Saturday, November 2, 2013

Вика поет

"Так сказал Стас" - Թատրոն "Տրու"

Սինոպսիս
Ներկայացումը ռուսական չոլերում կազմավորված մի մաֆիոզ խմբի մասին է, որից մնացել է "մ" տառը (անկեղծ ասած չէր էլ եղել) ու որը բաղկացած է մեկը մեկից տարօրինակ մարդկանցից, որոնք բոլորը սիրում են Վիկային:

Փորձեցի տեսագրությունը գցել,
սակայն յություբը մերժեց
Այս տարվա "Հայֆեստի" շրջանակներում ցուցադրված կարգին ներկայացումների շարքում ինձ համար առաջինը սա էր: Հրավառության պես տպավորիչ, շատ տրամաբանական իր աբսոլուտ անտրամաբանության ու ցանցառության սահմաններում: Ռեցեպտորների որակն ու ուշդարությունը ստուգող մի "սարք", որը չի պահանջում խորանալ ու դիտելուց հետո մտածել "տեսնես, ի՞նչ նկատի ուներ հեղինակն այն դրվագում": Պարզապես լավ լիցքաթափող արվեստի միջոց՝ բարի, խնդալու ու, փաստորեն, չմոռացվող:
Մի տղա կար, անունը Հրանտ էր, հալբաթ հիմա էլ տենց կլինի, եթե դեռ ողջ է: Հրանտը մի արտահայտություն էր կիրառում "взрыв мозга": Այ նման մի բան տեղի ունեցավ հանդիսատեսի հետ այդ օրը ներկայացման ժամանակ: 2 կնատատիկ նույնիսկ չդիմացան բեմից անդադար հնչող գոռգոռոցներին ու չսպասելով կատարսիսի, հենց առաջին շարքից վեր կացան ու լքեցին իրենց նստատեղերը: Մի մարդ, ով հիմնական զանգվածի պես ցնցված էր և անչափ ուրախ, որ նման ազդեցիկ ներկայացումներ գոյություն ունեն ու դրանց տեղ են տալիս ուրիշ երկրներում (ջհանդամ թե Ռուսաստանը չի), ասաց "անպայման պիտի մեկը դուրս գա քորվի ու լինի "Նարեկ Դուրյան", որ մերոնք մնան ու նայեն":
Լավ էր ասված:

Լսվում է Մարիկոնեի անմահ թութք դարձած երաժշտությունը "Կնքահայրը" ֆիլմից:
Ներկայացումը սկսվում է:


No comments:

Post a Comment