Showing posts with label Zpeople. Show all posts
Showing posts with label Zpeople. Show all posts

Monday, December 30, 2013

Բիրդան աղայի մասին

30.12.2013թ: Նախատոնական Երևան: Շուկա: Կանաչիի արժեքն է 800 դրամ:
Չեմ իմանում, ինչպես է կոչվում մարդկային նման դրսևորումը:

Sunday, December 1, 2013

Только что услышала, что в автокатастрофе погиб Пол Уокер. Ему было 40.

Такой настоящий


Wednesday, November 27, 2013

Ռուսերենի ու հայերենի միաձուլման այլասերումը

Այսօր փնտրում էի ինձ ձմեռային կոշիկ: Փոքր դրվագ եմ ներկայացնում բոլորի կողմից քաջ հայտնի «Inch-vor» խանութից:

- Վալենկաներն ի՞նչ արժեն, - հարցնում եմ մի սովորական վաճառողուհու: Նա ձգվում է դեպի հին ռուսական կոշիկի տնազն ու ասում գինը:
- Ջուր չեն քաշում, չէ՞:
- Դե չոր ձյան վրա կարող եք քայլել, բայց ասենք շլյոպա որ լինի, հաստատ կքաշի ջուր:

Թող ների ինձ այդ աղջիկը, բայց պիտի ասեմ, որ երբ դուրս եկանք ես ու մաման ու արդեն հեռու էինք, մի լա՜վ խնդացինք:

Что такое «шлёпа»? :D



Tuesday, November 26, 2013

Ռումբերը ռումբերի մասին



Այս սիրողական տեսանյութը միտված էր պատմել մի խումբ սիրիացի երեխաների տպավորությունների մասին կոնֆլիկտի վերաբերյալ: Տեսգրությունն ընթանում է Դամասկոսի Ջոբար ծայրամասում, երբ երեխաների անմիջական հարևանությամբ մեծ պայթյուն է տեղի ունենում:   

Star Wars with Kazanjian

Thursday, November 21, 2013

5 inches of Samsung

Մի անգամ մի լավ առիթով հավաքվել էինք աղջիկներով: Հիմնականում ոչ ոքի չէի ճանաչում: Հերթական նոր դեմքն էկավ ու նստեց համարյա թե իմ դիմաց: Բազմոցին հարմարվելուն պես, հանեց հայտնի բրենդի (չէ, ձեր մտածածի չէ) հեռախոսն ու սովորույթ-ավանդույթին համաձայն, դրեց այն սեղանին՝ ափսեի մոտ: Ինչ-որ ժամանակ անց, նա արդեն ֆեյսբուքում էր: Ավելի ուշ նրա ուղեղը վերջնականապես կտրեց կապն արտքին աշխարհի հետ: Գլխավոր աղջիկը կատակով զայրացավ: Զայրացան և մնացածները: Ինտերնետում կորածը գլուխը բարձրացրեց ու ժպտաց գեղեցիկ ժպիտով: Հետո մի տեսակ մարդկային վերաբերմունքով դեպի «պլաստիկե անշնչությունն» ասաց.
- Ինքը դառել ա իմ լայֆ քըմփե՜նյընը:
Ես վախեցա: 
Կյանքումս նման ժպիտ չէի տեսել: Ինձ թվաց, այդ հեռախոսն օրվա որոշակի ժամի դառնում է աղջկա համար մարդ: Ես կասեի ՏՂԱմարդ: 
Երևի, մեկ ժամ անց նա կրկնեց այդ ֆրազը: Կրկնեց նույն ժպիտով, նույն առոգանությամբ ու նույն վերին երջանկությամբ:
- Ինքը դառել ա իմ լայֆ քըմփե՜նյընը:

Օֆ, օֆ... Միայնակության գալակտիկա S IV...


Thursday, November 7, 2013

Բաց խուրջինը, տուր դանակը, խնձոր կտրեմ, տամ դիլիմ-դիլիմ...

                                                                    Просматривая статью о пафосной
презентации всякой фиговины в ходе Apple Special Event, была неимоверно обрадована комментариями, следующими за текстом. Больше ничего не скажу, потому что не имею права выражать свое гипер субъективное, мега негативное мнение относительно корпорации "Яблоко". Копирую их сюда и говорю СПАСИБО пользователю под ником Kirov93.

Boggy
Самое хорошее из нового у них то, что теперь устройства имеют 128 гб
Kirov93
Boggy,
А я люблю Apple не смотря ни на что!
Apokaliptus
Kirov93,
Жену да детей своих люби.
Огрызок любить не за что, ты за него деньги платишь.  

Sunday, November 3, 2013

Փող չկա "կասսայում"

Գիշերը մի տարօրինակ հուշ էկավ մտքիս:

Գագոյի գործարան, ցերեկ: Ընդունարանում ես եմ, էլի ինչ-որ մեկը աշխատողներից, Գագոյի մեծ աղջիկն ու փոքրը: Աշխատավարձ չեն տվել դեռ ու Աստված գիտի, թե երբ են տալու: Փոքր Գագուհին ել ու մուտ է անում հոր կաբինետ, անչափ երջանկություն պարգևելով նրան: Կարծում եմ, այդ յուղոտ, կապուտաչյա էակը միակն է այս մոլորակի վրա, ում վրա չի կասկածում Գագոն, ով իսկական ուրախություն է նրա համար: Լիլիթիկը փորփրում է համակարգչի մեջ, տարբեր տառատեսակներով տպում իր անունն անգլերեն, խելացի հարցեր տալիս ինձ, ու չարաճճի հայացքով սպասում դրանց պատասխաններին:
Ինչպես միշտ անսպասելիորեն բացվում է հոր կաբինետի դուռը:
- Էս վերցրու, իմ աղջկան կոշիկ կառնես, - քնքուշ տոնով Գագոիդը դիմում է մեծ դստեր ու բացահայտորեն փոխանցում մի քանի դրամական միավորներից կազմված հարյուր հազար ՀՀ դրամ:
Լիլիթիկի մսոտ թուշիկները ժպիտ են ծնում:

Saturday, May 11, 2013

мелочи всякие или կնգա ռուսն ա լավ

.. Когда мы поздним вечером вчетвером оказались во дворе и решили вместо предложенного мною такси поехать на автобусе, я сразу представила то, что нас могло ожидать и оказалась права.

Машка остановила маршрутку.
Изнутри на нас таращились голодные глаза.
Стало дурно.

Все полезли и я полезла. Ох, как тяжело было на сердце!
Глаголя ня русском и польском, мы ввалились внутрь. Агнешка и Лиана сели на одно сиденье, я с Машкой встали у двери, у нас была радость. Лианночка рассмеялась своим брендовым смехом, который естественно в ту же секунду подействовал на "голодных" подобно свежему мяску. Но, помимо смеха, как было выше упомянуто, звучала русская и польская речь. Я поняла, о чем подумали голодные. На сердце стало еще тяжелее. Они начали громкое, детальное обсуждение необычной компании. Очень хотелось попросить девчонок помолчать или говорить на армянском, во избежание того, что случилось потом. Но было неудобно.
В какой-то момент я обратилась к Машке на армянском. Тот "голодный", который был лысым обратился к своим со словами "արա, էս հայերեն էլ գիտեն". Но через пару минут пойманная им нить, была снова потеряна. Они отбросили все сомнения, касательно нашей национальной принадлежности. Они были уверены в том, что мы - славяне.

Уже потом я представила себя на их месте и поняла, что уловить, на каком языке "эти девчонки" говорят, было бы крайне сложно. Русско-польский разговор с двумя армянскими словами мог значить для них только то, что мы были как минимум русскими.

...Меня тронули за руку. Поняв, кто это может быть, я медленно обернулась.
- Մորքու՛ր, արի նստի, - сказал лысый, думая, что я все равно его не пойму, обратись он ко мне хоть как к вилке.

