Wednesday, November 27, 2013

Ռուսերենի ու հայերենի միաձուլման այլասերումը

Այսօր փնտրում էի ինձ ձմեռային կոշիկ: Փոքր դրվագ եմ ներկայացնում բոլորի կողմից քաջ հայտնի «Inch-vor» խանութից:

- Վալենկաներն ի՞նչ արժեն, - հարցնում եմ մի սովորական վաճառողուհու: Նա ձգվում է դեպի հին ռուսական կոշիկի տնազն ու ասում գինը:
- Ջուր չեն քաշում, չէ՞:
- Դե չոր ձյան վրա կարող եք քայլել, բայց ասենք շլյոպա որ լինի, հաստատ կքաշի ջուր:

Թող ների ինձ այդ աղջիկը, բայց պիտի ասեմ, որ երբ դուրս եկանք ես ու մաման ու արդեն հեռու էինք, մի լա՜վ խնդացինք:

Что такое «шлёпа»? :D



Tuesday, November 26, 2013

DIFF trailer

Պարզ, ճաշակով..

Ռումբերը ռումբերի մասին



Այս սիրողական տեսանյութը միտված էր պատմել մի խումբ սիրիացի երեխաների տպավորությունների մասին կոնֆլիկտի վերաբերյալ: Տեսգրությունն ընթանում է Դամասկոսի Ջոբար ծայրամասում, երբ երեխաների անմիջական հարևանությամբ մեծ պայթյուն է տեղի ունենում:   

Star Wars with Kazanjian

HR.am

Էրեկ երեկոյան ցանկանալով տեղեկանալ նոր աշխատատեղերի մասին, այցելեցի HR.am: Որոշ ժամանակ դեսուդեն էի անում, հետո հանկարծակի նկատեցի, որ կայքն ունի բլոգ ու մեծ հետաքրքրությամբ տեղափոխվեցի այդ էջը: Ինչպիսին էր զարմանքս, երբ տեսա, որ առաջին` հայերեն լեզվով հոդվածին հետևում են երկու ռուսերեն տեքստեր: Մի պահ փորձում էի հասկանալ տրամաբանությունը, բայց հետո ակնհայտ դարձավ, որ այն բացակայում է: Պարզապես, պետք էր ինչ-որ մեկին վարձատրել նրա համար, որ ռուսերեն հոդվածները թարգմանվեին հայերեն, ինչը, ցավոք, մեր հայկական իրականության մեջ շատ հազվադեպ է պատահում: Ես որոշեցի քոմենթ թողնել: Գրեցի մոտավորապես այս տեքստը:

«Ինչու՞ է հայալեզու կայքում հայտնվել ռուսերեն հոդված: Ինքս ռուսախոս եմ, վարում եմ բլոգ հա՛մ հայերեն, հա՛մ ռուսերեն լեզուներով, բայց չեմ հասկանում am հայկական դոմենում հրապարակվող ռուսերեն հոդվածների տրամաբանությունը: Ինչու՞ դրանք չեն թարգմանվում»: 

Այսօր արթնացա ու մեծ ակնկալիքով մտա կայք:
Քոմենթս ջնջել էին: Իսկ հետո պարզվեց, որ մեյլիս նամակ են ուղարկել:
Ստորև կարող եք կարդալ:

Հարգելի Աշխեն,

Կայքի "Բլոգ" բաժնում կարող են տեղ գտնել տարբեր լեզուներով նյութեր, որոնք համապատասխանում են կայքի բովանդակությանը: Այստեղ լեզուների սահմանափակում դրված չէ և յուրաքնաչյուր հոդվածի մեջ նշավծ է նյութի աղբյուրը: Այդ իսկ  պատճառով թարգմանելու կարիք չկա:

Եվ քանի որ Ձեր կողմից տեցադրված մեկնաբանությունը չի վերաբերվում համապատասխան բաժնին, այլ իրենից ներկայացնում է տեխնիկական հարց, ապա մենք ստիպված ենք այն հեռացնել "Բլոգ" բաժնից:

Այլ հարցերի դեպքում կարող եք մեզ դիմել` գրելով info@hr.am էլ.հասցեին և մեր թիմը սիրով կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:

Հարգանքով` HR.AM Թիմ

Thursday, November 21, 2013

5 inches of Samsung

Մի անգամ մի լավ առիթով հավաքվել էինք աղջիկներով: Հիմնականում ոչ ոքի չէի ճանաչում: Հերթական նոր դեմքն էկավ ու նստեց համարյա թե իմ դիմաց: Բազմոցին հարմարվելուն պես, հանեց հայտնի բրենդի (չէ, ձեր մտածածի չէ) հեռախոսն ու սովորույթ-ավանդույթին համաձայն, դրեց այն սեղանին՝ ափսեի մոտ: Ինչ-որ ժամանակ անց, նա արդեն ֆեյսբուքում էր: Ավելի ուշ նրա ուղեղը վերջնականապես կտրեց կապն արտքին աշխարհի հետ: Գլխավոր աղջիկը կատակով զայրացավ: Զայրացան և մնացածները: Ինտերնետում կորածը գլուխը բարձրացրեց ու ժպտաց գեղեցիկ ժպիտով: Հետո մի տեսակ մարդկային վերաբերմունքով դեպի «պլաստիկե անշնչությունն» ասաց.
- Ինքը դառել ա իմ լայֆ քըմփե՜նյընը:
Ես վախեցա: 
Կյանքումս նման ժպիտ չէի տեսել: Ինձ թվաց, այդ հեռախոսն օրվա որոշակի ժամի դառնում է աղջկա համար մարդ: Ես կասեի ՏՂԱմարդ: 
Երևի, մեկ ժամ անց նա կրկնեց այդ ֆրազը: Կրկնեց նույն ժպիտով, նույն առոգանությամբ ու նույն վերին երջանկությամբ:
- Ինքը դառել ա իմ լայֆ քըմփե՜նյընը:

Օֆ, օֆ... Միայնակության գալակտիկա S IV...


Friday, November 15, 2013

Тайна третьей планеты


Один из лучших мультфильмов моего детства! 
Было бы здорово, если бы сегодняшнее поколение имело возможность знакомиться с настоящими мульт-картинами. Как обрадовались бы родители, если бы в кинотеатрах нашей столицы хотя бы раз в неделю шли мульты, снятые в советскую эпоху. Да и не только мульты. Ретроспективные показы фильмов осчастливили бы очень многих. Нынче так не хватает этого настоящего.


Thursday, November 14, 2013

Դեֆիբրիլյացիա: Շտապ:


Մաս I


Վաղուց այդքան զզվելի ու նույնիսկ սարսափելի զգացողություններ չէի ապրել: Ամեն անգամ, երբ որևէ հարցազրույցի (աշխատանքի հետ կապված) ընթացքում հարցնում են "իսկ ինչու՞ չեք շարունակել երաժշտության գծով", զգում եմ ինձ ապուշ, ասում եմ, որ մեր երկրում, փաստորեն, չի գնահատվում դասական երաժշտությունը: Իսկ այն հարցին, թե արդյոք աշխատել եմ մասնագիտությամբ, ասում եմ, որ այո ու հիշում, թե ինչպես էի 6 ամիս շարունակ 2 երթուղայինով հասնում 15 կվարտալ, որտեղ ես գոյություն չունեի իբրև աշխատող:
"Я не могу столько денег платить в пенсионный фонд", - ասում էր Վարսիկ Վագինակովնան (մտացածին անուն հայրանուն), իսկ երբ եկավ առաջին աշխատավարձս ստանալու օրը, նա մեկնեց ինձ թղթադրամներ, որոնց ընդհանուր գումարը չէր համապատասխանում նրա առաջարկած սկզբնական թվին: 

"Դե պահումներով, բանով", - բոլոր Ր տառերը փափկացնելով մլավեց նա:

Զյավ, այ Զյավիկ, ինչու՞ հենց այդ պահին չասեցիր - "այ կնիկ, ձեռք ես առնու՞մ: Եթե դու ինձ չես գրանցում, ու՞մ ես դու իմ համար փող տալիս - Վագինակի անվան Ֆոնդի՞ն"

Եթե հնարավոր լիներ պահակին նվագակցել, համոզված եմ, որ այդ կինը իմ անթիվ պարտականությունների մեջ դա էլ կներառեր ու նույն նվնվոցով կարմիր դրամապանակից կհաներ "ինձ հասանելիք" 29 000 դրամը ու քաղցրիկ ձայնով կասեր "вот, джЯна, возьми":

Հոգոց

Ես երկար ժամանակ թափառաշրջիկ էի: Մենք բոլորս՝ կոնս ավարտածներս, թափառաշրջիկներ ենք, ծնող ունեցող որբեր: Մարդիկ, ովքեր լսարաններին ժպիտով հրաժեշտ տալուց հետո ողբերգական մահով մեռնում են իրականության կործանիչ ալիքների տակ: 
Անցնում է ժամանակ, շատ ժամանակ, ուշքի ենք գալիս կամ՝ հը-ը, - ինչպես ասում է տատս...

