Monday, June 4, 2012

Վահա՜ն

piano 
Գիշեր էր:
Համարյա քնել էի:
fortissimo
Մեկ էլ ինչ-որ մեքենայի վայրենի ղռռոց եմ լսում: Միանգամից պարզ ա դառոնւմ, որ վարորդը վրդովված ա ինչ-ինչ հանգամանքներից: Մեքենան կանգնում ա պատւհանիս տակ ու սկսում ա սարսափելի ուժեղ ու անճոռնի ձայնով սիգնալ տալ: Զարմանալի չի Գ կլասի ֆուռի համար... նույնսիկ բականանին մեղմ ա, ես կասեի: Մեքենայի մեջ նստած ա մեր վերևի հարևանուհու նշանածը` Վահանը, ինչպես պարզվեց հետագա պատուհանային վանկարկումներից:
Պատուհանը որբ գայլուկի ձայնով բացում ա:
- Վահա՜ն, Վահա՜ն, - բղավում ա աղջկա մայրը:
Պատուհանը փակվում ա, որ հետո նորից բացվի:
- Վահա՜ն, Վահա՜ն.... Վահա՜ն, - ավելի բարակ ձայնով ու շուխուռով բղավում ա փոքր քույրը (շատ եմ իրան սիրում):
0 վնիմանիյա, ռուսի ասած: Պատուհանը փակվում ա: Վահանի արյունը խփել ա եսիմ ուր, Վահանը բան չի լսում:
Կամաց-կամաց տան մյուս կողմում աղմուկ ա բարձրանում փեսայի գիշերային այցելության "վրով" (lmao)... սենց շուխուռը crescendo-յի վրա գնում ա.. հետո կտրուկ կտրվում ա:


subito piano
Շատ կամաց ոտնաձայներ պոդյեզդում (կարող ա, բոբի՞կ էր վազում):
Աղջիկը գնում, նստում ա ֆուռը, որի "լուսարձակներն ու շարժիչը միացած են" ու տենց էլ միացած մնում են մինչև վերջ.....
Սկսում են mute-ի տակ խոսել:
Հետո մոտ մի ժամից նենց տպավորոթյուն ա ստեղծվում, կարծես Վահանը բարձր լաց ա լինում.. հետո սկսում ա լացել աղջիկը:
Հետո լսվում ա "մորս արև" բառակապակցությունը ու լացի վարկածը հօդս ա ցնդում:


piano
Նորից բացվում ա պատուհանը ու փոքր քույրը, սկսում ա..... սուլել.. էն հույսով, որ գոնե երկուսից մեկը կլսի:
Չեն լսում:

(Մոտս սկսվում են ինչ-որ ալկոհոլիկի բզիկներ.... թվում ա, թե մեկը վազում ա դեմքիս վրայով... սկսում եմ քորվել.. պատառաքաղի մասին եմ երազում..)

Հետո չեմ հիշում, ոնց էղավ.... ամեն ինչ լղոզված ա գլխիս մեջ անքնության պատճառով..
Հիշում եմ մենակ, որ մեկ էլ մատոռի ձայնը ացետոնի պես ցնդեց ու վերջապես, մոլորակի վրա տիրեց լռություն:

Ես քնել եմ ուզում հենց հիմա:
Դե էն էրեխեքին էլ երջանկություն եմ ցանկանում:

Վերմակ

No comments:

Post a Comment