Мой голос  - какой-то непонятный. Если бы меня попросили описать его, я бы не смогла. Но одно знаю точно - он не высокий и не писклявый, а иногда, в зависимости от ситуации, становится очень-очень низким, серьезным и пугающим. Вот как в этот раз.

- Կարգին խոսա, - пробасила я, с ненавидящим взглядом.
Лысый наделал в штаны.  Я отвернулась 
Тут началось шу-шу - похуже бабского: "արա, սրանք հայ են... արա, հայերեն գիտեին... արա, վայ քու, արա и т.д."...
Меня затошнило от всего на свете. 
Каждый раз попадая в подобные ситуации, я хочу выкричать таким все, что о них думаю и потом пойти смыть с себя все эти эмоции. Но, потом я забываю о таких людях и продолжаю думать о том, что мой народ развивается, идет вперед, воспитывается, вбирает в себя цивилизацию. Тогда как в реальности уже слышны звуки дудука и расставляются скамейки-ишавотнуки по случаю погребения какой-то части нации.

Машка стихла, съежилась.

Я ждала нашей остановки и надеялась на то, что эти рожи сойдут до нас.
Так и случилось. При выходе кто-то из них бросил девичье "պրծաք մեզնից". Потом мы ехали молча.

Позже Машка сказала, что скрутилась так из-за того, что не смогла заступиться за меня, не знала, что сказать. Да и не надо было. Я сказала достаточно - и за себя и за девчонок.






Tuesday, March 26, 2013

:(

Նոր իմացա, որ Աննա Մանդալյանն ա մահացել:

Friday, March 15, 2013

ջա՜ն, բալես, բալես


Շեֆս հեռախոսը թողել էր օֆիսում:
Զանգ տղայից: Վերցնում եմ:
- Հա, Խաչ ջան:
- Պա՞պ:
Վարագույր:

Monday, December 24, 2012

ԓыгъоравэтԓьэн йиԓыйиԓ

И вот, выхожу я ни свет ни заря из дому, предварительно натянув копюшон на голову, нагруженная едой на весь день и на лестницах меня разбирает смех, когда я замечаю собственную тень, похожую на чукченка, которого я постила в facebook и представляю, как он выходит каждый день из теплой юрты на мега мороз и полусонный бредет на работу.
Спускаясь в подземный переход, мне на секундочку показалось, что мимо пропорхала белая бабочка (схожу с ума), от этого на душе стало тепло-тепло, мир подобрел, но я не проснулась.
на работу ему пока рано, конечно, но именно его я и вспомнила.
Проезжая мимо гостиницы Метрополь, увидела двух портье и медбрата из медцентра Рафаэль. Они стояли, скрестив руки, все трое какие-то потерянные, как из фильма. Мне вдруг почудилось, что я в чужом городе, там только рассветает и я блуждаю где-то по его окраинам, где нет места ничему, кроме мотелей и сонных портье, в тандеме с откуда-то взявшимся медбратом (ну, черт его знает, может посетителям он может понадобиться или же в этом мотеле занимаются траффикингом органов).
Мечты о сне..

Tuesday, November 13, 2012

ինքը հիմա տանը չի

Կանացի ձայն հեռախոսի մեջ:
- Բարև ձեզ, դուք ինչ-որ հայտարարություն եք տվել աշղեկի համար, հա՞:
- Այո (ինչ-որ տենց բան հիշում եմ ~):
- Ես եմ զանգահարում, որովհետև ամուսինս վաղը գալիս ա Մասկվայից, պըրարաբ ա ընդեղ էլ աշխատել - երջանկություն եմ լսում լսափողի ներսում, քիչ ա մնում շնորհավորեմ, - ասեց, զանգի, ռեզյումե ուղարկի, ասա, որ վաղը, կամ մյուս օրը կգնամ հարցազրույցի:
- Ձեր անունը ինչպե՞ս ա:
- Անահիտ:
- Անահիտ ջան, գրեք մեր մեյլը...

Վարագույր

Saturday, November 3, 2012

Տեցի նախավերջին մեմուարները

Էրեկ գնում եմ զուգարան, որ գդալս լվանամ, ճանապարհին սենյակի օֆիսի տղաներից մեկն ա հանկարծակի հայտնվում: Վեր էմ թռնում: Երևի, շատ խնդալու եմ վեր թռնում:Ժպտում ա:
- Վա՜յ, վախացրի՞:
Արդեն գդալս եմ պռտում ներսում:
- Հա:
- Կներեք, չէի ուզում:
- Հավատում եմ:
(Բանգլադեշի երկխոսություն... Ախր մեկ-մեկ չես իմանում, ոնց պատասխանես տղամարդկանց, որ քյառթույի պես չհնչի սեփական ականջիդ համար: Բայց ավելի լավ ա տենց: Դիրքդ միանգամից հասկանում են, չեն երկարացնում անբովանդակ խոսակցությունները)

Գդալս լվանում, վերջացնում, դուրս եմ գալիս:
Մեկ էլ տեսնեմ, Լուսոն ա համարյա վազելով գալիս էդ տղաների սենյակի մոտ: Ես գնում եմ մեր սենյակ:
5 րոպե հետո Լուսոն զանգում ա ինձ:
- Աշխեն, կգա՞ս մոտս: Սյուրպրիզ ունեմ քո համար, - Լուսոն երջանիկ ա:
Գնում եմ մոտը: Սեղանին դրված են 3 փոքրիկ ծաղկամաններ՝ տարբեր գույնի միկրոծաղիկներով:
- Ընտրի, որն ես ուզում, - ասում ա Լուսոն ու ժպտում: Ուրախությունից բերանը չի փակվում:
- Էս ո՞րտեղից, Լուս:
- Էն տղան նվիրեց նոր, ասեց մեկը քեզ, մեկն էլ էն աղջկան, հետո իրանն էլ նվիրեց:
- Ո՞ր տղան:
- Էն որ քեզ վախացրեց:
Լռվում եմ:
- Դո՞ւ ինչ գիտես, որ վախացրել ա:
- Ինքը նոր ասեց:
(հոգոց, ֆաք յու "էն տղա")
- Մազերդ նորից հետ կներկես, էղա՞վ:
Ինչ-որ բաներ ա ասում presto-յի մեջ: Համաձայն ա:

Մի քանի րոպե ընտրում եմ ծաղիկիս գույնը: Դիլեմման ալ կարմիրի ու սսփրթնած վարդագույնի մեջ ա: Վառ մանուշակագույնը Լուսոն արդեն սեփականաշնորհել էր:
Կարմիրն եմ ընտրում:
Լուսոն դեռ ժպտում ա:
- Լսի, էսօր նե՜նց կաշաների մեջ էի:
Ես մտածում եմ, տղա-մղա ա չամռվել:
- Ի՞նչ կաշա:
- Լսիիիիի, գնացել էի հարցազրույցի էսօր:
Հազիվ եմ պահում ծաղիկս ձեռքիս մեջ: Էս ինչ մետամորֆոզներ են տեղի ունենում, օ մայ գադ..
Պատմում ա մանրամասները՝ ինչ ա գրել, ինչ բարդ էր ու որ հաստատ չի անցել:
- Լուս, հպարտանում եմ քեզնով, - ասում եմ ես ու սիրտս լցվում ա, - Ուրիշ տեղ էլ կգնաս հարցազրույցի, ոչինչ:
Ժպտում ա էլի Լուսոս:
Ծաղիկս առնում, գնում եմ:
Ճանապարհին "էն տղուն" մերսի եմ ասում:
- Խնդրեմ, Աշխեն ջա՜ն, - ջիգյարով ասում ա նա:
Գալիս եմ մեր սենյակ: Ավետիսյանին եմ ցույց տալիս բույսը:
- Բա, տենում ես, Աշխեն ջան, ոնց են քեզ վորաբերվում: Հիմա սենց բաներ հազվադեպ են հանդիպում: Էդ լավ ա:
Մեկ-մեկ Ավետիսյանին Դալայ լամայի շորերն են պակասում:

Thursday, November 1, 2012

Ռեդհեդ. Սկիզբ. Ապստամբություն.

Լուսոյի մասին խոսել եմ ստեղ: Երևի կհիշեք այն ռեդհեդ աղջկան, ով աշխատում ա տեցի սրտում գտնվող, սակայն, ամբողջովին զրկված այդ օրգանին բնորոշ ջերմությունից, "կոբոաբեական" շենքում:
Լուսոն լավն ա... Սկզբում նա համարյա չէր խոսում: Նույնիսկ բարևելուց հետո երկար մտածում էի. իսկ միգուցե, նա չբարևե՞ց, ուղղակի նրա բարևը լսելու ցանկությունս էր աուդիոհալուցինացիաներ ծնել: Կարճ ասաց, "չէր կպնում" մեր շփումը, ու ես շատ էի նեղվում, որովհետև զգում էի, որ Լուսոն լյա՜վ ռեդհեդ ա... համարյա 2 մետր հասակով, ցածր ձայնով (համարյա միշտ շշուկով ա խոսում, մանավանդ երբ ինչ-որ տեղ ա զանգում գործով), արագ քայլվածքով (թվում ա, հատուկ ա տենց արագ քայլում, որ մարդիկ իրան չհասցնեն-տեսնեն... բայց ես հո տեսել եմ, թե ինչպես մի օր գազազած տեմպով ընթացող, կանգնելու միտք չունեցող երթուղայինի վարորդը ծռվեց ու եսիմ ոնց ստոպ տվեց, որ Լուսոն կարողանա նստել իր մեքենան) ու համեստ: Նույնիսկ տնօրենս էր հասկացել, որ լավն ա Լուսոն: Մի անգամ ռեդհեդի գնալուց հետո ասեց "Լավն ա մեր Լուսոն: Մի քիչ կտտցրած ա, բայց լավն ա":
Մի 2 անգամ գերբերա նվիրեցի: Զարմացել էր: Ասեց "էս ինչի՞ համար ես նվիրում"... Լռվեցի մի պահ: Երբեք չեմ իմացել, թե ինչ կարելի ա նման պահերին ասել, իբրև արգումենտացիա: Դե, արի ու բացատրի, որ առավոտյան արթնացար ու սիրտդ ուզեց ուրախացնել Լուսոյին, ինչը հանգցրեց ծաղիկ առնելուն:
Մի օր տեցում հոսանքն անջատել էին, մեկ էլ տեսնեմ Լուսոն ա գալիս, ձեռքը 2 սիրուն բաժակների մեջ սառը MacCoffee: Ուրախացա: Նստեցինք, խոսեցինք՝ մարդ ա իրա լիմիթներից դուրս չգալով, զգուշավոր դիրքի մեջ (հիմա եմ անալիզ անում ու գալիս նման եզրակացության):
Հետո շատ կտրուկ էկան վատ ժամանակներ: Ինչ-որ հարցով դիմում էի Լուսոյին, մուննաթ էր գալիս, ուֆ-փուֆ անում: Սիրտս սկսեց ճմլվել: Էլ ոչ ուզում էի էն կողմերը գնալ, ոչ էլ: Մի անգամ, չեմ հիշում երբ, լիքը խոսեցինք Լուսոյիս հետ՝ հասկացա, որ շատ ա վախենում շեֆից, սարսափում ա պարզապես: Էդ ամենը պարզել եմ շատ պրիմիտիվ բաներից. ասենք, Լուսոն պատմում ա, որ պրինտերը վարի ա գնացել, ես ասում եմ, ասա, թող նորն առնեն, Լուսոյի մոտ հիստերիկ ծիծաղ ա սկսում "գժվե՞լ ես", - ասում ա, - "ուզում ես, ինձ սպանե՞ն:" Ասում եմ, ինչի՞ համար՝ պրինտերի՞: Ասեց, որ դա բացառված ա... Դե, այն մասին, որ մի անգամ առաջարկեցի նոր աշխատանք գտնել, պատմել եմ: Նույնատիպ ռեակցիա այդ ժամանակ արձանագրվեց: Մեկ-մեկ ինձ թվում էր, տնօրենս ավելի շատ գիտի Լուսոյի մասին, քան ես, որովհետև ես միայն բարևում էի առավոտյան, մաքսիմում մի անգամ ինչ-որ թղթի համար անհանգստացնում ու հաջող անում գնալուցս: Շեֆս ասում էր՝ լսե՞լ ես, Լուսոն անգլերեն ա սովորում: Զարմացել էի: Ասեց, հա, բաաաարձր միացնում ա ու կրկնում իրանց հետևից: Լավ էլի, այ Ավետիսյան ջան...
Անցավ ինչ-որ ժամանակ, մի օր Լուսոն ասում ա "էն աշխատանքի որոնման սայթերի հասցեները ոնց էի՞ն"... ես դավոլնի ժպտում եմ... տեղ ա հասել, փաստորեն:
