Thursday, December 13, 2012

սարե՜ր

Էսօր 10-ին եմ դուրս էկել տնից: Գործ ունեի: 15 րեպեում վերջացրի ու մինչև հաջորդ գործը լիքը ժամանակ դեռ կար: Որոշեցի մի քիչ ֆռֆամ: Պարզվում է՝ 10:30 Երևանի համարյա բոլոր խանութները փակ են: Ես, մեղմ ասած, զարմացած էի մնացել: Մանավանդ էս մռայլ եղանակին, քաղաքս նման էր ուրվականի. խռոված, կուչ էկած մի անկյունում, հին, պատառոտված վերարկուով, որը հազիվ թե կարող է տաքացնել որևէ մեկին:  Ուֆֆ.. քայլում էի ու շեղում ինքս ինձ բոլոր զզվելի զգացողություններիցս: Ուր գնացի, ամենուրեք ինձ էր չռած ազչքերով նայում "փակ է" երեք ու կես տառանոց բառն, իսկ կախիչների ետևից հավաքարարի ջանքերն էին նկատվում: Ընդհանուր առմամբ տեսա 4 հավաքարարների: Ո՜նց եմ ես ձեզ հարգում, ով դուք մաքրության մարմնավորումներ: Հետո մի տեսակ որբ զգացի ինձ: Երևանը ինձ լքել էր էսօր՝ տրամ չուներ: Մի 2 ժամից հերթով մտա բոլոր էն խանութները, որոնք մեծ զեղչեր էին հայտարարել "ողջ" տեսականու վրա.. հեհե.. բոլոր լավ բաները ոնց կային հորս գնի, նույն ձև էլ մնացել էին՝ ֆաքին զեղչը հիմնականում  վերաբերում էր քրջուքավալին (հիմնականում.. մի քանի լավ բաներ կարելի էի առնել պուպուշ գնով):
Աստված իմ, էդ ինչ էր կատարվում օրինակ, Նեքստ'ում... մորթոցի.. Լուրջ եմ ասում, մարդիկ վայրենու պես հասել էին ապրանքների վրա՝ պոկում, քաշքշում, ֆռացնում ոտքից գլուխ, հետո առանց մի հատ մտածելու շպրտում տեղը, էն էլ տեղը չէր ընկնում, նեղանում էր նման վերաբերմունքից.. չեմ հասկանում՝ ի՞նչ հպարտանալու բան կա դրամարկղի մոտ կանգնելու մեջ, երբ ձեռքերումդ 6 զույգ անիմաստ գուլպա է: Պիտի էդ գուլպայավոր աղջկա դեմքը տեսնեիք: Ռամզես II-ի արձանը դեմը *** էր կերել: Էլ բան չեմ պատմի: Ամոթ ա:

Էնդ օֆ Բլաք Թրսդեյ
Վարագույր

No comments:

Post a Comment