Sunday, October 13, 2013

Domo Arigato Mr. Roboto

Աշուն է...
Նման ձև սկսում էին/են դպրոցական թելադրությունները, բայց այն ժամանակ, համոզված եմ, ոչ ոք մեր էրեխեքից ուշադրություն չէր դարձնում՝ աշուն էր դրսում, թե՝ գարնան վերջ: Մենք խրված էինք մեր սեփական անձերի զննման ու ինտենսիվ խճճման մեջ, մենք դպրոցական էինք.. Հիմա ինձ համար այդ բառը համահունչ է ինչ-որ ռոբոտի տեսակին՝ ոչ այդքան հեռավոր ապագայի մի դրվագից (աչքիս առաջ բլեյդռաններ'ն էկավ): Բայց վերադառնանք աշնանը: Աշուն է:
Չեմ իմանում, միգուցե, Լևոնի շնորհիվ փոխվեցին մեր հարաբերություններն աշնան հետ.. հմմ, երևի: Այնքան լավ եմ հիշում, որ դպրոցում զզվում էի աշունից, որ ամեն մի օրս մի դարդաշատ էպոս էր, գոյատևման խնդիր: Ծանր հնչեց վերջին նախադասությունս, ինքս էլ հասկացա, բայց բացարձակ օբյետկիվ եմ նկարագրում այն ժամանակվա զգացողություններս: Ես սպիտակ ագռավ էի ու դա իմ խաչն էր, որը պետք էր կրել մինչև տասներորդ դասարանի վերջը, իսկ տարիներն այն ժամանակ տևում էին մեկը մյուսից ավելի երկար: Քարորդները, կարծես, հսկայական մի դարաշրջան լինեին: Խաչս կրեցի պատվով, տեղ-տեղ, գուցե, ուժասպառ լինելով, մի կողքի գցելով, պահի տակ պատին հենելով, բայց ընդհանուր առմամբ, կենտրոնացած ու հետևողականորեն:
Հիմա աշուն է ու ես լավ եմ: Չէ, մի քիչ սխալ արտահայտվեցի. լավ եմ, ստաբիլ եմ, ոնց ուզում եք հասկացե՛ք, պարոնայք, ու կենսուրախ:
ռուս-բուրյատական մանկությանս կեչիները
Մի օր ընկերներիցս մեկն ասեց, - գիտես, առաջ էնքան դեպրեսիվ էիր:
Վատ զգացի ինձ: Չէի ուզում նման բան լսել ու իմանալ: Հետո, պարզ է, ընկա երկարատև մտորումների գիրկը, փորձում էի պարզել, երբ և ինչպես է տեղի ունեցել այդ ամենն ու ինչ է դրան հանդիսացել պատճառ: Հասկացա: Անցավ շատ ժամանակ, մինչև ստացվեց դա փոխել:
Հիմա աշունը պայծառ է ինձ համար: Հիմա, անկախ տարվա եղանակից, ես ուրախ եմ, որ կա Երկիր մոլորակը ու որ տարիներ առաջ Մուշեղը հանդիպեց Նաիրային ու նրանց սիրո պատմության արդյունքում ծնվեց այն մարդը, ում գրած "խորը փիլիսոփայական" տեքստը դուք հիմա կարդում եք:
Շնորհավորում եմ բոլորիս: Մեզ բախտ է վիճակվել ծնվել:

Ծափահարություններ:
Վարագույր:


No comments:

Post a Comment