Tuesday, August 28, 2012

Րիդա

Էս էրեխու մասին կարելի ա շատ երկար գրել:
Պուպուշն ա ինքը:
Առաջին անգամ որ իրանց տանն էինք մնում, ինքը ուրիշ էր մի տեսակ` չշփվող ու իզոլացված: Ամբողջ ամառ տնից դուրս չէին թողնում, ծովը բալկոնից էրևում ա, իսկ ինքը դարերով չէր գնում ափ: Միակ բանը որ գիտեի իրա մասին, էդ էն էր, որ գերազանց, համարյա առանց ակցենտի ռուսերեն էր խոսում:
Էս անգամ, որ իմացել էր, պիտի գնանք, շատ էր ուրախացել: Հա մորը հարցնում էր, երբ` ենք գալու: Տեղ հասանք:
Մի 2 օր էր անցել, մեկ էլ էկավ, ձեռքին պազլ, ասեց, արի միասին հավաքենք, պատմեց, որ պլաստիլին ունի: Ուրախացա շատ: Բերեց էդ սաղ թաշախուստը մեր բալկոն ու սկսեցինք տարբեր բաներ սարքել միասին: Մի 15 րոպեից պարզվեց, որ էրեխեն լոմկա ունի կակաշկեքի մասին խոսալու: Ինչ հումոր անում ա, վերջում պարտադիր պիտի կակի կամ պիսի լինի: Ընդ որում, էդ ամեն մի կադրը մանրամասն նկարագրվում ա իրա կողմից` ասենք ոնց ա պլաստիլինից օձի տուտուզի մեջ կակի մնացած լինում ու հետո ոնց ա ինքը էդ կակին ուտում, քթից հանում ու էլի լիքը նման անտիսանիտարական վարիացիաներ: Իմացա էդ ընթացքում, որ վրացերեն տուտուզը "տրակի"-ն ա: Չգիտեմ, իրա հասակակիցներին ինքը նույն ձև պատմում ա կակիի մասին, թե` չէ, բայց, կարծում եմ, որ չի պատմում, որովհետև, ինչպես իրա ծննդյան օրը պարզվեց, ինքը ընկերներ չունի: Գոնե ձևի համար մեկը չէր էկել: Զարմանում եմ: Էդքան հումորով էրեխեն ոնց կարա ընկերեր չունենա: Ասեց, իբր իրան չեն սիրում, դրա համար էլ ոչ մեկ դասարանից չեկավ: Րիդայի ֆանտազիայում գլխավոր հերոսը աղկոն ա.... մտածում եմ` բայց ինչի՞... կարող ա՞, սեռական զարգացման առաջին փուլը տվել, անդազահան ա արել ուղեղը... Հետաքրքիրն էն ա, որ ինքը չէր ամաչում էդ սաղ  ինձ ասեր, ընդհանրապես չէր քաշվում ու անչափ ուրախանում էր, որ գտել ա էն մարդուն, ում կարա իրա կակիական թեմաները պատմի.....
Բայց մեկ ա, էդ իզոլյացիա վիճակը կա իրա հանդեպ: Օրինակ մի օր ուղարկել էին հացի, գնացել էր, քանի մաման տանը չէր, էն տուֆտա վերմիշելից էր առել ու առավոտ բայլուսով երջանիկ ուտում էր: Հետո ասեց, որ սիրում ա "մակկոֆի"-ի սերիայից կոֆե խմել: Ես իրան բացատրեցի, որ էդ լավ բան չի, սաղ արհեստական ա (թող ներեն ինձ Անկան ու Աստղոն) ու չարժի դա խմել:
Խնդրեցի, վրացական տառերը սովորացնի: Ուրախացավ: Չնայած, ինքն էլ մարդավարի չգիտի այնբուբենը, բայց սկսեց ինչ գիտեր, պատմել: Էն իրանց ԽԿՂ տառն էր ժամերով ձայնագրում հեռախոսիս վրա, որ լսեմ ու սովորեմ :Դ լավ դասատու ա Րիդան:
Ամենակայֆը էն ա, որ ինքը հավեսով լեզու ա գտնում իրանից մեծ մարդկանց հետ:
Լավ ա, երևի..
Իսկ սեփական ախպոր հետ վաբշե չունի:
Տարավ մի օր տիկնկիների սենյակները ցույց տալու: Ասում ա.
- Քրեր են իրանք, էս մեկը մաքրասեր ա, - նայում եմ` հա էլի, սաղ տեղն ա, դասավորած, - իսկ էս մեկը` փնթին, - Փնթիի սենյակը բառդակ էր: Հետո հավելում ա, - Էս մաքրասերը ես եմ, փնթին` Գիորգին:
մեռա ես
Սարսափելի երկար եղունգներ ուներ ու մանիկյուր էր անում ինչ-որ պտերով, բաներով:
Մի օր ասեցի, ինչիդ ա պետք, կտրի, դու փոքր ես էս եղունգների համար: Կմեծանաս, կերկարացնես: Համ էլ դաշնամուր ես նվագում, իսկ երաժիշտները մենակ մաքուր եղունգներ են պահում:
Ասում ա` բա իմ դասատուի եղունգները ահավոր երկար են ու վառ գույների քսած: 
"Նու ի դուռա", - դե արի ու մի ասա:
Պրինցեսա-բոյեց

Ես մի քիչ կոշտ ասեցի, կարող ա... հետո սրտիս դարդ              էր էղել, բայց.....
Հաջորդ օրը հաց էի ուտում, մեկ էլ էկավ:
Ասում ա` նայի, կտրել եմ եղունգներս:
Լուրջ եմ ասում, լացս էկավ: Մոտս շոկ էր: Էնքան էի ուրախացել նրանից, որ իմ խորհուրդը տեղ ա հասել: Հետո էլ ացետոնով վրայի խայտառակ բաները մաքրեց ու դառավ պուպուշ աղջիկ:
Գնալուս օրն էր հավես: Լիքը խնդացինք միասին: Պրինցեսայի թագ էր հագել ու վայրենու նման թռվռում էր: Ասում ա` "յա պրինցեսա-բոյեց": Իսկականից որ: Հետո ինքը էկավ մեզ ճանապարհելու: Ժպտում էր, ձեռքով անում մեքենայի միջից, մեկ էլ վերջին պահին նենց թախծոտ հայացքով նայեց, սիրտս դուրս էր գալու տեղից:
Կարգին էրեխայա..

No comments:

Post a Comment