Saturday, June 1, 2013

ուրախացիր, սրբուհի = ave Maria

Անունս փոքրուց չեմ սիրել: Ինձ համար այն ավելորդ մի բան էր իմ կյանքում՝ ծանր ու գեշ բեռ: Ամեն անգամ երբ պիտի ներկայանայի, ապրիորի ընկնում էի տառապանքների մեջ, մտածում, թե ինչ ինտոնացիայով եմ ասելու, որ մարդիկ ոչ թե ֆիքսվեն անվանս վրա, այլ մի մեղեդի լսեն, որն այնքան տգեղ չի լինի, որքան իմ ծանրաքաշ ու մեծ անունը: Ինձ թվում էր, մարդկիկ ծիծաղելու են դեմքիս, կամ հեչ որ չէ՝ հետևիցս, ու էդ ինձ ուղղակի սպանում էր ու առանց այդ էլ առկա տասնյակ բարդույդներիս ավելացնում ևս մեկը՝ ամենամեծը: Կար նաև ուրիշ մի ձևաչափ, որը նույնպես տանել չէի կարող՝ դա հեռախոսային խոսակցությունն էր, երբ ես պիտի հեռախոսի մոտ խնդրեի ընկերներիցս որևէ մեկին, ում զանգում էի առաջին անգամ:
- Ալլո, բարև Ձեզ, Լենային-ին կարելի՞ է:
- Ո՞վ է հարցնում:
- Աշխենը:
- Արսե՞նը:
Այդ պահին ուզում էի գնալ, կախել հարցնողին ու հետո գցվել պատուհանից:

Մեկումեջ ինձ հանդիպում էին մարդիկ, ովքեր փարոսի պես թեպետ մի պահ, բայց լուսավորում էին իմ անունը, հրաշալի պատմություններ պատմում դրա հետ կապված, հիացած վանկարկում այն: Օֆ օֆ, այդ պահերին լավ էի ինձ զգում, բայց հետո գալիս էր վաղը... Շատ էի կոմպլեքսավորվում, երբ փորձում էին անունս կրճատել - ինձ համար Մարիշից Աշ լսելն այնքան բնական էր ու հարազատ, իսկ ուրիշ մարդիկ սովոր էին նրան, որ Աշ-ը վերաբերում է միայն Աշոտին:
Դասարանցիներիցս մեկն էր ամենաշատը ծաղրում ինձ: Հետո երբ սկսեց հանդիպել իր ապագա ամուսնու՝ Աշոտի հետ, անվանս կրճատ տարբերակն էլ սկսեց մի ուրիշ տեսակ սիրով լի արտասանել: Բարիացել էր, ինչ էր արել, չիմացա:
Հետո կոնսն էր: Լավ էր կոնսում ամեն առումով: Դպրոցի կտտանքներից հետո սա մի դրախտ էր, ուր ամեն քայլս գնահատում էին, ուրախանում մեջբերումներովս ու բացահայտումնորովս... Լացս էկավ, հիշեցի..

Լև, կոնսի մոտով անցնելուց չեմ հուզվում, որովհետև էն, ինչ սպասում էի նման էր избушка на курьих ножках դրվագին՝ повернись, избушка, ко мне передом, к лесу задом... իմ տարբերակում իզբուշկան ֆռաց քամակով դեպի ինձ ու ես մնացի մութ ու վախենալու անտառում մեեեն-մենակ, հետն էլ գայլերի ոռնոց սկսեց լսվել:
Ինչևէ, կոնսի հետ կապված են բազմաթիվ չափազանց դրական էմոցիաներ, հիշողություններ: Լավ էր կոնսում: Անունս էլ շատ չէին բզբզում: Սիրում էին ինձ բոլորը: Իսկ հետո.. հետո դու հայտնվեցիր, Լևոն:

- Բարև, Աշխեն:
- Բարև, Լևոն:


Հրաշք տեղի ունեցավ՝ (oh happy day.... դու երգում ես) ես սկսեցի սիրել անունս քո շնորհիվ :)
Քո նման ոչ ոք այն չի արտասանում՝ հստակ, սիրուն շ-ով ու սիրով.. սեր սեր սեր կասես, - հիմա դու, պաուզա կանես մեկ ութերորդական ու կխնդաս..

Մերսի, Լև (messsi):
Վարագույր