Thursday, November 21, 2013

5 inches of Samsung

Մի անգամ մի լավ առիթով հավաքվել էինք աղջիկներով: Հիմնականում ոչ ոքի չէի ճանաչում: Հերթական նոր դեմքն էկավ ու նստեց համարյա թե իմ դիմաց: Բազմոցին հարմարվելուն պես, հանեց հայտնի բրենդի (չէ, ձեր մտածածի չէ) հեռախոսն ու սովորույթ-ավանդույթին համաձայն, դրեց այն սեղանին՝ ափսեի մոտ: Ինչ-որ ժամանակ անց, նա արդեն ֆեյսբուքում էր: Ավելի ուշ նրա ուղեղը վերջնականապես կտրեց կապն արտքին աշխարհի հետ: Գլխավոր աղջիկը կատակով զայրացավ: Զայրացան և մնացածները: Ինտերնետում կորածը գլուխը բարձրացրեց ու ժպտաց գեղեցիկ ժպիտով: Հետո մի տեսակ մարդկային վերաբերմունքով դեպի «պլաստիկե անշնչությունն» ասաց.
- Ինքը դառել ա իմ լայֆ քըմփե՜նյընը:
Ես վախեցա: 
Կյանքումս նման ժպիտ չէի տեսել: Ինձ թվաց, այդ հեռախոսն օրվա որոշակի ժամի դառնում է աղջկա համար մարդ: Ես կասեի ՏՂԱմարդ: 
Երևի, մեկ ժամ անց նա կրկնեց այդ ֆրազը: Կրկնեց նույն ժպիտով, նույն առոգանությամբ ու նույն վերին երջանկությամբ:
- Ինքը դառել ա իմ լայֆ քըմփե՜նյընը:

Օֆ, օֆ... Միայնակության գալակտիկա S IV...


No comments:

Post a Comment