն իրան ցույց տաս, սրտիդ սաղ դեֆեկտների մասին պատմես ու ասես, որ մենակ իրա հետ ես քեզ իսկական մարդ զգում, որ................... հագնես լոմին, նեղված տոնին, լոմկող ֆրազներին, մ.թ.ա հիշված բառերին ու էդ բառերի` աչքիդ մեջ մտցնելուն ու ներվայինությանը......

Ինձ հազար անգամ կներեք/կներես էլի, ես չեմ կարում ուրիշ կերպ ապրեմ, ես սենց եմ, ես միշտ էլ կթռվռամ ու կվազվեմ իմ կողքինի/քո համար, կպաշտեմ, կուզեմ կյանքս նվիրեմ, կմոռանամ ամեն ինչ ու երբեք չեմ հիշի ու ոչ թե նրա պատճառով, որ կստիպեմ ինձ էդ բանն անել, այլ, որովհետև ես էդ տեսակն եմ: Ոմանք կարող ա մտածեն, ես հիմար եմ, բայց ես գիտեմ, որ միշտ երջանիկ կլինեմ հենց էդ իմ հիմարության շնորհիվ..... ես կարողանում եմ ներել ու նավսեգդա մոռանալ, նորից ու շատ ավելի շատ սիրել ու նվիրվել ու երազել ավելի հանդուգն բաներ ու հասնել էդ երազանքներին, մտածել աշխարհը փոխելու մասին ու փոխել ու տեսնել, թե ինչ կայֆ ա էդ փոխված աշխարհում բոլորի համար.. Եսիմ, երևի, իմ նմաններն էլ իրավունք ունեն ապրելու էս մոլորակի վրա:

Գնացի






Thursday, June 14, 2012

Lola rennt

Կիրակի մի հատ խայտառակ երազ եմ տեել:
Ես ու մաման  մեր խոհանոցում ենք, մեկ էլ կործանիչի  ահավոր ուժեղ, սովորականից մի  10 անգամ բարձր ձայն ա լսվում պատուհանի մոտ: Մի 2 րոպեից իբր ռումբ ա ընկնում.... ու երազային կանոնադրության քաոտիկ վիճակին համաձայն, իրականում դա ոչ թե ռումբ ա, այլ նռնակ ու հետևաբար, մենք` ես ու մամաս, փախնելու ինչ-որ ժամանակ ունենք, էն էլ.......... ինչ փախնել......
Սենց իբր վազում ենք խոհանոցից դուրս, բայց էդ վազել չի` դանդաղացրած կադրեր են, հավերժություն շարժման տնազով.... ու ես սկսում եմ ահավոր ներվայինանալ, մտածում եմ` "ա՛յ մարդ, էս ինչի՞ ենք սենց դանդաղ վազում, հեսա պայթելու ենք, մեռնենք..."..


Մարդու անելանելիության զգացումը ամենասարսափելի բանն ա, երևի.. հենց բռնում ա չանչերով` էլ պրծում չկա...

Տենց մնաց կիսատ երազս: Ամբողջ մարմնով խոշոր-խոշոր փշաքաղվեցի ու վեր թռա:

