Tuesday, July 30, 2013

Z

Ձեզ հետ պատահե՞լ է, որ երկար ժամանակ սարսափելի կարևոր թվացող բաները մեկ էլ մի օր դառնան ահավոր հիմար ու անիմաստ: Գրում եմ ու ժպտում Նատ Քինգ Քոլ'ի տակ:
Չեմ իմանում, էս երկրից ա, թե՝ միգուցե, բոլոր տեղերն էլ աշխատավոր ժողովուրդը նման խնդիրներ ունեցել է ու միշտ կունենա ղեկավարության հետ, բայց ստեղ են ասել ԲԱՍՏԱ:

Արա դե զզվցրիք էլի, ուզածներդ ի՞նչն ա - որ թողնեմ, ռադս շաքե՞մ ձեր անասուն, փոքրոգի օֆիսից, որ դառնաք իմ ռեզյումեի միջի ևս մի կետ "յաղք" պիտակո՞վ, որ ապագա հարցազրույցներում պրիտենզիաների մի մեծ դավթար ներկայացնեմ:

- Իսկ հիմա կխնդրեմ հնչեցնեք Ձեր հարցերը մեր կազմակերպության հետ կապված:

Հանում եմ դավթարս ու բարձրաձայնում հարցերի մի մեծ ցուցակ, որը դարձել է ինձ համար իսկական թութք.

1. Շաբաթ օրերը աշխատու՞մ եք.. հա, փաստորեն, իսկ պայմանագրում նշու՞մ եք, որ աշխատում եք... չէ փաստորեն...
2. Տոներին աշխատու՞մ եք.... մեկ-մեկ փաստորեն, հա՞..
3. Ուշացած րոպեները տուգանքի ենթակա՞ են... հաաաա, լավ, հաջորդին անցնեմ, երևի
4. Արտաժամյա աշխատանք հնարավո՞ր է, իսկ այն վարձատրվու՞մ է... հմմ
5. Արձակուրդ գնալն ինչպե՞ս է լինում... չի՞ լինում.. հե հե
6. Դե բոնուսների մասին, կարծում եմ, նույնիսկ չարժե հարցնել, - ՄՌ՛ն ժպտում է Մոնա Լիզայի կտտցրած ժպիտով
7. Սուրճ-թեյ-աման-չաման-սիրուն-ջան-մոխրամանը-բեր ձևաչափն ընդունվա՞ծ է Ձեզ մոտ..
8. Իսկ Ձեր տնօրենը չի՞ կարծում, որ իր միկրոսկոպիկ ընկերությունը Կոկա-Կոլային համազոր է իրականում և, նույնիսկ, միգուցե, ավելի հզոր... Ձեզ այս հարցը ծիծաղելի՞ է թվում.. լավ

Վազում եմ մութ միջանցքով, դուրս գալիս արևի տակ ու շարունակում վազել այնքան, մինչև երևա մի շենք ու մի այգի: Հասնում եմ շենքի աստիճանների մոտ, կանգնում դռան առջև ու թքում: "Սա աննորմալ ա, երևի, կամ հիստերիկ",- մտածում են շենքի դիմաց կանգնած մարդիկ, բայց ինձ մեկ ա: Ես ուզում եմ թքեմ, որ հանգստանամ գոնե մի քիչ, որ մի հատ էլ հուզվեմ ու մաքրեմ հոգուս միջից էն տարիները, որոնք անդարձ գնացին ու կորան ջհանդամները. Չայկովսկու ու կոնսի նամշած դասարաններում՝ նամշած ռոյալների ու ոչ պակաս նամշած ու փտած  ու փտացնող դասատուների կողքին:

...

Նստած եմ օֆիսում, հաշվապահի ու նրա աշակերտի հետ, կաբինետից տնօրենի ձայնն է գալիս, ամեն վայրկյան նա զանգում, ինչ-որ բան է ուզում, որպիսի իր հյուրի մոտ կարևոր մարդ երևա: Մտնում եմ, էշի հայացքով ինձ է նայում, որովհետև ես կես ժամ ուշացել եմ ընդմիջումից: Այդ կես ժամը կգանձվի իմ աշխատավարձից, մոտ մի 400 դրամի տեսքով: Քիչ առաջ ինքս իմ ձեռքով ինձ նկատողություն գրեցի... (lol)

Երթուղայինի 100 դրամով չի ամեն ինչ սահմանափակվում, հավատացե՛ք:

Ավե Զյավիկ

Tuesday, July 16, 2013

“I'm the one that's got to die when it's time for me to die, so let me live my life the way I want to.”
Jimi Hendrix