Sunday, November 3, 2013

Փող չկա "կասսայում"

Գիշերը մի տարօրինակ հուշ էկավ մտքիս:

Գագոյի գործարան, ցերեկ: Ընդունարանում ես եմ, էլի ինչ-որ մեկը աշխատողներից, Գագոյի մեծ աղջիկն ու փոքրը: Աշխատավարձ չեն տվել դեռ ու Աստված գիտի, թե երբ են տալու: Փոքր Գագուհին ել ու մուտ է անում հոր կաբինետ, անչափ երջանկություն պարգևելով նրան: Կարծում եմ, այդ յուղոտ, կապուտաչյա էակը միակն է այս մոլորակի վրա, ում վրա չի կասկածում Գագոն, ով իսկական ուրախություն է նրա համար: Լիլիթիկը փորփրում է համակարգչի մեջ, տարբեր տառատեսակներով տպում իր անունն անգլերեն, խելացի հարցեր տալիս ինձ, ու չարաճճի հայացքով սպասում դրանց պատասխաններին:
Ինչպես միշտ անսպասելիորեն բացվում է հոր կաբինետի դուռը:
- Էս վերցրու, իմ աղջկան կոշիկ կառնես, - քնքուշ տոնով Գագոիդը դիմում է մեծ դստեր ու բացահայտորեն փոխանցում մի քանի դրամական միավորներից կազմված հարյուր հազար ՀՀ դրամ:
Լիլիթիկի մսոտ թուշիկները ժպիտ են ծնում:

No comments:

Post a Comment