Աստղազարդ վարագույր

Tuesday, June 12, 2012

Renaissance

Բացում եմ դուռը ու մտնում:
Պահակ тетя-ին էն թուղթն եմ տալիս, որը հանդիսանում ա էս պարագայում ԱյԴի:
Մի քանի ավանդական ֆրազներից ու բանալին տալուց հետո.
- Ո՞ր մասում ա դասարանը:
- Գրած ա, կտեսնե՛ս, - ժպտում ա (հարցս հարցի նման չէր, երևի):
- Ես ստեղ սովորել եմ, բայց հիմա բան չեմ հիշում:
Ժպտում ա
- Դե կբարձրանա՛ս, կհիշե՛ս ամեն ինչ:
Բարձրանում եմ.... տեսնում եմ կլավեսինները, Բենի մասին եմ մտածում, մի հարկ էլ եմ բարձրանում, դպրոցի հոտն եմ առնում: Յուրաքանչյուր տեղ իրա սպեցիֆիկ հոտն ունի, որը համարյա երբեք չի փոխվում: Կարծում եմ, էս դպրոցի հոտն էլ ա միշտ սենց եղել. պարկետա-փայտյա, ինտելիգիգենտ հոտ (խնդալու ա, չէ՞)... Ոտքս դնում եմ դեպի դասարաններ տանող դռնից ներս` երկար միջանցքի պարկետին... Կիսախավար ա.... ուզում եմ ծանոթ պատկեր, կամ հոտ, կամ ուրիշ ինչ-որ բան զգալ,... նենց մի բան, որը մնացել ա իմ սև ու սպիտակ, մեկ-մեկ էլ գունավոր անցյալում:
Լռություն:
Դասարանը գտնում եմ, փորձում եմ հասկանալ` ստեղ պարապել եմ հեչ, թե` չէ... ոնց որ չէ

Մյուս անգամ կհարցնեմ` էն Նինա Եսիմինչովնան որտեղ էր պարապում, որ մի քիչ նոստալգիական դոզա ստանամ... ոնց էի զզվում էդ կնգանից... ընդհանուր նենց լղոզված ու տհաճ  հուշեր ունեմ իրա հետ կապված: Բայց մի օր կա, որը չեմ մոռանա կյանքումս: Էդ, երևի, էն օրերից ա, որոնց շնորհիվ ես հասկացա, թե ինչ կարգի ջրիկացող մարդ եմ ես: Չեմ հիշում, ինչից ինձ տենց սկսեց բացել, բայց գերազանց հիշում եմ, ոնց էինք երկուսով հռհռում ու լացում ու վնգստում ու փորներս բռնել... ես փոստը փոստի վրայից զարգացնում էի ու մուտացիայի ենթարկում, իրան էլ բացում ու բացում էր: Եքա կնիկ` 60-ն անց ու ինչ-որ 7 տարեկան լակոտ իրա բուռն երևակայությամբ ու ծիծաղացնելու շնորհքով: Նենց հստակ ա աչքերիս առաջ էդ կադրը... ոնց որ սկրինշոթ լինի:
Ինչ կայֆ ա, որ մենակ էդ լավ բանն եմ հիշում:

Դուռը բացում եմ:
Վա՜խ, վերջապես, նորից մոտիկից ռոյալ տեսա:
- Բարև՛, Ռոյա՛լ:
- Բարև, Աշխեն:
- Պուպուշ, պուպուշ:
Մռնչում ա:
Պատուհանն եմ բացում,
մոտենում եմ ռոյալին,
բացում եմ կափարիչը,
ուղղում պյուպիտրը,
հանում նոտաներս,
նստում աթոռին,
սկսում նվագել:

Մոցարտ-Վոլոդոս: Ի վերջո պիտի նվագեմ իրան, որոշել եմ:

Ինչ հետաքրքի՜ր ա: Ես նենց երջանիկ եմ, նենց լիքն եմ, նենց մարդ եմ: Էսքան սովորեցի, որ երկար տարիներ բան չհասկանամ երաժշտությունից ու մեկ էլ մի օր անսպասելիորեն բացահայտեմ ինձ համար ազատություն ու լրիվ ուրիշ, ստանդարտ "Նիկոլաև"  ու "ամենակարևորը նոտաները չմոռանաս", "չէ, ստեղ սենց նվագի, տենց մի նվագի" ձևաչափերի հետ վաբշե կապ չունեցող մոլորակ:
Ինձ ընդեղ տարավ Տաթևիկը:

Պարապում եմ.. էս ինչ կա՜յֆ ա, Աստվա՛ծ իմ: Էս կարգի սուր զգացողություններ վաղուց չէին եղել.... Ամեն ինչ իրա տեղն ընկավ:
2 ժամ հետո արդեն հոգնած ու մի քիչ քրտնած, ու շատ սոված, բայց աննկարագրելի երջանիկ  հավաքվում եմ, որ գնամ տուն:
Փակում եմ ամեն ինչ:
Դուրս եմ գալիս, ուզում եմ ձեռքերս լվանամ: Գնում եմ միջանցքի վերջ: Ու... մի ակնթարթ ա գալիս ու զգում եմ.... զգում եմ ինչ-որ հնուց եկած, զարթնած հուշ.... ինքը կապված ա պատուհաններում երևացող ինչ-որ շենքերի ու ծառերի հետ: Մոտենալուս զուգահեռ էդ զգացողությունն աճում ա: Ուզում եմ լացեմ..

Իջնում եմ, 2-րդ հարկում չեմ դիմանում ու վախվխելով մի թեթև բաց եմ անում կլավեսինի կափարիչը: Ծնգծնգացնում եմ, ուրախանում եմ լիքը, Բենին եմ հիշում: Ափսոս ստեղ չի` կհրճվեր:

Հանձնում եմ բանալին: Հետո փոշմանում եմ ու նորից եմ բարձրանում վերև, որ տնօրենին շնորհակալություն հայտնեմ, էլի եմ բացում կլավեսինը, մի հատ էլ եմ բզբզում իրան:
Հետո մի ձև պոկվում եմ, գնում եմ տնօրենի մոտ, մենակ չի, լիքը կնանիք են մոտը: Տեսնում ա ինձ: Լավ չի տեսնում:
- Ну как, девочки (ես մենակ եմ), позанимались?
- Ой, да! Это было потрясяюще!- ժպտում եմ (Կնանիք չեն ջոկում, ինչի եմ տենց երջանիկ, կնանիք հոգնած են ու տենց հոգնած-հոգնած դաս են տալիս ու էրեխեքին "հիվանդ" սարքում). Спасибо Вам большое!
- Не за что! -ժպտում ա:

Իջնում եմ: Դուրս եմ գալիս: Օդը մաքուր ա, հով ա: Մտքումս գոռում եմ  "ես երջանիկ եմ, ես երջանիկ եմ".........
Ես երջանիկ եմ:


Saturday, June 9, 2012

ֆիլմ ֆիլմ ֆիլմ

Ֆիլմ նայեցի:
Հրաշք էր ուղղակի. ծանր, խորհելու անթիվ թեմաներով, մեծ սիրո խելագար արտահայտումներով ու մոգական կրքով.... լավ ու վատ վիճակներով, աննկարագրելի վերջաբանով ու գլխիս (չգիտեմ ինչի հենց գլխիս) փշաքաղումով...
բայց էդ ամեն ինչի հետ կար 1 շատ-շատ կարևոր բան.. էն, ինչ ես չէի հասկանում ու կինոյի շնորհիվ հասկացա.. 
էրեկվանից ուրիշ ձև եմ ապրում ու շարունակելու եմ տենց ապրել:
ապրի ռեժիսորն ու իրա հետ ողջ քրյու'ն:

Thursday, June 7, 2012

Խխունջն ու Քոթոթը

Լինում է չի լինում մի Խխունջ է լինում:
Էս Խխունջը շատ հանճարեղ տիպ է լինում. միշտ զբաղված իր խեցիի ներսում, ինչ-որ փնտրտուքների,  շատ կարևոր նվաճումների ու ստեղծագործական հրավառությունների մեջ: Այն ամենը, ինչ տարիներ շարունակ կարող է չստացվել ուրիշների մոտ, նրա մոտ ստացվում է մի քանի թեթև քայլերից: Նա ամիսներ շարունակ չի քնում, չի ուտում, խխունջավարի չի ապրում ու ջանք չի խնայում իր ու իր կողքի խխունջների պրոեկտների իրականացման համար:, բոլորովին մոռանալով այն մասին, որ պետք է հասցնել այդ ամենի հետ մեկտեղ նաև ապրել:
Մի օր ծովի ափին իր համար մենակ նստած է լինում այՓոդը ականջներին, մեկ էլ վերևից վրան շան քոքոթ է ընկնում (դխ-թրփ): Էս Խխունջը ահավոր ներվայինանում է: Դժգոհ դեմքով նայում է Քոթոթին և ուզում է հավաքվի, որ գնա մի քիչ էլ գործ անի ու մտնի խեցու մեջ:
- Գրեգորի Քոլբերթի նկարները տեսե՞լ ես - լրիվ անսպասելիորեն հարցնում է Շունը ու երջանիկ մռութով տեղավորվում կողքի քարին:
- Չէ, բայց քույրս հաստատ կիմանա նրան, - դեռ մի քիչ ջղային տոնով ասում է Խխունջը ու շրջվում, գնում տուն:
- Հաջող, - պոչը շարժելով բղավում է Քոթոթը:

- Լսիր, Ղուկա՛ս, բայց ինչ անսիրտ խխունջ դուրս եկավ սա, - գլուխը ճոճելով ասում էր մոխրագույն թևով ճայը:
- Չէ, եղբա՛յր, դու նրան ուղղակի լավ չես ճանաչում: Նա շատ փխրուն ու բարի սիրտ ունի:

