Wednesday, August 8, 2012

ուայ դազ մա հարթ ֆիլ սո բե՜՜դ

Առաջին անգամ էդ աղջկան տեսա երթուղայինում մի 10 օր առաջ:
Էն, ինչ միանգամից ծակեց աչքս, երևի, բոլոր աղջիկներին նույն մտքին կբերեր: նա չունի պայուսակ:
Բոլոր իրերը իրանց տեղն էին գտել մի մանկական տոպրակի մեջ... ու էդ սաղ հեչ` անեբաահավորը էդ աղջկա հայացքն ա, այ մարդ, ոնց որ վախեցած, բայց համ էլ բարի փոքրիկ կենդանի լինի.... ինքը շատ հասարակ ա հագնվում, բայց կոկիկ ա ու մաքրասեր, շատ հավես խնամված ձեռքերով, երկար եղունգներով ու թարմ մանիկյուրով... ինչ-որ կոմպլեքսներ ունի, որոնք որ ունեն բոլորը ու եթե էդ բոլորը գոռան դրա մասին, ամբողջ գալակտիկայի բնակիչները վեր կթռնեն: Ու մյըւս կողմից էլ էն փաստը, որ ինքը պայուսակ չունի, պարզապես տրորում ու փոշու ա վերածում իրա էությունը: Ամեն անգամ ուզում մի լավ գրկեմ իրան ու ասեմ, որ ամեն ինչ էլ լինում ա էս կյանքում, որ ինքը շատ բարի էներգիա ունի ու որ ես երազում եմ իրան պայուսակ նվիրելու մասին:
Հա, հիմա էկեք ու ասեք, որ պայուսակը կապ չունի ու որ վաբշե ինչերի՞ց ես խոսում, այ բալա՛մ... Իսկ ես ասում եմ, որ էդ անտեր մնացած պայուսակը իրան լիքը պուպուշ լիցքեր կպարգևի ու մի փոքր վստահություն ու դրանով իրա կյանքը ահստատ կփոխվի, համոզված եմ: Հերիք ա ինքներդ ձեր տուֆտա դարդերի մեջ թավալ գաք... էն որ առավոտյան մաման ասում ա "վեր կաց, բալես" ու մենք էլ ասում ենք "հա, մամ, հեսա" ու էլի գալարվում ենք հավայի տեղը մի 15 րոպե ու վերջը ոչ նորմալ բան ենք հասկանում էդ ակնթարթային, անիմաստ, ոչինչ չլուծող քնից, մի բան էլ դեռ ուշանում ենք... այ տենց մեր պրոբլեմներն են մեր աչքերը փակում բրդից վարագույրով ու չեն թողնում, տեսնենք ուրիշներին` իրանց ավելի մեծ, կամ փոքր, կամ նույն տեսակ խնդիրներով... Ես, ես, ախր ես, ախր իմ կյանքը, ախր դուք բան չեք հասկանում, ախր.....
Մի հատ աչքներդ բացեք, մի հատ ձեր շուրջը նայեք` դուք մենակ չեք .................................................................................................................................

Արդեն որերոդ անգամ եմ իրան տեսնում: Էրեկ նույնիսկ կողքս էր նստել ու սենց սկսեցի գլխումս մի 10 ձև նախադասություն մշակել, թե ոնց հիմա կասեմ "ես ուզում եմ քեզ պայուսակ նվիրեմ" կամ "կարո՞ղ եմ քեզ մի փոքրիկ բան նվիրել"... ու տենց լռվեցի ու մնացի, մտածելով, որ ինքը իրան ահավոր կզգա էդ պահին, որ լավ բան անելու փոխարեն կտամ, կավիրեմ իրա բարակ հոգին..... Մաման ասեց, որ հանկարծ չասեմ իրան ոչ մի բան, որ կվիրավորվի շատ: էս քանի օր ա անընդհատ մտածում իրա մասին, ուզում եմ իմանամ` որտեղ ա ապրում, գնամ, դռան դիմացը թողնեմ իրա նվերը ու մի քիչ ուրախանամ, որ ինքը կուրախանա:
Ի՞նչ անեմ:

No comments:

Post a Comment