Thursday, August 16, 2012

Ֆինիտա

Խառը օր, իրիկունը 9-ին գնում եմ Բաթումի, լիքը բան կա անելու, բայց ես գիտեմ, որ ինչ էլ ուզում ա լինի, պիտի հասցնեմ տանեմ պայուսակը Քնարիկին:
Շուտ եմ դուրս գալիս գործից: Իջնում եմ կանգառում: Վազում եմ դեպի սուպերմարկետը, որտեղ ինքը աշխատում ա:
Մտնում եմ ներս, խանութը ահավոր մեծ ա:
Գնում եմ աջ... խորքում մի աղջիկ ա կանգնած` վաճառողուհի:
- Բարև ձեզ, կներեք, Քնարիկը ստեղ ա՞ աշխատում:
- Հա:
- Էսօր աշխատում ա՞:
- Չէ:
- Ես իրա համար բան եմ բերել, ո՞րտեղ կարող եմ թողնել:
Խառնվում ա իրար:
- Ադմինիստրացիային դիմեմ, միգուցե:
- Մի րոպե:
Գնում ա կողքի բաժին, որտեղ մի ուրիշ վաճառողուհի պպզած ապրանք ա դասավորում:
- Ստեղ Քնարիկին ինչ-որ բան են բերել, հարցնում են, որտեղ թողնեն, - հետո շրջվում ա  դեպի ինձ ու երևի, որ հիմա մենակ չի, ռիսկը հավաքում ու հարցնում ա, - Էդ ի՞նչ ա:
Մանթո եմ ընկնում... ու վաբշե սաղ կյանքս տենց անտակտ, Լևի տատիկի ասած, բեսցերեմոննիյ, հարցերից միշտ մանթո եմ ընկել.... Այ մարդ, ասելու լինեի, ինչ եմ բերել, առանց քո հարցնելու, սկզբից կասեի էլի..
- Դե, մի բան, - իդիոտկայի պատասխան:
Մեկ էլ էն մյուս աղջիկը ինձ ա նայում, դեմքին մի աննկարագրելի ժպիտ ա ծաղկում ու "ինչ բարի բան ես արել, ես էլ նույնը կանեի" դեմքի արտահայտությամբ ասում ա,
- Դուք տրանսպորտի մեջ ե՞ք.... - չեմ էլ հիշում, վերջը ինչ էր էդ նախադասության: Կամ կարող ա սկի վերջ էլ չուներ, կամ էնքան խառնվեցի, որ մի պահ ականջներս խլացան, եսիմ:
- Հա, - ժպտում եմ, չգիտեմ, ինչ ասեմ:
Ինքը շարունակում ա ժպտալ:
- Քնարիկը ինձ պատմել ա:
- Հա՞..... ,- էլի ժպտում եմ, արդեն վատ եմ ինձ զգում մի տեսակ, հանում եմ պայուսակը: տոպրակի մեջ եմ դրել, - Ուզում էի պոդառոչնիյ տոպրակի մեջ դնեի, բայց տեղ չէր անի պայուսակիս մեջ, կներեք, - էդ իբր ինչի ասեցի:
Ժպտում ա:
- Բայց անպայման կփոխանցեք, չէ՞:
- Հա, անպայման:
- Շնորհակալություն,- կամ էլ մերսի, բան չեմ հիշում:
Չգիտեմ, ինչի, համարյա վազելով եմ դւորս էկել խանութից:

2 comments: