Tuesday, September 11, 2012

Իլարիա, Սարա, Ջովաննի, Իննա

Էրեկ:
Ամբողջ օր փրեշըրի տակ հյուրանոցի ռեզերվ եմ անում` վերջին կետն ա, որը մնացել ա օդի մեջ զուտ շեֆի կապրիզների պատճառով: Ինչքան հյուրանոց կար էդ անտեր Վերոնայում, դիմեցի. նույն բանն են ասում պագալովնո. կամ տեղ չունենք, կամ մինիմում 3 օրվա ռեզերվ պիտի անեք (էն պարագայում, որ էս մարդը մտադիր ա ընդհամենը 3 օր մնալ ընդեղ), կամ էլ հենց  Արտաշն ա պրինցեսայի պես նազ ու տուզ անում ու անուն կպցնում ամենանորմալ տարբերակներին: Սկզբում թվում էր` հեշտ ա գնում սաղ, հետո պարզվեց` էհե-հե՜՜ .. Երևի մի 25 հյուրանոց եմ դիմել 2 օրվա մեջ, չհաշված, որ ուիքենդին էլ դեռ փնտրում էի ու զանգում: ՖԱՔ:
Բոլոր պակաս-պռատ թղթերն եմ հավաքում, Արտաշը վերջին օրով ասում ա, որ invitation letter-ն ա էկել, (հետո պարզվում ա, որ շուտ էր էկել, էն էլ ինքը չէր ջոկել, որ տենց բան ա ստացել մեյլով): Հերթական անգամ զանգում եմ Իտալիա, արդեն զզված լսում եմ իրանց շոպլիկական, հատուկ պարապած, մեգասեքսուալ ձայներով արտաբերվող "բոնջորնո"-ն.... վերջապես գտնում եմ ամենաօպտիմալ տարբերակը, էն էլ զանգելով, որովհետև 2 անգամ գրելուց հետո, տենց էլ չստացա պատասխան (մի բան սիրտս վկայում էր, որ զանգեցի :Ճ):  ՈՒՌԱ.... ռեզերվ եմ անում, 10 ժամ սպասում, որ, վերջապես, պատասխանեն գրածս նամակներից գոնե մեկին, ու քֆրտելով` էսթետիկ հրճվանք առաջացնող նամակներ գրում ռիսեպշն: Մի քանի րոպեից սկսում են գալ պատասախաններ` իմ կողմից հղած բոլոր նամակներին.... չկամ ես: Պարզվում ա, Իլարիան, որը բուքինգի բաժնում ա` կլոն ունի... դրա պատճառով հենա-հենա խայտառակ էի լինելու, որովհետև առաջին տարբերակը ուղարկել էին լրիվ ուրիշ` հին նամակիցս մնացած ամսաթվերով.... ինֆարկտի բուն, խոռոչ, ես նույնիսկ կասեի:
Էկավ ժամը 8-ը: Վաղը Բաղդասարյանը մտնում ա դեսպանատուն: The end is near սաղ իրա իմաստներով: Էներգիաս սպառվել ա, սոված եմ, կողքից էլ մինչև վերջին պահը Ժորան իրա կատարողականներն ա դեմ տալիս ու փոխում ու ավելացնում.... հմմմմ: Ուղարկում են ռեզերվի հաստատումը` ուշադրություն չեմ դարձնում, որ իմ անունով ա, հեհե, զատո հետո սաղ գիշեր չեմ քնում դրա պատճառով, պանիկայի մեջ չհիշելով, որ կազմակերպության անունը միևնույն ա շեշտված ա ու թե Ms.Հայկունուն ա ուղղված նամակը թե` Mr.Վրդանեսյանին, հեչ կապ չունի: Թուղթն ա վերջանում, Ավետիսյանը վազվզում ա, փորձում ա ոնց կարա օգնի, հոգեպահուստից թուղթ ա հանում "հլը նայի, ինչ թուղթ եմ քեզ տալիս է"... մեռնեմ ես քո ջանին, այ մարդ, դե արի ու մի ասա:
Վիզայի app-ն եմ լրացնում հյուրանոցի սյունակում.... կեսից ջոկում եմ, որ Արտաշի կնգա թղթերի մեջ օգնականը արդեն ուրիշ բան ա գրել.......... ուզում եմ գլխիս մազերը պոկեմ, ուտեմ.. սկսում եմ ահավոր քրտնել, Ավետիսյանը չգիտի ոնց ինձ ուշքի բերի: Ասում ա քյասար լավ ա սաղ, հերիք ա, գնացինք.... (ստեղ հիստերիկ ծիծաղ)...դուրս ենք գալիս շենքից: Մաքուր օդ, երկինք, 4 պատից էն կողմ.......Ավետիսյանը տանում ա ինձ իմ սիրած Գործարանայինի մոտ: Մենակ էդ կայարանի մասին մտքից մի քիչ տրամս բացվում ա, իսկ որ հասնում եմ, վաբշե դզվում եմ համարյա... բայց ժամանակավորապես: Նստում եմ, գնում-գնում ենք, մտքով թղթերի մեջ եմ, Իտալիայի դեսպանատանը ու անպայման խայտառակված, մեկ էլ տոտալ կերպով անջատվում ա ուղեղս, մոռանում եմ, հրապարակի կանգառի անունը ոնց ա (LMFAO) ու հենց լսում եմ "Զորավար Անդրանիկ", ափալ-թափալ դուրս եմ վազում վագոնից ու մեջքիս հետևում լսում "հաջորդ կայարանը` Հանրապետության Հրապ....": դեբիլ:
Ոնց թափով դուրս եմ գալիս, նույն ձև հետ եմ գալիս հարթակի վրա (էս գուգլով перрон-ը թարգմանեցի նոր): Խնդալս ահավոր գալիս ա: Իմ` ընդեղ հայտնվելուն զուգահեռ մի տղա ա գալիս ու նենց ա ստացվում, որ երկուսս էլ նույն տեղն ենք նստում: Զգում եմ նայում ա, ուզում ա բան ասի:
- Կներեք, կարելի՞ ա ձեզ մի բաժակ սուրճ հյուրասիրել:
Ինձ բացում ա տեղնուտեղը: Այ մարդ, նենց ամոթ էր, բայց ինչ անեմ: Էս նեղ մաջալին, իմ կատաղած, վաղվա ինկվիզիցիային պատրաստվող հալին էդ տղեն էր մնացել պակաս:
- Չէ, մերսի, - բարի... ցնդած, ավելի շուտ, տոնով պատասխանում եմ:
- Եթե ես ձեզ ինչ-որ բանով վիրավորեցի, կներեք ինձ, -  բեզաբիդնո ժպտում ա:
- Չէ, չէ, ամեն ինչ կարգին ա:
Էլ ձայն չհանեց մինչև գնացքի գալը:
Հասա հրապարակ, մի քիչ գոռգռացի, լացեցի, հասկացա, որ եթե Արտաշը մտնի դեսպանատուն սխալ թղթերով, էդ կլինի ֆինիշը: Զանգեցի Ավետիսյանին, խնդրեցի, որ ասի Արտաշին` սենց բան կա, կասկածում եմ ու որ իմ հավաքած թղթապանակը չտանի առավոտը դեսպանատուն: Ասեց, լավ:
Թե ոնց եմ քնել ու հետո առավոտ 8:30 բացատրել Բաղդասարյանին սաղ ու հետո էլ էկել գործի ու պարզել, որ ամեն ինչ ճիշտ էր արված, գիտեմ մենակ ես:
Իսկ թե ոնց բոլոր մանրուքները կազմեցին մի ամբողջականություն ու դարձան` տեր և տիկին Բաղդասարյաններին ուղղված "բարի գալուստ դեպի Վերոնա" արտահայտություն, սկի ես էլ արդեն չեմ հիշում....

տու-տու-տու

2 comments: