Wednesday, July 11, 2012

Вермишель со вкусом мяса



Սոված եմ:

Հեսա մի ժամից պիտի գնամ, բայց ուզում եմ հաց ուտեմ..
Գնում եմ Տեց-ի կրուգի (Circle of life) "ամենաբոց" խանութը ու մի 15 րոպե շրջելուց հետո որոշում եմ էն դոշիրակատիպ վերմիշելից առնեմ, ուտեմ:
- Էն վարունգը կերա՞ր, - հարցնում ա նիհար, չորոտ ու բարի կինը (10 օր առաջ սիրտս աղի ուզեց, գնացի թթու վարունգ առա ու մատնաքաշ... ինքս ինձ լսում եմ, խնդալս գալիս ա)..
- Հա, - ծիծաղում եմ:
- Ես էլ գնացի տուն ու քեզ էի հիշել, - հազիվ ա զսպում ծիծաղը:


Գնում եմ օֆիս.... վերմիշելի բանկան ձեռքս ուղեվորվում եմ գլխավոր ընդունարան, որ Լուսոյից տաք ջուր վերցնեմ, որ էդ անտերը հալի, ուտեմ (լօլ!)


Լուսոն բոյով, նիհար, հեդ ռեդ (ներկվա՛ծ, Բե՛ն, ներկվա՛ծ)  մի տարօրինակ աղջիկ ա..շատ ցածր ա խոսում ու իմ տեսած տնօրենի օգնականներից ոչ մեկին նման չի.. արտ հաուս ֆիլմերի դերասանուհիներից ոնց որ լինի.... ոչ տրամաբանական ոճով (օգնականի համար, նկատի ունեմ)... թեթևակի կտտցրած.... բայց թույն աղջիկ ա.. ընկերացել եմ հետը... իմ հումորների վրա լավ ռեակցիա ա տալիս... պոտենցիալ ցանցառացող ա... կայֆն ա:

Գնացի մոտը... տխուր էր... գլխին մի վախտ թուղթ էին լցրել, որ ինչ-որ թվեր համեմատի... մեր օրերի Մոխրոտիկ.. սկսեց բողոքել... հետո պատմեց, որ էրեկ տուն գնալուց ա լինում ու մարշրուտկաները չեն գալիս... ինքն էլ որոշում ա ոտքով գնա... տենց գնում, գնում ա, մեկ էլ հետևից մի ավտո ա կպնում... "նստի տանեմ" դասական առաջարկով: Էս Լուսոս էլ ինչ մտքին գալիս ա, ասում ա "դու չես հասկանում, որ քեզ ասում են չէ... հիմա՞ր ես" և այլն... մինչև վարորդը կատաղում, ասում ա "դու իմացի՛, գտնելու՛ եմ քեզ ու բռնաբարե՛մ".... վերջին բառի վրա Լուսոն երջանիկ շողում ու ծիծաղում ա...
ես խորհում եմ..
Հետո ասում ա, որ վախկոտ ա ու որ էդ 60 000-ով բան չի կարում անի... ու համ էլ ռիսկ չի անում գործը փոխի............ սիրտս ճմլվում ա:
Մեկ էլ Էդիկն ա մտնում ընդունարան`.. երևի, էս շենքի ուլտրատարօրինակ(ագույն) կերպարը` ահավոր նման ա մողեսի... նիհար, համարյա տափակ, գետնագույն... դեմքը միշտ սափրած, ինչից բոլոր ոսկոռները դուրս են ցցվում... ինքը շատ արագ ա շարժվում ու անսպասելի ա հայտնվում.. շենքի "նայողն" ա..
Մի խոսքով, Էդիկը գալիս ա ու էլի լիքը թուղթ լցնում Լուսոյի ռեդ հեդ'ին... որոշում եմ վերմիշելս առնեմ, գնամ, չխանգարեմ:
Ընդունարանից դուրս գալուց նորից Էդիկն ա հայտնվում ու դանդաղ, կիսագողական տոնով հարցնում.
- Լուս, էս դու՞ ես փլավ էփում: Հոտն ընկել ա ստեղ, - ժպտում ա:
Ինձ բացում ա...վատ եմ զգում, որ էդ թաթարական հոտը իմ պատճառով ա գալիս... այսինքն, իմ չէ` փլավիս.. Գագոիդին եմ հիշում.. (դուդուկ.. op.14 "նոու մոր փլավ ին մայ լայֆ")

Նոր հիշեցի, որ Աստղոն հետս էր աշխատում, մի օր վառել էր փլավի տակ ու Գագոն էկել, տեսել էր.... մտա էն պահին, որ Աստղը անհոգ դեմքով թեյնիկով ջուր էր լցնում` տեֆլոնից (с покрытием) կաստրյուլկայի մեջ մի շերտ պլաստմաս դառած բրնձի վրա...
Ես չկայի:

p.s.
Էն օրը Բենին Գագոյի մասին պատմելուց ասեցի "որ Գագոյի մոտ էի սովորում.." ու լեզուս կծեցի....
Փաստորեն

Tuesday, July 3, 2012

պռիվյա՜տ

Մարշրուտկա:
2 ջահել աղջիկ` սև, երկար մազեր, ռոզովի պեդիկյուր, համարյա տնային տեսք....
Հասնում ենք պրոսպեկտ, անցնում ենք ծածկած շուկայի կողքով: Կերպարները, տեսնում են/նոր են նկատում երկաթյա պարսպի վրայի գրությունը, որն անձամբ իմ ուղեղում, կարծես, դաջված լինի.
"Հուշարձանը չի քանդվելու - ով ա կասկածում"
- Հու-շար-ձա-նը չի քանդ-վե-լու... էս ինչի՞ մասին ա խոսքը:
- Հա՜, երևի, էն պրոսպեկտի կամարի:
...

Սև, չեչոտ վարագույր