Thursday, August 9, 2012

պայուսակ 2

Մոտենում եմ մարշրուտկային (չգիտես ինչու, հնդկացի պատկերացրեցի որսի ժամանակ) ու հասկանում եմ` էսօր էդ օրն ա, ինքը մեջն ա:
Ինչպես միշտ պատուհանի կողքին նստած, դեմքով դեպի ճանապարհը: Նստում եմ կողքը, միանգամից նկատելով ոտքերին նոր բալետկաներ, դեմքին էլ իրանից 2 անգամ մեծ մոտոցիկլիստի ակնոց ու մտածում. "այ մարդ կարող ա՞ փող ունի մի քիչ... վսյո տակի: Չնայած, հնարավոր ա, կոշիկ չուներ հագնելու իսկ էդ պայուսակից հազար գլուխ կարևոր ա.." Տենց մտքերով էլի նայում, տեսնում եմ, որ էն տոպրակն ա ձեռքին, հիմա ուրախանա՞մ, թե՞ տխրեմ...  զգում եմ, որ էսօր մի քիչ ավելի ինքնավստահ ա.. բալետկաներն էն պատճառը, կարծում եմ... կամ կարող ա, ես լրիվ դեբիլ եմ ու բան չեմ ջոկում..
Սաղ մեջս խառնվում ա իրար, սկսում եմ պլան մշակել: Նենց եմ հուզվում, որ փորս սկսում ա ցավալ: Հա պահ եմ փնտրում, որ նենց ասեմ, որ մարդ չլսի, որ չմտածեն ծարավ լեսբուհի եմ, մանավանդ էս կարճ մազերով... (էն օրը ինչ-որ քյարթեր ռեպլիկներ թողեցին մազերիս համար, նեղվեցի, բան): Էն էլ թարսի պես մարդիկ քիչ են ու ոնց որ սպասեն ինչ-որ իրադարձության... կամ, կարող ա, ես գիտեմ, ինչ եմ ուզում անեմ, դրա համար եմ տենց մտածում... Գնում-գնում ենք, հասկանում եմ, որ հիմա իջնելու եմ Ռոսիայի մոտ, իսկ ինքը շարունակելու ա ճանապարհը, հասկանում եմ, որ շատ կարևոր հնարավորություն եմ բաց թողնելու, բայց էդ պահին մի բան եմ հիշում. սովորաբար ինքը իմ իջնելու ժամանակ արդեն պատրաստում ա փողը, որ, երևի, մյուսին, կամ էն մյուսին իջնում ա: Հույս եմ տալիս ինքս ինձ ու հասկանալով, որ ուշանում եմ, չեմ իջնում իմ կանգառում, ինչը իրա մոտ գրեթե ակնհայտ զարմանք ա առաջացնում: Ես սկսում եմ մտածել, որ հիմա կասկածելու ա, թե էս մանյակն ով ա ու չի իջնի էնքան, մինչև ես ռադս չքաշեմ: Ես տխրում եմ էդ մտքից, արդեն պատկերացնում եմ ինձ Էրեբունու ամենավերջին կանգառում (սկի չգիտեմ, էդ որտեղ ա..), բայց ինքս ինձ ասում եմ, սաղ ջհանդամ, մենակ ստացվի:
Շարունակում ենք ճանապարհը, դրամապանակն ա հանում տոպրակից, մտածում եմ որ հեսա մյուսին ա իջնում, փաստորեն: Պատկերացնում եմ նաև մի ուրիշ բան. ոնց ա ինքը թափով իջնում ու ես չեմ հասցնում հետևից վազեմ ու տենց սաղ վարի ա գնում:
Փողը հանելուց նույնիսկ անամոթաբար գյոզերով աչքս գցում եմ պորտմանեի պարունակությանը: նե գուստը, ռսի ասած...
Էն մյուս կանգառն ա մոտենում, սպասում եմ, թե երբ կլսեմ իրա ձայնը, ինչ ձև ա տեսնես..
Հասնում ենք: Ես ստարտի վրա, շունչս պահած նստած եմ: Ասում ա :ՃՃՃՃՃՃՃ Սենց փափլիկ, ցածր ձայնով: Լարվում եմ, որ պետք ինչ-որ էքտրեմալ սիոտուացիայում օլիմպիական չեմպիոնի պես հասնեմ իրան, եթե պետք լինի, վազեմ (բայց խի՞, մարդ հարցնի):
Ես նախօրոք փոխանցել եմ կոպեկը, հիմա ինքն ա մոտենում դռանը ու փոխանցում փողը, բացում ա դուռը, ես իրա հետևից դուրս եմ թռնում, ինքը արագ ա, ճիշտ էի մտածում: Վազում եմ պոչից:
- Կներեք, մի վայրկյան կսպասե՞ք: - Չի լսում, նորից եմ գոռում, բայց որ չվախենա, փախնի:
Շրջվում ա:
- Կներեք մի բան կարո՞ղ եմ ձեզ ասել, բայց չեմ ուզում ինչ-որ ձև վիրավորած լինեմ ձեզ:
Աչքերը չեմ տեսնում, անհանգիստ եմ, մտածում եմ, հեսա թքելու ա դեմքիս:
- Ասեք, - լարված ա, վախեցած ա մի քիչ:
- Ես ձեզ ուզում եմ մի նվեր անել, - ժպտում եմ:
- Նվե՞ր: Բայց ինչ վատ բան կա նվեր անելու մեջ:
Թե ինչի՞ էդ կողմից սկսեց: Նեղվում եմ:
- Դե չեմ ուզում ձեզ ինչ-որ կերպ նեղացրած լինեմ, - հավաքում եմ ինձ ու վերջապես ասում շաբաթներ շարունակ մշակած տուֆտա տեքստը, - Ուզում եմ ձեզ պայուսակ նվիրեմ:
- Բայց ինչի՞ համար - ու ստեղ ես լոմկվում եմ, մտածելով, որ լավ էլ ունի էդ ոչ էղած պայուսակից, բայց խասյաթիս համաձայն, մենակ լավ բաների մասին եմ մտածում էդ պահին: Ահավոր նեղվում եմ, որ աչքերը չեմ տեսնում ու չեմ հասկանում ռեակցիան:
- Խնդրում եմ, բացեք էլի ձեր դեմքը:
Չուզելով հանում ա... շատ հաճելի արտաքին ունի: Երևի, զգում ա, որ պուպուշն ա իմ տեսանկյունից, մի քիչ թուլանում ա:
- Ձեր ոճին կսազի ինքը (Դավի տված խորհուրդը), - ու զգալով, որ էս ամեն ինչը լավ ա վերջանալու, ավելացնում եմ, - Պարզապես սիրտս ա տենց ուզում:
ԲՒՆԳՈ
Հանձնվեց...
- Դե լավ... - ավելի փափկած ձայնով ու ժպտալով, - տվեք:
Անսպասելի ա իմ համար...
- Վայ, գիտեք, հիմա ինձ հետ չի, կարելի ա՞ ձեզ զանգեմ:
- Գիտեք, հեռախոսս անջատած ա, որովհետև աշխատանքի եմ լինում: Հիմա էլ մոտս չի, -  (աչքիս հեռախոս էլ առնեմ), - Ես "*****"-ում եմ աշխատում, համ էլ մենք շուտ-շուտ ենք տեսնվում, նույն մարշրուտկան ենք նստում:
- Ձեր անունը ո՞նց ա:
- Քնար
- Շատ լավ, Քնար ջան, ուրեմն, ես ընդեղ կթողնեմ: Կարող ե՞մ ընդեղ թողնել:
- Հա, հա:
 Ես երջանիկ դեմքով ուզում եմ արդեն գնամ:
- Իսկ ես ձեզ ի՞նչ թողնեմ:
Արա, լացս էկավ:
 - Ոչ մի բան, Քնար ջան, ես ուղղակի սրտանց ուզեցի ձեզ նվեր անեմ, մենակ խնդրում եմ չմտածեք, գժվել եմ (իբր էդ որ ինչ ասեցի):
- Մերսի ձեզ, ստեսություն, - ժպտում ա:
- Ստեսթյուն, Քնար ջան:

Կյանքս իմաստ ունեցավ:



4 comments:

  1. Վերջի մասը չկարդաի , կասեի պոռնո ա::::::

    ReplyDelete
  2. :DDD մեռա
    ooooh~~
    Էս պատմությունը առաջին մաս ունի, էրեկ եմ փոստ արել..հավես անես, կարդա :Ճ

    ReplyDelete
  3. որ ճիշտն ասեմ, էս 2-րդ մասը գրելուց համոզված էի, որ ասելու ես XXX ա :ԴԴ

    ReplyDelete