Wednesday, October 16, 2013

Գեղեցի հետ

Էրեկ առավոտյան անցնում էի "պրոսպեկտի" դալաններից մեկի մոտով: Անցա ու մեկ էլ մոտս ծիծաղի նոպա սկսեց (Լև՛, քեզանից եմ վարակվել): Դալանից գալիս էր վառած սուրճի հոտ, բայց ոչ այնպես, ինչպես տանն է լինում՝ տնային գազօջախի վրա: Այդ հոտը ուրիշ է: Միանգամից ուղեղս սլայդ շոու սկսեց.

Տատիկիս  աշխատավայրի՝ Սանէպիդկայանի երկար միջանցքը, իր բորդո լինոլեումով, դրա տակից ճռճռացող պարկետով, մեծ սենյակների մեծ ու արևշատ պատուհանները: Գլխավոր բժիշկի քարտուղարուհի՝ Սոխակ ծյոծյան ու էպիդեմիոլոգ Սազոնովան, որին միշտ նմանացնում էի ընձուխտի (:Դ) ու անչափ սիրում: Շատախոս ու սովետական մուլտերի սկյուռիկի ձայնով խոսող Օժեն ծյոծյան, թմբլիկ ու անասելի բարի Անուշ ծյոծյան ու լուսավոր Սեդան: Ինչ հավես էր այդ ամենը, ինչ իսկական էր: 


Մի ակնթարթում հիշեցի ամեն ինչն ու բոլորին ու երջանկացա: Իմ մանկության մաս՝ տատիկիս գործի տեղ, ուր հասնելը ինձ համար հավերժություն էր թվում ու հիշում եմ, որ ոչ ամեն անգամն էի հավեսով գնում, բայց արի ու տես, որ քիթս գրգռող մի բուրմունքից մինչև ոսկորներս ուրախացա: 

Լավ հուշեր:

No comments:

Post a Comment