Մի օր խաղող հյուրասիրեց ինձ: Որ գալիս մտնում ա իմ սենյակ, Ավետիսյանը նենց ա ժպտում, կարծես ձնե մարդու հետ եմ ընկերություն անում: Մի օր էլ գնացի մոտը, ասեց "սուրճ կխմես՞", ձեռքում սուրճի բաժակներ էին, սուրճն էլ արդեն պլիտային էր: Ասեցի, "վաաայ, արդեն դրել ե՞ս", սկսեցի թռվռալ դռան մոտ ... Ասեց, "չէէէէ, գժվե՞լ ես, էս շեֆի ու իրա հյուրի համար ա": Տխրեցի միանգամից: Մեկ էլ ասեց "հեսա մեզ էլ կդնեմ, կկանչեմ քեզ":  Էլի ուրախացա: Դուռը ծածկեցի, քայլում էի դեպի մեր սենյակ, մեկ էլ լսեցի, ոնց ա կչկչում ուրախանալուս վրա: Այ, էդ տեսակ ա Լուսոն: Հետաքրքիրն էն ա, որ ես չեմ նեղանում իրա կտրուկ, իմպուլսիվ ռեակցիաներից, բառերից ու միմիկաներից: Ես համբերատար եմ մարդկանց հետ, հիմա հաստատ կարող եմ ասել: Ոչինչ, որ մեկ-մեկ դմբոյություն են անում: Ես հո գիտեմ, որ իրանք իրականում լավն են ու չէին ուզում նեղացնեին: Պարզապես իրանք էդ տեսակն են:
Մի քանի օր առաջ գնացի, տեսա մազերը սևին խփող գույնի ա ներկել, ուզում էի դուռը փակեի ու գնայի... դեբիլի մեկը, մեկ էլ էս քաղաքում քո պես ինչ-որ մեկին սազում էր ռեդհեդ լինելը, - ասեցի մտքումս ես - էն էլ որ ներկված լինես ու էդքան բնական... ուֆֆֆֆֆֆֆ... ջղայինացա... ասեց, "բա շուտ ասեի՜ր, չէի ներկի... լավ, հունվարին կներկեմ": Ուշոտ սուրճի հրավիրեց էդ անտեր ու դուս մեծ ընդունարանում, կապուչինոյի գույնի, տեղ-տեղ լաքաներով կավրոլինով, հին կոմպով, բաբոյիս թվի կատալոգներով (դե, իրանց կազմակերպությունը դուռ-լուսամուտի գործ ա անում), սովետի լեզվով ասած, ժուրնալնի ստոլիկին, հեռուստացույցով, հենց էն տեղին, ուր սովորաբար ես եմ նստում, նայող տեսախցիկով (որ Լուսոն գործի չէր գալիս, մի 2 անգամ իրա 50 տոննայանոց շեֆը խնդրեց ինչ-որ թղթեր քոփի անեմ... տենց իմացա, որ իրա կաբինետում՝ կստածի, ֆուտբոլի դաշտի չափ, հենց իրա դիմաց մոնիտոր ա դրված, որտեղ կարելի ա տեսնել մեր սառը՝ "կոբոաբեական" շենքի բոլոր ծակուծուկերը, առաջին հերթին ինձ, երբ ես Լուսոյի մոտ մայմունություն եմ անում ու ծիծաղացնում իրան... հիշեցի "Нечего терять" ֆիլմը... հեհե), հսկա ծառով, մեգա հսկա ծաղկամանի մեջ (էն անգամ Լուսոն կատակ արեց, երբ ես ասեցի, որ էս չոլի մեջ մի հատ ծառ չկա, ասեց "իսկ ես ծառ ունեմ", ու սկսեց ցանցառավարի խնդալ... վարակովի ցանցառություն ունի):
Խոսքը խոսքի հետևից, Լուսոն սկսեց շեֆից պատմել: Սկզբում ասում էր, լավ մարդ ա, բարի ա: Հարց ծագեց գլխումս՝ "եթե տենց լավն ա, ինչի՞ ես իրանից էդ կարգի սարսափում"... չկարողացավ պատասխանել... հետո ասեց, որ երբ շեֆը գոռում ա, ինքը ֆիզիկապես զգում ա, թե ոնց ա շեֆի ձեռքը իրա՝ Լուսոյի, վզակոթին հագնում... մեկ էլ էդ դրամատիկ պահին մտավ Գևորգը՝ մարդ-մողեսը, էլի Կոբո Աբեի շարքից: Ես խառնվեցի իրար, պատրաստ էի սուրճիս բաժակը դնել բերանս ու ծամել, մենակ թե չտեսնեին ու Լուսոյի վրա չխոսեին: Ասում եմ, "ոչի՞նչ, որ տեսավ սուրճ ենք խմում". ասում ա "եսի՞մ"... սենց վախեցած... "չէ, ոչինչ".. էլի վախեցած... պաուզա, "չէ, նորմալ ա ամեն ինչ"... Լուսինե, մարդ ինչի էդ կարգի անվստահ կլինի ինքն իրա վրա????????????.. էն էլ քո նման պուպուշ, խելացի աղջիկը... Հետո մի խնդալու բան պատմեց, թե ոնց են հավաքարարին ասել, որ պիտի ունիտազը լվանա ու ոնց ա ինքը ասել, որ չի լվանա, որովհետև զզվում ա :D :D :D
