Thursday, September 13, 2012

կախարդանք.. հեհե

Նստում եմ երթուղային:
Ամենավերջում 2 ազատ տեղ կա: Գնում եմ վերջը:
Մոտենում եմ նստարանին, տեսնեմ պարալոնը քանդած ա, մեջն էլ.... гаечный ключ: Մի պահ սառում եմ. Մի տեսակ աչքերիս չեմ հավատում. կլյուչ, նստարանի մեջ... Ավելի լավ եմ նայում... տիեզերքը սիրտը պահած սպասում ա ինձ... Վերցնում եմ ձեռքս:
Կողքի նստարանին մի մարդ ա նստած, դիմում եմ իրան.
- Կներեք, էս ձերն ա՞, - երևի, նորմալ մարդը տենց բան չէր հարցնի: Իրանը լիներ, ձեռքին կլիներ, կամ ծնկներին, բայց իմ երևակայությունը ինձ էդ պահին ցույց տվեց մի տեսարան, որում անմեղ անձը սկզբում ձեռքում էր պահում էդ անտերը, հետո դնում կողքի նստարանին: Նենց որ շատ լավ էլ կարար ինքը լիներ դրա տերը:
Նայում ա էդ կլյուչին:
- Չէ, - պաուզա, - գցեք:
- Ու՞ր գցեմ, - սառում եմ էլի:
Ձեռքիցս վերցնում ա ու զրմփոցով գցում նստարանների հետևը` կուզով, այսպես ասած: Նստում եմ վերջապես: Էդ պահին վարորդը, երևի, հայելու միջից տեսնում ա ու թարս նայում կլյուչ գցողին,
- Կլյուչ էր, գցեցի հետևը, - շատ հանգիստ բացատրում ա նա:
. Նման անդրդվելիություն վաղուց չէի տեսել.. ռեսպեկտ:

No comments:

Post a Comment