Thursday, November 1, 2012

Ռեդհեդ. Սկիզբ. Ապստամբություն.

Լուսոյի մասին խոսել եմ ստեղ: Երևի կհիշեք այն ռեդհեդ աղջկան, ով աշխատում ա տեցի սրտում գտնվող, սակայն, ամբողջովին զրկված այդ օրգանին բնորոշ ջերմությունից, "կոբոաբեական" շենքում:
Լուսոն լավն ա... Սկզբում նա համարյա չէր խոսում: Նույնիսկ բարևելուց հետո երկար մտածում էի. իսկ միգուցե, նա չբարևե՞ց, ուղղակի նրա բարևը լսելու ցանկությունս էր աուդիոհալուցինացիաներ ծնել: Կարճ ասաց, "չէր կպնում" մեր շփումը, ու ես շատ էի նեղվում, որովհետև զգում էի, որ Լուսոն լյա՜վ ռեդհեդ ա... համարյա 2 մետր հասակով, ցածր ձայնով (համարյա միշտ շշուկով ա խոսում, մանավանդ երբ ինչ-որ տեղ ա զանգում գործով), արագ քայլվածքով (թվում ա, հատուկ ա տենց արագ քայլում, որ մարդիկ իրան չհասցնեն-տեսնեն... բայց ես հո տեսել եմ, թե ինչպես մի օր գազազած տեմպով ընթացող, կանգնելու միտք չունեցող երթուղայինի վարորդը ծռվեց ու եսիմ ոնց ստոպ տվեց, որ Լուսոն կարողանա նստել իր մեքենան) ու համեստ: Նույնիսկ տնօրենս էր հասկացել, որ լավն ա Լուսոն: Մի անգամ ռեդհեդի գնալուց հետո ասեց "Լավն ա մեր Լուսոն: Մի քիչ կտտցրած ա, բայց լավն ա":
Մի 2 անգամ գերբերա նվիրեցի: Զարմացել էր: Ասեց "էս ինչի՞ համար ես նվիրում"... Լռվեցի մի պահ: Երբեք չեմ իմացել, թե ինչ կարելի ա նման պահերին ասել, իբրև արգումենտացիա: Դե, արի ու բացատրի, որ առավոտյան արթնացար ու սիրտդ ուզեց ուրախացնել Լուսոյին, ինչը հանգցրեց ծաղիկ առնելուն:
Մի օր տեցում հոսանքն անջատել էին, մեկ էլ տեսնեմ Լուսոն ա գալիս, ձեռքը 2 սիրուն բաժակների մեջ սառը MacCoffee: Ուրախացա: Նստեցինք, խոսեցինք՝ մարդ ա իրա լիմիթներից դուրս չգալով, զգուշավոր դիրքի մեջ (հիմա եմ անալիզ անում ու գալիս նման եզրակացության):
Հետո շատ կտրուկ էկան վատ ժամանակներ: Ինչ-որ հարցով դիմում էի Լուսոյին, մուննաթ էր գալիս, ուֆ-փուֆ անում: Սիրտս սկսեց ճմլվել: Էլ ոչ ուզում էի էն կողմերը գնալ, ոչ էլ: Մի անգամ, չեմ հիշում երբ, լիքը խոսեցինք Լուսոյիս հետ՝ հասկացա, որ շատ ա վախենում շեֆից, սարսափում ա պարզապես: Էդ ամենը պարզել եմ շատ պրիմիտիվ բաներից. ասենք, Լուսոն պատմում ա, որ պրինտերը վարի ա գնացել, ես ասում եմ, ասա, թող նորն առնեն, Լուսոյի մոտ հիստերիկ ծիծաղ ա սկսում "գժվե՞լ ես", - ասում ա, - "ուզում ես, ինձ սպանե՞ն:" Ասում եմ, ինչի՞ համար՝ պրինտերի՞: Ասեց, որ դա բացառված ա... Դե, այն մասին, որ մի անգամ առաջարկեցի նոր աշխատանք գտնել, պատմել եմ: Նույնատիպ ռեակցիա այդ ժամանակ արձանագրվեց: Մեկ-մեկ ինձ թվում էր, տնօրենս ավելի շատ գիտի Լուսոյի մասին, քան ես, որովհետև ես միայն բարևում էի առավոտյան, մաքսիմում մի անգամ ինչ-որ թղթի համար անհանգստացնում ու հաջող անում գնալուցս: Շեֆս ասում էր՝ լսե՞լ ես, Լուսոն անգլերեն ա սովորում: Զարմացել էի: Ասեց, հա, բաաաարձր միացնում ա ու կրկնում իրանց հետևից: Լավ էլի, այ Ավետիսյան ջան...
Անցավ ինչ-որ ժամանակ, մի օր Լուսոն ասում ա "էն աշխատանքի որոնման սայթերի հասցեները ոնց էի՞ն"... ես դավոլնի ժպտում եմ... տեղ ա հասել, փաստորեն:
Մի օր խաղող հյուրասիրեց ինձ: Որ գալիս մտնում ա իմ սենյակ, Ավետիսյանը նենց ա ժպտում, կարծես ձնե մարդու հետ եմ ընկերություն անում: Մի օր էլ գնացի մոտը, ասեց "սուրճ կխմես՞", ձեռքում սուրճի բաժակներ էին, սուրճն էլ արդեն պլիտային էր: Ասեցի, "վաաայ, արդեն դրել ե՞ս", սկսեցի թռվռալ դռան մոտ ... Ասեց, "չէէէէ, գժվե՞լ ես, էս շեֆի ու իրա հյուրի համար ա": Տխրեցի միանգամից: Մեկ էլ ասեց "հեսա մեզ էլ կդնեմ, կկանչեմ քեզ":  Էլի ուրախացա: Դուռը ծածկեցի, քայլում էի դեպի մեր սենյակ, մեկ էլ լսեցի, ոնց ա կչկչում ուրախանալուս վրա: Այ, էդ տեսակ ա Լուսոն: Հետաքրքիրն էն ա, որ ես չեմ նեղանում իրա կտրուկ, իմպուլսիվ ռեակցիաներից, բառերից ու միմիկաներից: Ես համբերատար եմ մարդկանց հետ, հիմա հաստատ կարող եմ ասել: Ոչինչ, որ մեկ-մեկ դմբոյություն են անում: Ես հո գիտեմ, որ իրանք իրականում լավն են ու չէին ուզում նեղացնեին: Պարզապես իրանք էդ տեսակն են:
Մի քանի օր առաջ գնացի, տեսա մազերը սևին խփող գույնի ա ներկել, ուզում էի դուռը փակեի ու գնայի... դեբիլի մեկը, մեկ էլ էս քաղաքում քո պես ինչ-որ մեկին սազում էր ռեդհեդ լինելը, - ասեցի մտքումս ես - էն էլ որ ներկված լինես ու էդքան բնական... ուֆֆֆֆֆֆֆ... ջղայինացա... ասեց, "բա շուտ ասեի՜ր, չէի ներկի... լավ, հունվարին կներկեմ": Ուշոտ սուրճի հրավիրեց էդ անտեր ու դուս մեծ ընդունարանում, կապուչինոյի գույնի, տեղ-տեղ լաքաներով կավրոլինով, հին կոմպով, բաբոյիս թվի կատալոգներով (դե, իրանց կազմակերպությունը դուռ-լուսամուտի գործ ա անում), սովետի լեզվով ասած, ժուրնալնի ստոլիկին, հեռուստացույցով, հենց էն տեղին, ուր սովորաբար ես եմ նստում, նայող տեսախցիկով (որ Լուսոն գործի չէր գալիս, մի 2 անգամ իրա 50 տոննայանոց շեֆը խնդրեց ինչ-որ թղթեր քոփի անեմ... տենց իմացա, որ իրա կաբինետում՝ կստածի, ֆուտբոլի դաշտի չափ, հենց իրա դիմաց մոնիտոր ա դրված, որտեղ կարելի ա տեսնել մեր սառը՝ "կոբոաբեական" շենքի բոլոր ծակուծուկերը, առաջին հերթին ինձ, երբ ես Լուսոյի մոտ մայմունություն եմ անում ու ծիծաղացնում իրան... հիշեցի "Нечего терять" ֆիլմը... հեհե), հսկա ծառով, մեգա հսկա ծաղկամանի մեջ (էն անգամ Լուսոն կատակ արեց, երբ ես ասեցի, որ էս չոլի մեջ մի հատ ծառ չկա, ասեց "իսկ ես ծառ ունեմ", ու սկսեց ցանցառավարի խնդալ... վարակովի ցանցառություն ունի):
Խոսքը խոսքի հետևից, Լուսոն սկսեց շեֆից պատմել: Սկզբում ասում էր, լավ մարդ ա, բարի ա: Հարց ծագեց գլխումս՝ "եթե տենց լավն ա, ինչի՞ ես իրանից էդ կարգի սարսափում"... չկարողացավ պատասխանել... հետո ասեց, որ երբ շեֆը գոռում ա, ինքը ֆիզիկապես զգում ա, թե ոնց ա շեֆի ձեռքը իրա՝ Լուսոյի, վզակոթին հագնում... մեկ էլ էդ դրամատիկ պահին մտավ Գևորգը՝ մարդ-մողեսը, էլի Կոբո Աբեի շարքից: Ես խառնվեցի իրար, պատրաստ էի սուրճիս բաժակը դնել բերանս ու ծամել, մենակ թե չտեսնեին ու Լուսոյի վրա չխոսեին: Ասում եմ, "ոչի՞նչ, որ տեսավ սուրճ ենք խմում". ասում ա "եսի՞մ"... սենց վախեցած... "չէ, ոչինչ".. էլի վախեցած... պաուզա, "չէ, նորմալ ա ամեն ինչ"... Լուսինե, մարդ ինչի էդ կարգի անվստահ կլինի ինքն իրա վրա????????????.. էն էլ քո նման պուպուշ, խելացի աղջիկը... Հետո մի խնդալու բան պատմեց, թե ոնց են հավաքարարին ասել, որ պիտի ունիտազը լվանա ու ոնց ա ինքը ասել, որ չի լվանա, որովհետև զզվում ա :D :D :D
Գագոիդից պատմեցի, չանը կախվել էր խեղճ էրեխու: Ասեց. "բայց ես զգում եմ, ты можешь за себя постоять"... ժպտալս էկավ... Ոնց ասես, որ Գագոյի մոտ էն ամենապաշտոնավոր, հասուն, խելացի ու ինքնավստահ մարդիկ իրանց զգում էին ահաբեկված, կարծես, Գագոն թալիբանի առաջնորդն էր... բայց մերսի իրան ևս մեկ անգամ: Եթե հանդիպեմ մի օր, ձեռքը կսեղմեմ, կնայեմ կապույտ աչքերի մեջ ու կասեմ... մերսի:
- Լսի, ես նույնիսկ վախենում եմ մի հատ լամպոչկա ցույց տամ ծախսերի մեջ, որ հանկարծ չջղայնանա շեֆը, որովհետև էն աղջիկը, որ ինձանից առաջ էր աշխատում ստեղ ինձ ասեց, որ նման սխալ չանեմ երբեք ու իրար հաջորդող մեծ ծախսեր չանեմ տարվա մեջ... (մեծ ծախսը լամպոչկան էր էս դեպքում), - վեր ա կենում՝ լույսը վառի, որ տեսնեմ՝ առաստաղին առկա 6 լամպերից միայն մեկն է աշխատում: Մեղքս գալիս ա Լուսոն:
- Լուս, խնդրի, լամպոչկա գցեն, դու կարող ես, - ասում եմ ես ու էլի նման հոգեբանական ֆինտերի դիմում, որ ռեդհեդս (ինքը իմ համար ընդմիշտ ռեդհեդ կմնա) դուխ հավաքի ու մի քիչ լավ նայի ինքն իրան էդ սառը, տուֆտա տեղը, էդ կոնտեյների չափսի, ծիծակ չարոխներով, առանց Լուսոյի 1 օր չդիմացող, լաչառ մարդու մոտ:
Հետո հիվանդացա: Մի 2 օրից զանգ էկավ:
- Աշխեն, պրիվետ, ո՞նց ես:
- Պրիվետ, լավ եմ: Դո՞ւ ոնց ես, - տեղը չեմ բերում:
- Մերսի, լավ եմ, գործի ե՞ս:
- Լուս ջա՞ն:
- Վայ, ճանաչեցի՞ր: Ես էլ մտածում էի, ո՞նց ասեմ, որ Լուսոն ա... ասեմ ընդունարանի, մի քիչ անկապ կլիներ, - ցանցառավարի խնդում ա:
Էրեկ էլի զանգեց, ուզում էր միասին Հելլոուինի գնայինք: Խառնված էր շատ, նենց ներկայացրեց էդ ակումբը, կարծես հազար անգամ ընդեղ էղել ա, բոլորին ճանաչում ա ու ամեն տարի Հելլոուինի գնում: Բայց էդ մաքուր էրեխայական տոնից միանգամից պալիտ էղավ, որ նույնիսկ ակումբի անունը չգիտի: Բարի ժպիտ ա առաջացնում:
Էսօր գնացի գործի, ուրախացավ: Ասեց, որ քանի օր ա քաղցր բաներ էր բերում հետը, որ միասին սուրճ խմենք: Հարցրեցի, իսկ ինչ ա հագնում ձմռանը, որ էդ ծմակում չմրսի:
Մեկ էլ ժպտաց, սկսեց խնդալ, ասում ա "վաաաայ, մի րոպե, surprise ունեմ քեզ": Ինչ ասես մտքովս չանցավ: Մեկ էլ գնաց, լույսը վառեց: Բոլոր լամպերը, միահամուռ, նոր ուժերով լուսավորեցին ու մի ակնթարթ ջերմություն տվեցին այդ խոնավ, քառակուսի ընդունարանին:
Ուզում էի լացել: Սկսեց սխրանք գործած էրեխու պես պատմել, թե ոնց ա առնել տվել լամպոչկեքը, ոնց են հերթով բոլորը ստուգել, որ սարքին լինեն, ոնց են միացրել ու ոնց ա ինքը ուրախացել: Գովեցի: Պիտի անընդհատ գովեմ, որ էրեխեն նոր սխրանքների ստիմուլ ունենա:
Լավն ա Լուսոն:

No comments:

Post a Comment