Գագոիդից պատմեցի, չանը կախվել էր խեղճ էրեխու: Ասեց. "բայց ես զգում եմ, ты можешь за себя постоять"... ժպտալս էկավ... Ոնց ասես, որ Գագոյի մոտ էն ամենապաշտոնավոր, հասուն, խելացի ու ինքնավստահ մարդիկ իրանց զգում էին ահաբեկված, կարծես, Գագոն թալիբանի առաջնորդն էր... բայց մերսի իրան ևս մեկ անգամ: Եթե հանդիպեմ մի օր, ձեռքը կսեղմեմ, կնայեմ կապույտ աչքերի մեջ ու կասեմ... մերսի:
- Լսի, ես նույնիսկ վախենում եմ մի հատ լամպոչկա ցույց տամ ծախսերի մեջ, որ հանկարծ չջղայնանա շեֆը, որովհետև էն աղջիկը, որ ինձանից առաջ էր աշխատում ստեղ ինձ ասեց, որ նման սխալ չանեմ երբեք ու իրար հաջորդող մեծ ծախսեր չանեմ տարվա մեջ... (մեծ ծախսը լամպոչկան էր էս դեպքում), - վեր ա կենում՝ լույսը վառի, որ տեսնեմ՝ առաստաղին առկա 6 լամպերից միայն մեկն է աշխատում: Մեղքս գալիս ա Լուսոն:
- Լուս, խնդրի, լամպոչկա գցեն, դու կարող ես, - ասում եմ ես ու էլի նման հոգեբանական ֆինտերի դիմում, որ ռեդհեդս (ինքը իմ համար ընդմիշտ ռեդհեդ կմնա) դուխ հավաքի ու մի քիչ լավ նայի ինքն իրան էդ սառը, տուֆտա տեղը, էդ կոնտեյների չափսի, ծիծակ չարոխներով, առանց Լուսոյի 1 օր չդիմացող, լաչառ մարդու մոտ:
Հետո հիվանդացա: Մի 2 օրից զանգ էկավ:
- Աշխեն, պրիվետ, ո՞նց ես:
- Պրիվետ, լավ եմ: Դո՞ւ ոնց ես, - տեղը չեմ բերում:
- Մերսի, լավ եմ, գործի ե՞ս:
- Լուս ջա՞ն:
- Վայ, ճանաչեցի՞ր: Ես էլ մտածում էի, ո՞նց ասեմ, որ Լուսոն ա... ասեմ ընդունարանի, մի քիչ անկապ կլիներ, - ցանցառավարի խնդում ա:
Էրեկ էլի զանգեց, ուզում էր միասին Հելլոուինի գնայինք: Խառնված էր շատ, նենց ներկայացրեց էդ ակումբը, կարծես հազար անգամ ընդեղ էղել ա, բոլորին ճանաչում ա ու ամեն տարի Հելլոուինի գնում: Բայց էդ մաքուր էրեխայական տոնից միանգամից պալիտ էղավ, որ նույնիսկ ակումբի անունը չգիտի: Բարի ժպիտ ա առաջացնում:
Էսօր գնացի գործի, ուրախացավ: Ասեց, որ քանի օր ա քաղցր բաներ էր բերում հետը, որ միասին սուրճ խմենք: Հարցրեցի, իսկ ինչ ա հագնում ձմռանը, որ էդ ծմակում չմրսի:
Մեկ էլ ժպտաց, սկսեց խնդալ, ասում ա "վաաաայ, մի րոպե, surprise ունեմ քեզ": Ինչ ասես մտքովս չանցավ: Մեկ էլ գնաց, լույսը վառեց: Բոլոր լամպերը, միահամուռ, նոր ուժերով լուսավորեցին ու մի ակնթարթ ջերմություն տվեցին այդ խոնավ, քառակուսի ընդունարանին:
Ուզում էի լացել: Սկսեց սխրանք գործած էրեխու պես պատմել, թե ոնց ա առնել տվել լամպոչկեքը, ոնց են հերթով բոլորը ստուգել, որ սարքին լինեն, ոնց են միացրել ու ոնց ա ինքը ուրախացել: Գովեցի: Պիտի անընդհատ գովեմ, որ էրեխեն նոր սխրանքների ստիմուլ ունենա:
Լավն ա Լուսոն:

Wednesday, October 24, 2012

Эхо М

М росла пацанкой и очень сильно отличалась в нашем дворе. Носила рваные джинсы, кеды, была русскоязычным ребенком, слушала рок. Мальчишки поговаривали между собой, что она ненормальная, а сами тайно умирали по ней. Мы иногда перекидывались с М парой слов, с ней было хорошо, непринужденно. Прошло несколько лет. Однажды я стояла на балконе и вдруг увидела ее - у меня челюсть отвисла: на высоченных каблуках, с висящей сумкой на будто бы восковой руке, с уложенными волосами, накрашенная... Не узнала ее..
Потом как-то в автобусе встретились, поболтали об институте, сокурсниках, еще о чем-то... Стиль все тот-же, даже запущеннее. Я ей рассказала, как удивилась, впервые увидев ее новый образ. По-моему, она уже и не помнит, что когда-то была другой.
Вчера подъезжаю на такси, дохожу до подъезда, вдруг из очень приличной машины какого-нибудь Мамикона выходит она. По началу я ее снова не узнаю - она постриглась и на вид годится мне в матери.
- Привет, вонц ес? - с улыбкой спрашивает она.
- Лав, - тоже улыбаюсь, секунды через 2 поняв, кто это, - Ду вонц ес?
- Նորմալь...

Куда пропала та девочка? Вернись.