Հիմա, վերջապես, այն մասին, թե ինչ եմ տեսել Կենտրոնով:


Մաս II

Նորությունների բլոկ սկսվեց: Ռեպորտաժներից մեկը պատմում էր ինչ-որ երաժշտական երեկոյի մասին: Գլուխս բարձացրի: Փոքրուց ծանոթ մի դեմք էր էկրանին, ում ստեղծագործական կյանքին և նվիրված էր այդ միջոցառումը: Լրագրողը ծանոթացնում էր մանրամասներին, բացատրում, որ առանց Գագիկ Ծառուկյանի աջակցության, երեկոյի իրականացումը պարզապես անհնար կլիներ: Ասաց նաև, որ դահլիճում ներկա էին Ծառուկյանի ընտանիքի անդամները: Վերջում ելույթ ունեցավ պրն. Դոդի Գագոյի մամլո խոսնակը և գրագիտության նմուշ հանդիսացող լեզվով պոզիտիվ հաղորդեց հանդիսատեսին: Ամենավերջում երևաց հանդիսության մեղավորը, ով մեղավոր ու խեղճացած դեմքով իր խորագույն երախտագիտությունը հայտնեց "Բարգավաճ Հայաստան"-ի տիրոջը:

Ուրիշ կողմից էլ եմ նայում հարցին: Գիտեմ շատ մարդկանց, ովքեր մեծ խնդիրներ են ունեցել, օրինակ, առողջության հետ ու Գագոն գումար է տրամադրել, ինչով պարզապես փրկել է նրանց: Դժվար է ուրանալ նման բաները: Բայց այս տեքստը կապ չունի նմանատիպ պատմությունների հետ: Միգուցե, երեկոյի հերոսը ստացավ իրենը, երբ, կարծես, բոյինգի աջ թևի տակ մնացած դեմքով շնորհակալություն էր հայտնում մի մարդու, ով սպարծիվկայով ու արջի մորթուց կարած մուշտակով կարող է հյուր գնալ Անգլիայի թագուհուն, պարկերով ալյուր բաժանել չունևորներին, դրանց ձայները գնելու անիմաստ նպատակով: Ես ներողություն եմ խնդրում, բայց Դուք, պրն. Ս.Ս. վերջնականապես ինձ հիասթափեցրիք ու մի մեծ կնիք դմփացրեցիք Հայաստանում երաժշտական կրթության էվտանազիայի մասին որոշման տակ: 

Մաս III

Կուզեի մի քանի տող գրել իսկական երաժիշտներին: Ինչու՞ եմ նշում "իսկական" բառը - որովհետև մարդիկ, ովքեր մամայի համար կամ իբրև երաժիշտների ընտանիքի զավակ, կոտորվելով գնում են դաշնամուրի, ջութակի կամ մի այլ գործիքի, այդ ամենը համեմելով վերոնշյալ մամայի բազմաթիվ այցելություններով դասատուների տներ, դասարաններ, դասարանների դռների ետևի կողմեր, շաղ տալով կոնֆետների բազմաքանակ տուփերն ու այդ զզվելի ծրարները, հարամ են անում հա՛մ իրենց, հա՛մ մյուս երեխաների կյանքն ու ապագան: Ես կգրեի իմ նամակը այն երեխաներին, ովքեր փոքրուց եղել ու մնացել են մաքուր, առաջին հերթին որպես մարդ, հետո՝ որպես երաժիշտ: 
Եվ այսպիսով.

