Tuesday, September 4, 2012

Դ'արտանյան

Ռոբերտի հետ պայմանավորվել էինք երկուշաբթի օրվա վրա:
Էրեկ զանգեցի, ասեց, որ հենց գնալու լինենք, զանգեմ իրան, որ մեզ (ինձ ու Ինեսսային) դիմավորեն: Ես տեղը չգիտեի, մենակ գիտեի,որ էս իմ տեցերին մոտիկ ա:
Ինան տաքսիով էկավ գործիս տեղ, զանգեց ինձ, իջա:
Խեղճ աղջիկն արդեն եքա ստրես էր տարել, հասել Տեց ու հիմա վախեցած հայացքով նստած էր տաքսիի մեջ: Պարզվեց, տաքսիստը չգիտի, թե կոնկրետ որտեղ ա սպորտ դպրոցը: Մի ուրիշ բան էլ պարզվեց.


Տեցի-ց հետո դեռ կյանք կա ~

Զանգում եմ Ռոբերտին` սուսերամարտի չեմպիոնին (կոնկրետ չգիտեմ, ինչ չեմպիոն ա, բայց չեմպիոն ա :Դ.. տնօրենիս ընկերոջ տղան ա..)
- Ռոբերտ ջան, մենք հեսա հասնում ենք:
- Հա, Աշխեն ջան, հիմա կզանգեմ, կասեմ, որ ձեզ դիմավորեն:
2 րոպեից զանգում ա
- Աշխեն ջան, ձեզ կդիմավորի նիհար մի աղջիկ, անունը Ռուզան:
- Մերսի, Ռոբերտ ջան:
- Վայ, ինչի համար, մի ասեք էլի մերսի: Հա մեկ էլ մի բան. որ հանկարծ ընդեղ տղաները իրանց լավ չպահեն, ավել-պակաս բաներ իրանց թույլ տան, միանգամից զանգեք ինձ, ես ինչ որ պետք ա իրանց կանեմ:
Ինձ բացեց...
Տաքսիստը ժպտում էր, մեկումեջ Ինայի հետ "փիֆ" ու "փուֆ" անելով, ոչխարների մոտով տանող ճամապարհի հատվածում: Վերջը ես հասկացա, որ պետք էր էն մյուս կողմից գնալ էդ անտեր տեղը: Էդ դեպքում, մենք կհասնեինք 5 րոպեում: Բայց դե լավ, անցած լինի:
Նորագավիթը` սովորական, քաղաքի միջի սեփական տներով հագեցած "քուչաների" պես մի տարածք ա, նույն տեսակ մարդկանցով` ոչինչով չտարբերվող ուրիշ թաղամասերի ժողովրդից: Ես ինձ ամեն տեղ էլ լավ եմ զգում: Հավես եմ ստանում ամեն նոր բանից` նույնիսկ էս պատմության ամենադրամատիկ պահը հաշվի առնելով (но об этом чуть позже):
Տաքսիստը մի` պահ մտածելով, որ հաստատ չի գտնի մեր դեսթինեյշնը, կանգնեց մի տան մոտ ու դիմեց կողքը կանգնած կանանց: Նրանց պատասխանի կեսից իր մարմնով ամբողջ տեսարանը փակեց մի մարդ` ամուսին կամ հայր, երևի.... "բա՜՜՞ն ա էլե" հայացքով:
Հանդիսատեսին լքելուց հետո տաքսիստն էլի ժպտալով ասեց.
- Ուտելու էի, ինչ ա՜՜:

Հաջորդ 2 օրակուլները շատ լավն էին: 2 կին` շատ բարի ու լավ բացատրող:
Հասանք տեղ:

Ռուզանը մուտքի մոտ, խոստացածի պես նստած էր: Դե, իսկական մարզչի կեցվածքով, բան: Ու "դուզ" խոսող..
Տարավ ներս, մտանք դահլիճ. լիքը էրեխեք ճվճվում են, վազում, մարզվում: Հավես ~~
Սկսեցինք խոսել, մեկ էլ բիգ բոսը զանգեց (չգիտեր, որ դուրս եմ էկել): Ռուզանը միանգամից ամեն ինչ հասկացավ ու ասեց որ, կարամ գնամ ներսի սենյակում խոսեմ: Բախտս բերեց, շեֆի հարցերը վերացական արաբական էին ու իմ` գործի տեղը չլինելու հետ կապ չունեին:

Ես ու Ինան
Ես վերադարձա:
Ռուզանը հարցնում էր, թե արդյոք ուզում ենք սիրողական ձևաչափով մարզվել, թե պրոֆեսիոնալ: Լսելով, որ խելքներս չի կտրում պրոֆեսիոնալ դառնանք, ասեց, որ իզուր ենք տենց մտածում, ու որ ինքը այ սենց մեր նման "սիրողական" ուզողներին վերջում ուղարկել ա մրցումների.... մտածեցի եսիմ, դե ես ամեն ինչի կարամ հավատամ, մարդ ես, մեկ էլ դառնանք Ինայի հետ չեմպիոններ: Ուժեղ հարված զգացի գլխիս, չհասկացա, ինչ էղավ: Ինչ-որ բան ընկավ վրաս, բայց նենց զգացողություն էր, ոնց որ ինձ հավեսով խփեցին: Պարզվեց, պատի միջից դե էս պե-ի պես, իմ բոյի մի տախտակ ա տեղից դուրս էկել ու շուռ էկել վրաս: Ցավը բավական անդուր էր, միանգամից սկսեցի մտածել, թե ինչքան բան դեռ չեմ արել կյանքումս ու որ, ախր սենց, գեմատոմայից մեռնելն ում ա պետք... մանթո էի:

Մարզիչը и бровью не повела :D դե ես ուրիշ բան չէի էլ սպասում:
ասեց "բարի գալուստ մեր դպրոց".. յանի, հա, ինչ ա էղել որ, բա դու սպորտսմեն աղջիկ ես, պիտի դիմանաս ամեն ինչի..
Ինան մի քիչ խնդաց, ուրախացավ, :ԴԴ բայց ինքը չլիներ, երևի վաբշե կմեռնեի, հասցրեց մի թեթև պահի:
Տենց մի 2 բառ էլ խոսեցինք ու դուրս էկանք: Հետո ուշացումով սառը դրեցի, չնայած, շիշկան արդեն արտահայտիչ էր:

Մի քանի օրից կսկսենք գնալ ու, հուսով եմ, էդ ֆաքին տախտակը իրան խելոք կպահի:


No comments:

Post a Comment