Հաջորդ օրը Խխունջը դուրս է գալիս տնից ու տեսնում Քոթոթին, որը նստած ծովին է նայում:
- Էլի դու, - քնաթաթախ ձայնով դժգոհում է Խխունջը, - Ինչի ես էկել՞:
Քոթոթը զարմացած նայում է Խխունջին ու մի պահ տխրում, հետո ինքն իրեն ինչ-որ բան է հիշում, որպիսի ուրախանա ու նորից սկսում է պոչը շարժել:
- Լսի՛ր, արի գնանք մի քիչ զբոսնե՛նք, կամ ֆիլմ նայենք, կամ չգիտեմ, բանդոնեոն նվագենք, - ժպտում է, պոչով թփթփացնում ավազին:
- Չէ՛:
Խխունջը ընդունում է դահիճի դեքմ ու վերադառնում տուն, թողնելով Քոթոթին ճայերի շրջապատում:
2 րոպեից դուռը բացվում է:
- Ասում ես, բանդոնեո՞ն նվագենք:
- Այո՛, - երջանիկ մռութով պատասխանում է Քոթոթը:
- Դե սպասի՛ր, բերեմ:
Քոթոթը խելոք նստում է տաք ավազին ու անհամբեր սպասում Խխունջին:
2 րոպեից Խխունջը վերադառնում է  բանդոնեոնը ձեռքին:
- Գիտե՛ս, Խխու՛նջ, ես մտածեցի, էլ չես գա:
- Ինչի:՞ Ասեցի կգամ, ուրեմն կգամ չէ՞:
Քոթոթը խառնվում է, չի իմանում ինչ պատասխանի:
 - Հա, եսիմ: Դե մարդ ես, ամեն ինչ պատահում է:
- Ամեն ինչ պիտի լինի հստակ, պլանավորված ու անգամ մի մազ չպիտի լինի գրաֆիկից դուրս, այլապես կկորցնի իր իմաստն ու գեղեցկությունը, - արագ պատասխանում է Խխունջը:
- Իսկ իմ կարծիքով, հնարավոր չէ այդպես ապրել: Օրինակ ես չգիտեմ, թե օրվա որ պահին, ինչ կարող է պատահել: Բայց ամեն ինչին էլ ուրախ եմ լինում ու շնորհակալ: Իմ տերը կույր է և օրվա մեծ մասը ես նրա հետ եմ անցկացնում. օգնում եմ քայլել ճիշտ ուղղությամբ, փողոցն եմ անցկացնում: Իսկ երեկոյան հայրս է նրա հետ մնում ու ես կարողանում եմ դուրս գալ մի քիչ զբոսնել, խաղալ ընկերներիս հետ, վազվզել, լողալ ծովում, ուղղակի նստել և խոսել նրանց հետ:
- Իսկ ես սիրում եմ մենակ մնալ, մենակ զբոսնել ու ընդհանրապես սիրում եմ, երբ ինձ չեն խանգարում:
- Այսինքն, ես հիմա քեզ խանգարու՞մ եմ:
- Իհարկե խանգարու՛մ ես:
Քոթոթը կախում է մռութը:
- Ի՞նչ պատահեց:
- Դու ինձ նեղացրիր հենց նոր:
- Երբ՞:
- Հենց նոր: 5 վայրկյան առաջ:
- Բայց ի՞նչ ասեցի, որ նեղացար:
- Ասեցիր, որ խանգարում եմ քեզ:
- Բայց ես ճշտմարտությունն եմ ասել, ին՞չ կա դրա մեջ:
- Բայց չի՛ կարելի ասել այն ամենն, ինչ մտածում ես: Ու դա չի՛ նշանակում, որ դու խաբում ես դիմացինին, կամ թաքցնում ինչ-որ բան: Դու ուղղակի հարգում ես նրա անհատական շրջանակը, ինչպես սիրում ես, երբ հարգում են քոնը: Այդ ամենը փոխադարձ է, հասկանու՞մ ես: Ու նույնիսկ եթե դու տարիներով նստես տանը, միևնույն է քո արարքները կանդրադարնան ամբողջ աշխարհի պատմության վրա: Մի՞թե, դու չես ուզում լավագույն արարքներով մնալ պատմության էջերում:
Խխունջն առաջին անգամ ժպտում է:
- Իհարկե ուզում եմ:
- Ու պարտադիր չէ գրավոր դիմում ստանալ ինչ-որ տեղ գնալու կամ ուրիշ բան անելու համար: Եթե դու քեզ համարում ես ազատ, ապա այդ ազատությունը պիտի արտահայտվի իր բոլոր տեսակներով:
Լռություն:
Քոթոթը նայում է հորիզոնի գծին ու մտածում, որ երբեք չի կարողանա բացատրել Խխունջին այն ամենն ինչ զգում է:
Այդ պահին Խխունջը բզում է նրան:
- Բայց դու Քոթոթի համար շատ խելացի ես, հա, - ժպտում է:
- Դու էլ Խխունջի համար շատ արագ ես, գիտե՞ս, - ծիծաղը չի կարողանում զսպել:
Խխունջն էլ է փռթկում ու սկսում բանդոնեոն նվագել:
Այդպես չեն էլ նկատում, թե ոնց է մթնում:
- Գնամ տուն, պապան կխոսի վրաս; Շատ լավ ես նվագում: - ասում է Քոթոթը, - ես հրաշալի ժամանակ անցկացրի:
Խխունջը ճփացնում է:
- Լավ չեմ նվագում:
- Խխունջ, ախր դու իրականում չես ուզում, որ ես ասեմ վատ ես նվագում, չէ՞:
Խխունջը ժպտում է:
- Դե մի բան ասա:
- Ի՞նչ ասեմ:
- Եսիմ, մի բան քո ոճի մեջ: Օրինակ, որ լավ չէր, կամ որ չարժեր սրա համար կտրվել գործից, կամ նման մի բան:
Խխունջը կողքերն է նայում:
- Իիի, բայց լավ էր, ինչի՞ համար ասեմ, որ վատ էր:
Քոթոթը ուրախությունից սկսում է թռչկոտել:
- Դե կկրկնենք, վազեմ տուն, չուշանամ:
- Հաջող, Քոթոթ:
- Հաջող, Խխունջ:

Գիշերը երկուսն էլ մտածում էին այն մասին, թե ինչ լավ երեկո անցկացրին ու ինչ լավ է, որ քոթոթները մեկ-մեկ ընկնում են խխունջների գլխներին:

Մի քանի օրից Խխունջը հիվանդանում է:
Քոթոթն իմանում է այդ մասին ու որոշում փուչիկ տանել Խխունջին, որ նա իրեն լավ զգա, որ իմանա` մենակ չի ու իր մասին անհանգստացող կա:
Փուչիկն ատամների արանքը գալիս է Խխունջենց տուն:
Խխունջը տեսնում է, Քոթոթին դռան մոտ, պատուհանից ջղայնանում է, լիքը փիս-փիս բաներ է ասում:
- Ինչի՞ ես եկել: Էս փուչիկը ինչի՞ ես բերել: Գնա տուն, - աղմուկով փակում է պատուհանը:
Քոթոթը վնգստալով թողնում, գնում է: Դրսում էլ այդ պահին  ուժեղ անձրև է սկսում: Նա  թրջվում է ու ծանր հիվանդանում:
Անցնում է մի քանի օր, Քոթոթը ավելի է վատանում: Սպասում է, որ Խխունջը կհիշի իրեն ու կգա տեսակցության: Բայց Խխունջն րի համար իր գործերն է անում, բանդոնեոն նվագում, հեռադիտակով աստղերին նայում ու չի էլ հիշում Քոթոթի մասին:

- Ղուկա՛ս, ո՞վ էր ասում, որ այս խխունջատուփն ունի սիրտ
- Նրան ուղղակի պետք է մի փոքրիկ հուշել,Պողո՛ս: Չէ՞ որ երբ երեխան ծնվում է, սզկբում նրան ամեն ինչ ցույց են տալիս ու բացատրում:
Ղուկասը ժպտում է:
- Դե, եղբա՛յր, անցնենք գործի:

Խխունջը պառկած, երաժշտություն էր լսում ու աստղերի մասին գիրք կարդում, երբ ճայերը նստեցին նրա տան լուսամուտագոգին:
- Վա՜յ, Ղուկա՛ս, այդ դո՞ւ ես, բարեկամ, - ուրախ ձայնով ասում է Խխունջը, - բայց իզուր ես եկել, ես հիվանդ եմ, գնա:
Պողոսը նայում է եղբորը: Շունչը պահած սպասում հրաշքի:
- Խխունջ, կպատմե՞ս ինձ այն օրվա մասին, երբ դու ու Քոթոթը բանդոնեոն էիք նվագում:
- Ին՞չ պատմեմ, Ղուկաս:
- Լա՞վ էր:
- Հա, շատ:
- Բա ինչու՞ որոշեցիր չթողնես նրան տուն:
- Հիվանդ եմ:
- Հասկանում եմ:
- Չէ՛, չե՛ս հասկանում: Գնա՛:
Պողոսը լրիվ կորցնում է հավատը:
- Գնացինք, եղբա՛յր, նա ոչ ոքի կարիքը չունի:
- Հա՛, չունեմ ու շատ լա՛վ է: Գնացե՛ք:
- Խխու՛նջ, ինքդ էլ գիտես, որ դա այդպես չէ:
- Գնա՛:
- Լավ, բայց մի բան պիտի ասեմ` այն օրը, երբ դու չուզեցիր Քոթոթին թողնել տուն, նա մրսել է ու շատ ծանր հիվանդացել: Հիմա քո ընկերության ու աջակցության կարիքն ունի: Քո գործն է` ինչ ուզում ես, արա: Գնացինք, Պողո՛ս: Բացելով լայն թևերը, նրանք սլացան երկինք:
Խխունջը մնաց մենակ իր սենյակի, գրքերի, նկարների, երաժշտության, մտքերի ու վախերի հետ: Այն ամենի հետ, ինչը միշտ եղել է ամենակորևորն իր կյանքում և ինչի իրական լինելը սասանվեց մի շագանակագույն, չորսոտանի արարածի պատճառով: Հիմա Խխունջը զգաց, թե իրականում ինչքան միայնակ էր նա: Նետելով գիրքը գետնին, նա արագ պոկեց պատից իր ամենասիրելի նկարը, վերցրեց  բանդոնեոնն ու դուրս եկավ տնից:

Քոթոթը բարձր ջերմությամբ պառկած էր տիրոջ բազկաթոռի մեջ: Նա թույլ էր ու շատ ծանր էր շնչում: Տեսնելով նրան այդ վիճակում Խխունջը մի պահ քարացավ: Այնքան անսովոր էր տեսնել Քոթոթին նման վիճակում: Խխունջը մի կերպ զսպեց իրեն, որ լաց չլինի:
- Էկար վերջը, - շատ թույլ ձայնով ասաց Քոթոթը:
Խխունջը խառնվեց, ժպտաց, ուզում էր նստել, բայց փոշմանեց ու այդպես արձանի պես կանգնած մնաց, հետո ասաց:
- Հա, էկա, իհարկե էկա: Վա՛յ, քեզ մի փոքրիկ նվեր եմ բերել: Նայի՛ր, - նա մի նկար է հանում պայուսակից ու մեկնում Քոթոթին:
- Սա բևեռային աստղն է:Կկպցնես պատին, որ միշտ պաշտպանի քեզ:
- Շնորհակալ եմ շատ, - ասաց Քոթոթը հազիվ լսվող ձայնով, - Լսի՛ր, Խխու՛նջ, կարծում ես, կմեռնե՞մ, - հանկարծակի հարցրեց նա:
- Վերջացրու՛, - կտրուկ, փամփուշտային կրակոցի պես արձագանքեց Խխունջը ու թեքվեց դեպի պատուհանը, որպիսի Քոթոթը չնկատի նրա հուզմունքը:
- Լավ, դու էլ, հիմա բոլորս էլ մի օր պիտի մեռնենք:
- Ասեցի, ձայնդ կտրի՛:
- Լա՜վ, մի՛ ջղայինացի,- լսվեց բազկաթոռից, -Կնվագե՞ս ինձ համար  բանդոնեոն:
Խխունջը թաքուն ժպտաց:
- Հա, բայց դու չնայես, լա՞վ:
Քոթոթը գլխով թափ տվեց:
- Ուզում եմ քեզ մի բան խնդրել, Խխունջ:
- Ասա՛:
- Ուզում եմ քեզ խնդրեմ, որ ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր է լինում, կամ ինչ-որ չարտահայտված խոսք, անպայման ինձ ասես դրա մասին, լա՞վ: Որ այլևս չվիճենք անիմաստ բաների պատճառով:
- Եղա՛վ: Պայմանավորվեցի՛նք:
Վայրկյաններ անց փոքրիկ սենյակը, ուր պառկած էր Շունը, լցվեց բանդոնեոնի բարի ու, կարծես, հեքիաթից հնչող թախծոտ հնչյուններով:
Քոթոթը երջանկացավ: Շատ անգամներ էր նա եղել երջանիկ, բայց մինչ Խխունջին հանդիպելը երբեք այսքան լիարժեք չէր զգացել իրեն:
Խխունջն աչքերը փակ անմոռաց նվագում էր: Նա նվագում էր իր սիրելի ընկերոջ համար հրաշալի էր զգում իրեն: Լավ էր նվագում...
Երբ վերջին նոտան հնչեց, Խխունջը բացեց աչքերը ու տեսավ, որ Քոթոթն արդեն քնել է: Նա ժպտաց ու անձայն դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպե նստելով Քոթոթի տան աստիճաններին, նա որոշեց, որ հաջորդ օրը նորից կգա Քոթոթի մոտ ու էլի բանդոնեոն կնվագի, որ նա շուտ առողջանա:

- Ես ասում էի, չէ՞, Պողո՛ս, - հրճվանքով բացականչում է Քոթոթի տան տանիքին նստած Ղուկասը, - ասում էի, որ նա բարի սիրտ ունի:
- Այո՛: Հիմա ինքս իմ աչքերով տեսա, եղբա՛յր, - ժպտալով համաձայնվում է Պողոսը:

- Կարծում եմ, լավ նշելու առիթ է, հ՞ը, - բզում է եղբորը, - Ի՞նչ կասես: Չթռնե՞նք չիլիական գինի խմելու, - աչքով է անում:

- Թռա՛նք:














Երաժշտությունը` Massive Attack -Sam

Monday, June 4, 2012

Վահա՜ն

piano 
Գիշեր էր:
Համարյա քնել էի:
fortissimo
Մեկ էլ ինչ-որ մեքենայի վայրենի ղռռոց եմ լսում: Միանգամից պարզ ա դառոնւմ, որ վարորդը վրդովված ա ինչ-ինչ հանգամանքներից: Մեքենան կանգնում ա պատւհանիս տակ ու սկսում ա սարսափելի ուժեղ ու անճոռնի ձայնով սիգնալ տալ: Զարմանալի չի Գ կլասի ֆուռի համար... նույնսիկ բականանին մեղմ ա, ես կասեի: Մեքենայի մեջ նստած ա մեր վերևի հարևանուհու նշանածը` Վահանը, ինչպես պարզվեց հետագա պատուհանային վանկարկումներից:
Պատուհանը որբ գայլուկի ձայնով բացում ա:
- Վահա՜ն, Վահա՜ն, - բղավում ա աղջկա մայրը:
Պատուհանը փակվում ա, որ հետո նորից բացվի:
- Վահա՜ն, Վահա՜ն.... Վահա՜ն, - ավելի բարակ ձայնով ու շուխուռով բղավում ա փոքր քույրը (շատ եմ իրան սիրում):
0 վնիմանիյա, ռուսի ասած: Պատուհանը փակվում ա: Վահանի արյունը խփել ա եսիմ ուր, Վահանը բան չի լսում:
Կամաց-կամաց տան մյուս կողմում աղմուկ ա բարձրանում փեսայի գիշերային այցելության "վրով" (lmao)... սենց շուխուռը crescendo-յի վրա գնում ա.. հետո կտրուկ կտրվում ա:


subito piano
Շատ կամաց ոտնաձայներ պոդյեզդում (կարող ա, բոբի՞կ էր վազում):
Աղջիկը գնում, նստում ա ֆուռը, որի "լուսարձակներն ու շարժիչը միացած են" ու տենց էլ միացած մնում են մինչև վերջ.....
Սկսում են mute-ի տակ խոսել:
Հետո մոտ մի ժամից նենց տպավորոթյուն ա ստեղծվում, կարծես Վահանը բարձր լաց ա լինում.. հետո սկսում ա լացել աղջիկը:
Հետո լսվում ա "մորս արև" բառակապակցությունը ու լացի վարկածը հօդս ա ցնդում:


piano
Նորից բացվում ա պատուհանը ու փոքր քույրը, սկսում ա..... սուլել.. էն հույսով, որ գոնե երկուսից մեկը կլսի:
Չեն լսում:

(Մոտս սկսվում են ինչ-որ ալկոհոլիկի բզիկներ.... թվում ա, թե մեկը վազում ա դեմքիս վրայով... սկսում եմ քորվել.. պատառաքաղի մասին եմ երազում..)

Հետո չեմ հիշում, ոնց էղավ.... ամեն ինչ լղոզված ա գլխիս մեջ անքնության պատճառով..
Հիշում եմ մենակ, որ մեկ էլ մատոռի ձայնը ացետոնի պես ցնդեց ու վերջապես, մոլորակի վրա տիրեց լռություն:

Ես քնել եմ ուզում հենց հիմա:
Դե էն էրեխեքին էլ երջանկություն եմ ցանկանում:

Վերմակ