Monday, December 31, 2012

2 բառով

Ես ուզում եմ ասել շնորհակալություն այս տարվա ամեն մի օրվա համար:
Ուզում էի երկար գրել, բայց բառերս այս անգամ քիչ են, ես էլ զոռով չեմ գրելու: Կգրեմ, ինչքան որ ստացվի:
Ցանկանում եմ բոլորիս ծնողներին երկար ու առողջ կյանք: Ինչու եմ սկսում հենց իրենցի՞ց՝ դե որովհետև նրանք են մեր սկիզբը: Լավ նայեք ձեր ծնողներին: Նրանք են, որ անկախ ամեն ինչից միշտ ձեզ հետ են, ձեր կողքին, ու երբ դուք ինչ-որ խնդիր եք ունենում, նրանք ձեզանից շատ են մտահոգվում, ցավում ձեզ համար: Մենք մոռանում ենք հաճախ այդ ամենի մասին, իսկ հետո շատ զղչում: Եթե կարող եք հիմա գնալ ու գրկել ձեր պապային ու մամային, անպայման արեք դա: 
Ներեք միմյանց, շատ եմ խնդրում: Դա, կարծում եմ, ամենակարևոր տաղանդն է մարդ արարածի համար: Եթե չեք ներել երբեք, սկսեք ու եթե շատ եք ուզում, դա ձեզ մոտ անպայման կստացվի ու ձեր կյանքում կհայտնվեն մարդիկ, որվքեր ձեզ կօգնեն դրանում:
Ձգտեք ամենալավին, անհնարինին, բզբզացեք, իմացեք, կարդացեք, նայեք, բացահայտեք չբացահայտվածը ու զգացեք այդ ամենի աննկարագրելի երջանկությունը:
Գնահատեք սիրեք, հաճախ ժպտացեք մարդկանց  ու կտեսնեք, որ ամեն ինչ ձեր կյանքում միանգամից կփոխվի դեպի լավը:
Մարդկության գոյության ընթացքում անթիվ բաներ են փոխվել ու անճանաճելի դարձել, սակայն ամենակարևոր արժեքները մնացել են ու միշտ էլ կմնան նույնը: 
Մենք բոլորս՝ հատիկ-հատիկ, կապված ենք միմյանց հետ ու դա միշտ կլինի անփոփոխ: 
Էկեք բարի լինենք մեկս մյուսի նկատմամբ: Էկեք համերաշխհ ապրենք:
Շնորհավորում եմ ու շատ սիրում բոլորիդ:

Ընդմիշտ ձեր՝
Զյավիկ

No comments:

Post a Comment