Սիրելի երիտասարդ երաժիշտներ, ես հպարտանում եմ ձեզանով, սիրում և անչափ ուրախանում ձեր ամեն մի հաջողությամբ: Ես գիտեմ, թե ինչքան նուրբ է ձեր հոգեբանությունը, գիտեմ, ինչ բարդ է բախվել ռեալ կյանքին, որովհետև ձեզ ոչ ոք տեղյակ չի պահում, գոնե կողքից չի հուշում, որ հեքիաթ չի լինելու: Բայց ես սրտանց հավատում եմ, որ դուք ձեր հարուստ հոգիներում կգտնեք հզորության աղբյուր՝ դժվարությունների հետ պայքարելու համար: Ես հավատում եմ:

Հարգանքով՝
Զյավ








Սերգեի ուրվագիծը

Առավոտյան լրիվ պատահաբար միացրեցի Կենտրոն ալիքը (հիմնականում հեռուստացույց չեմ դիտում, դիտելիս էլ հայկական ալիքներից խուսափում եմ): Ես գիտեմ, որ շատերը զզվում են Պետրոսից, բայց չի կարելի անտեսել նրա պահի տակ փայլատակող օբյեկտիվիզմը ու մեկ-մեկ հրաշալի մարդկանց հետ հանդիպում կազմակերպելը: Այն, ինչ կտեսնեք ստորև ինձ շատ հաճելիորեն զարմացրեց: Թող ներեն ինձ այն մարդիկ, ովքեր վաղուց գիտեն Սերգեյ Դանիելյանի աշխարհայացի ասպեկտների մասին: Ես իմացա դրանց մասին այսօր:

(Բլոգգերը վերջերս անկապ է իրեն դրսևորում, հղումն եմ գցում, կներեք)

http://www.youtube.com/watch?v=f5ngHIvhDw4

Ռոբիկը իրա ոտով մտավ գռոբիկը


Էս էլ Ռոբը..

Thursday, November 7, 2013

Բաց խուրջինը, տուր դանակը, խնձոր կտրեմ, տամ դիլիմ-դիլիմ...

                                                                    Просматривая статью о пафосной
презентации всякой фиговины в ходе Apple Special Event, была неимоверно обрадована комментариями, следующими за текстом. Больше ничего не скажу, потому что не имею права выражать свое гипер субъективное, мега негативное мнение относительно корпорации "Яблоко". Копирую их сюда и говорю СПАСИБО пользователю под ником Kirov93.

Boggy
Самое хорошее из нового у них то, что теперь устройства имеют 128 гб
Kirov93
Boggy,
А я люблю Apple не смотря ни на что!
Apokaliptus
Kirov93,
Жену да детей своих люби.
Огрызок любить не за что, ты за него деньги платишь.  

Monday, November 4, 2013

Էրեկ նայում էի մատներիս ու պահի տակ գիտակցեցի, որ դրանք ժամանակին մի կարևոր ու լավ առաքելություն էին կատարում: Նվագում էին դաշնամուր: Ոնց որ անցյալ կյանքից դրվագ լիներ: Հիմա որ նայում եմ ձեռքերիս, անիմաստ են թվում իրենց գոյությամբ:
Պետք է մի բան անել

ՊայծաR

4 օր տանը հիվանդ պառկած լինելուց հետո դուրս էկա խանութ:
Կյանքում ինձ այդպես երջանիկ չէի զգացել խանութ գնալիս:
Աշուն է: Չքնաղ, տաք աշուն:

Sunday, November 3, 2013

Книга Екклезиаста, Глава 3

1 Всему свое время, и время всякой вещи под небом: 
2 время рождаться, и время умирать; время насаждать, и время вырывать посаженное; 
3 время убивать, и время врачевать; время разрушать, и время строить; 
4 время плакать, и время смеяться; время сетовать, и время плясать; 
5 время разбрасывать камни, и время собирать камни; время обнимать, и время уклоняться от объятий; 
6 время искать, и время терять; время сберегать, и время бросать; 
7 время раздирать, и время сшивать; время молчать, и время говорить; 
8 время любить, и время ненавидеть; время войне, и время миру. 

Փող չկա "կասսայում"

Գիշերը մի տարօրինակ հուշ էկավ մտքիս:

Գագոյի գործարան, ցերեկ: Ընդունարանում ես եմ, էլի ինչ-որ մեկը աշխատողներից, Գագոյի մեծ աղջիկն ու փոքրը: Աշխատավարձ չեն տվել դեռ ու Աստված գիտի, թե երբ են տալու: Փոքր Գագուհին ել ու մուտ է անում հոր կաբինետ, անչափ երջանկություն պարգևելով նրան: Կարծում եմ, այդ յուղոտ, կապուտաչյա էակը միակն է այս մոլորակի վրա, ում վրա չի կասկածում Գագոն, ով իսկական ուրախություն է նրա համար: Լիլիթիկը փորփրում է համակարգչի մեջ, տարբեր տառատեսակներով տպում իր անունն անգլերեն, խելացի հարցեր տալիս ինձ, ու չարաճճի հայացքով սպասում դրանց պատասխաններին:
Ինչպես միշտ անսպասելիորեն բացվում է հոր կաբինետի դուռը:
- Էս վերցրու, իմ աղջկան կոշիկ կառնես, - քնքուշ տոնով Գագոիդը դիմում է մեծ դստեր ու բացահայտորեն փոխանցում մի քանի դրամական միավորներից կազմված հարյուր հազար ՀՀ դրամ:
Լիլիթիկի մսոտ թուշիկները ժպիտ են ծնում:

Saturday, November 2, 2013

Вика поет

"Так сказал Стас" - Թատրոն "Տրու"

Սինոպսիս
Ներկայացումը ռուսական չոլերում կազմավորված մի մաֆիոզ խմբի մասին է, որից մնացել է "մ" տառը (անկեղծ ասած չէր էլ եղել) ու որը բաղկացած է մեկը մեկից տարօրինակ մարդկանցից, որոնք բոլորը սիրում են Վիկային:

Փորձեցի տեսագրությունը գցել,
սակայն յություբը մերժեց
Այս տարվա "Հայֆեստի" շրջանակներում ցուցադրված կարգին ներկայացումների շարքում ինձ համար առաջինը սա էր: Հրավառության պես տպավորիչ, շատ տրամաբանական իր աբսոլուտ անտրամաբանության ու ցանցառության սահմաններում: Ռեցեպտորների որակն ու ուշդարությունը ստուգող մի "սարք", որը չի պահանջում խորանալ ու դիտելուց հետո մտածել "տեսնես, ի՞նչ նկատի ուներ հեղինակն այն դրվագում": Պարզապես լավ լիցքաթափող արվեստի միջոց՝ բարի, խնդալու ու, փաստորեն, չմոռացվող:
Մի տղա կար, անունը Հրանտ էր, հալբաթ հիմա էլ տենց կլինի, եթե դեռ ողջ է: Հրանտը մի արտահայտություն էր կիրառում "взрыв мозга": Այ նման մի բան տեղի ունեցավ հանդիսատեսի հետ այդ օրը ներկայացման ժամանակ: 2 կնատատիկ նույնիսկ չդիմացան բեմից անդադար հնչող գոռգոռոցներին ու չսպասելով կատարսիսի, հենց առաջին շարքից վեր կացան ու լքեցին իրենց նստատեղերը: Մի մարդ, ով հիմնական զանգվածի պես ցնցված էր և անչափ ուրախ, որ նման ազդեցիկ ներկայացումներ գոյություն ունեն ու դրանց տեղ են տալիս ուրիշ երկրներում (ջհանդամ թե Ռուսաստանը չի), ասաց "անպայման պիտի մեկը դուրս գա քորվի ու լինի "Նարեկ Դուրյան", որ մերոնք մնան ու նայեն":
Լավ էր ասված:

Լսվում է Մարիկոնեի անմահ թութք դարձած երաժշտությունը "Կնքահայրը" ֆիլմից:
Ներկայացումը սկսվում է:


Իսկ էլի ուղարկե՞լ ես ինչ-որ տեղ

Ինչքան ավելի են բորբոքվում, էնքան ավելի եմ ես ինձ հանգիստ պահում ու էնքան ավելի են բորբովքում...

Ավտոկայան, ննջարան

-          - Ինչ հավես են մեծացել, - նկատի ունեի փառթամ ու բարձրահասակ ալոեն ու денежное дерево-ն:
-          - Լավն են ծառերս, - ունքը բաձրձացնելով, հանգստություն բերող տոնով ասաց տատս:
Բայց բացի հանգստությունից կար նաև ինչ-որ մեծ բանի բացակայություն ու դրանից ծնված տիեզերական միայնակություն: