Thursday, August 9, 2012

նե ժդալի

Առաջին անգամ եմ "Գործարանային"-ը տեսնում, զգում եմ ինձ ֆանտաստիկ գրքի հերոսուհի,  ուղղակի անբացտրելի զգացողություն ա մոտս` մանավանդ երբ էսկալատորը սողալով բերում ա ինձ պլատֆորմի վրա... օդը մաքուր ա, լուսավոր ա շուրջս ու լիքը կանաչ կա, ինչ-որ էքստատիկ վիճակ ա, էն կարգի, որ մոռանում եմ սաղ դարդերս..
Գալիս ա գնացքը, նստում եմ վերջին վագոնը մի աղջկա կողքին: Ինքը երաժշտություն ա լսում: Լավ եմ ինձ զգում ես: Հետո մտքովս անցնում ա, թե ոնց են բազմաթիվ սիրահար զույգեր պայմանավոր, որ կհանդիպեն հենց վերջին վագոնում: Ինքս ինձ ժպտում եմ, ավելի լավ եմ զգում: Ես էլ եմ սկսում լսել: Հետո հաջորդ կանգառում մի սիմպո տղա ա նստում մեր վագոն, դիմացի նստարանին, ձախից, բայց շատ հեռու:
Ես տենց բան չէի տեսել.
Էս կողքիս աղջիկը հո չխառնվում իրար: Ոտքը ոտքին ա գցում, հետո նորից դնում գետնին, զգում եմ, բլթբլթում ա ներքուստ: Մեկ էլ ահավոր անտաղանդ դերասանուհու պես, ասենք Աննայի, էն "Աննա"-յի միջից :Դ ինչ-որ օրգանայզերատիպ մի ջորնալ ա հանում ու ափալ-թափալ սկսում չգիտեմ ինչ գրել: Աչքի պոչով նկատում եմ, որ ռուսերեն ա գրում: Երևի նրա համար ա տենց իրան պահում, որ էդ տղեն իմանա` թե ինչ հարուստ հոգի ունի ինքը, ինչ կրեատիվ ա ու բազմերանգ: Այ մարդ, նենց վատ զգացի ինձ սաղ աղջկերքի համար: Երբ ա գալու էն օրը, որ դուք հասկանաք, որ տենց չի լինում աշխարհիս բաները: Ինչ տապոռ մեթոդներ են:
Ասեմ, որ երիտասարդը թքած ուներ իմ հարևան` Ֆաուստի ու ընդհանրապես բոլորի վրա:
Ըհը 

No comments:

Post a Comment