Monday, November 4, 2013

Էրեկ նայում էի մատներիս ու պահի տակ գիտակցեցի, որ դրանք ժամանակին մի կարևոր ու լավ առաքելություն էին կատարում: Նվագում էին դաշնամուր: Ոնց որ անցյալ կյանքից դրվագ լիներ: Հիմա որ նայում եմ ձեռքերիս, անիմաստ են թվում իրենց գոյությամբ:
Պետք է մի բան անել

ՊայծաR

4 օր տանը հիվանդ պառկած լինելուց հետո դուրս էկա խանութ:
Կյանքում ինձ այդպես երջանիկ չէի զգացել խանութ գնալիս:
Աշուն է: Չքնաղ, տաք աշուն:

Sunday, November 3, 2013

Книга Екклезиаста, Глава 3

1 Всему свое время, и время всякой вещи под небом: 
2 время рождаться, и время умирать; время насаждать, и время вырывать посаженное; 
3 время убивать, и время врачевать; время разрушать, и время строить; 
4 время плакать, и время смеяться; время сетовать, и время плясать; 
5 время разбрасывать камни, и время собирать камни; время обнимать, и время уклоняться от объятий; 
6 время искать, и время терять; время сберегать, и время бросать; 
7 время раздирать, и время сшивать; время молчать, и время говорить; 
8 время любить, и время ненавидеть; время войне, и время миру. 

Փող չկա "կասսայում"

Գիշերը մի տարօրինակ հուշ էկավ մտքիս:

Գագոյի գործարան, ցերեկ: Ընդունարանում ես եմ, էլի ինչ-որ մեկը աշխատողներից, Գագոյի մեծ աղջիկն ու փոքրը: Աշխատավարձ չեն տվել դեռ ու Աստված գիտի, թե երբ են տալու: Փոքր Գագուհին ել ու մուտ է անում հոր կաբինետ, անչափ երջանկություն պարգևելով նրան: Կարծում եմ, այդ յուղոտ, կապուտաչյա էակը միակն է այս մոլորակի վրա, ում վրա չի կասկածում Գագոն, ով իսկական ուրախություն է նրա համար: Լիլիթիկը փորփրում է համակարգչի մեջ, տարբեր տառատեսակներով տպում իր անունն անգլերեն, խելացի հարցեր տալիս ինձ, ու չարաճճի հայացքով սպասում դրանց պատասխաններին:
Ինչպես միշտ անսպասելիորեն բացվում է հոր կաբինետի դուռը:
- Էս վերցրու, իմ աղջկան կոշիկ կառնես, - քնքուշ տոնով Գագոիդը դիմում է մեծ դստեր ու բացահայտորեն փոխանցում մի քանի դրամական միավորներից կազմված հարյուր հազար ՀՀ դրամ:
Լիլիթիկի մսոտ թուշիկները ժպիտ են ծնում:

Saturday, November 2, 2013

Вика поет

"Так сказал Стас" - Թատրոն "Տրու"

Սինոպսիս
Ներկայացումը ռուսական չոլերում կազմավորված մի մաֆիոզ խմբի մասին է, որից մնացել է "մ" տառը (անկեղծ ասած չէր էլ եղել) ու որը բաղկացած է մեկը մեկից տարօրինակ մարդկանցից, որոնք բոլորը սիրում են Վիկային:

Փորձեցի տեսագրությունը գցել,
սակայն յություբը մերժեց
Այս տարվա "Հայֆեստի" շրջանակներում ցուցադրված կարգին ներկայացումների շարքում ինձ համար առաջինը սա էր: Հրավառության պես տպավորիչ, շատ տրամաբանական իր աբսոլուտ անտրամաբանության ու ցանցառության սահմաններում: Ռեցեպտորների որակն ու ուշդարությունը ստուգող մի "սարք", որը չի պահանջում խորանալ ու դիտելուց հետո մտածել "տեսնես, ի՞նչ նկատի ուներ հեղինակն այն դրվագում": Պարզապես լավ լիցքաթափող արվեստի միջոց՝ բարի, խնդալու ու, փաստորեն, չմոռացվող:
Մի տղա կար, անունը Հրանտ էր, հալբաթ հիմա էլ տենց կլինի, եթե դեռ ողջ է: Հրանտը մի արտահայտություն էր կիրառում "взрыв мозга": Այ նման մի բան տեղի ունեցավ հանդիսատեսի հետ այդ օրը ներկայացման ժամանակ: 2 կնատատիկ նույնիսկ չդիմացան բեմից անդադար հնչող գոռգոռոցներին ու չսպասելով կատարսիսի, հենց առաջին շարքից վեր կացան ու լքեցին իրենց նստատեղերը: Մի մարդ, ով հիմնական զանգվածի պես ցնցված էր և անչափ ուրախ, որ նման ազդեցիկ ներկայացումներ գոյություն ունեն ու դրանց տեղ են տալիս ուրիշ երկրներում (ջհանդամ թե Ռուսաստանը չի), ասաց "անպայման պիտի մեկը դուրս գա քորվի ու լինի "Նարեկ Դուրյան", որ մերոնք մնան ու նայեն":
Լավ էր ասված:

Լսվում է Մարիկոնեի անմահ թութք դարձած երաժշտությունը "Կնքահայրը" ֆիլմից:
Ներկայացումը սկսվում է:


Իսկ էլի ուղարկե՞լ ես ինչ-որ տեղ

Ինչքան ավելի են բորբոքվում, էնքան ավելի եմ ես ինձ հանգիստ պահում ու էնքան ավելի են բորբովքում...

Ավտոկայան, ննջարան

-          - Ինչ հավես են մեծացել, - նկատի ունեի փառթամ ու բարձրահասակ ալոեն ու денежное дерево-ն:
-          - Լավն են ծառերս, - ունքը բաձրձացնելով, հանգստություն բերող տոնով ասաց տատս:
Բայց բացի հանգստությունից կար նաև ինչ-որ մեծ բանի բացակայություն ու դրանից ծնված տիեզերական միայնակություն: