Thursday, September 6, 2012

ազի՜՜զ

Շեֆս գնում ա Վերոնա:
Բոլոր գործերով ինչ-ինչ (ոնց եմ սիրում էս ակցենտավոր արտահայտությունները) պատճառներով զբաղվում եմ ես: Թիքեթինգ, հյուրանոցի բուքինգ..  Թվում ա, թե միայն սեր, բարություն ու ռոմանտիկա պիտի ասոցացվի էդ քաղաքի հետ, բայց արի ու տես... 
Մի խոսքով, հերթական հյուրանոցի էջն էի մտել ու պիտի շեֆին ցույց տայի բոլոր տարբերակները: Առաջացավ մի խնդիր` տվյալ հյուրանոցի սենյակների նկարները, ոնց ասեմ, մի տեսակ XXX-ի մեջ էին... ինչ-որ զույգ էր ամեն տեղ պատկերված, անհասկանալի նպատակներով հանդիպած ու լոճված վեր ընկած մահճակալներին....
Փշաքաղվեցի էն մտքից, որ Արտաշի հետ պիտի նստեմ, էդ անասուն ֆոտոները նայեմ:
Բախտս բերեց` անըվեյլբլ ցույց տվեց:

Նեղված եմ... Աշխարհն առանց քաշվելու, հավեսով, "ու՜ու՜հ" դեմքով վազում ա դեպի դժոխք:

No comments:

Post a Comment