Monday, April 23, 2012

Բելառուսը ինչի Ուկրաինայում չէր?

Հայերեն եմ գրում

Զզվում եմ ես ձեր նմաններից.
Դուք, որ հագնում եք ծաղկավոր վերնաշապիկ ու վրայից էլ վարդագույն ժակետ ու իրար քիփ-քիփ կպած, որ հանկարծ մեկնումեկը չնեղացնի ձեզ, կուզներդ դուրս գցած ժամերով կանգնում եք "քուչում" ու չարացած մռութներով ինչ-որ "թեմա" եք պարզում:
Դուք որ կարող եք 1000 դոլլարանոց հեռախոս առնել ապառիկով ու ժամանակին չմուծվել ու ընդհանրապես ձեր անունով չեք վերցնում էդ ապառիկը, որովհետև դուք չեք աշխատում, որովհետև դուք պիտի միանգամից դառնաք տնօրեն, այսինքն, կներեք, ձեզ պիտի նշանակեն տնօրեն` ձեր հոպարը կամ քեռին:
Դուք, որ էդ թանկանոց հեռեախոսից հերիք չի օտգտվելու ձև չգիտեք, մի հատ էլ վրայի "ցելաֆոնը" դարերով չեք պոկում, մինչև որ էդ անտերը չի կռկվում կողքերից ու այլևս բանի պիտանի տեսք չի ունենում, կամ մինչև մԱսկվայից չի գալիս ձեր հոպարի "զարգացած" տղան ու ձեզ չի ասում, որ դուք "գեղցի" եք ու որ շուտ պիտի պոկեիք վրայի պլյոնկա'ն ու քանի որ ինքը մԱսկվա պոռշե կայեն ա քշում, որը ձեզ համար պոռշ ա, չգիտես ինչու, ու Ծիմածիին էլ տեսել ա կյանքում,  դուք իրան լսում եք:
Դուք, որ երթուղայինում կանգնում եք սալոնի մեջտեղում ու ձեռքերով բռնվում եք աջ ու ձախ պատուհաններից ու նմանվում եք խաչված մի մեղսագործի բութ հայացքով ու մանուշակագույն սվիտերով:
Դուք, որ գնում եք մԱսկվա ու տաս օրից խենթի պես սիրահարվում եք այնտեղ մի ռուս աղջկա, բայց երբեք ռիսկ չեք ունենում ամուսնանալ նրա հետ, որովհետև մաման ու պապան չեն թողի, որովհետև հայը միայն հայի հետ պիտի ամուսնանա ու ջհանդամ, թե դուք ձեր ամբողջ կյանքի ընթացքում չեք ատի ձեր հայ կնոջը ու էն ռուս աղջկանից չեք ունենա 3 որդի, որոնց ուղղակի կպաշտեք այնպես, ինչպես նրանց մորն եք միշտ պաշտել ու անվերջ պաշտելու եք, ու ձեր կինն էլ քաջատեղյակ լինելով ձեր երկրորդ ընտանիքի մասին հարեվանուհուն ամենօրյա ավանդական սրճեփությանը, երբ "տները" հավաքած կլինի ու ամբողջ օրվա ընթացքում մի հատ մազերն էլ չի սանրի, կնստի ու կասի "Ինչ ուզում ա, ում հետ ուզում ա թող անի, մենակ թե փող ուղարկի ամեն ամիս" ու նրա ցանկությունները իսկույն կիրականանան ու նա երջանիկ կապրի ու նույն ձև կդաստիարակի իրա աղջկան, ասելով թե "բալես, սաղ տղամարդիկ նույնն են. կարևորը աշխատող լինի, մի երկու երեխա էլ կունենաս, կամուրջդ կգցես ու վսյո, էլ ինչ ա քեզ պետք?":
Դուք, որ խոսելուց պպզում ու ձեռքերը առաջ եք բերում, կարծես, հենց այդ պահին առաջարկում եք ձեզ ձերբակալել ու դրան զուգահեռ ինչ-որ անմարդկային ձայնով ղժղժում եք ու հայհոյում բոլորին բազմահարկ, ոչ հայերեն հայհոյանքներով, աղավաղելով բոլոր բառերը այն պարագայում, երբ մեծ խնդիրներ ունեք այն օրգանների հետ, որոնք կիրառվում են վերոնշյալ հայհոյանքնեորում, որովհետև "կնգա հետ սեքս չեն անում", հետևաբար մնում են խրպոտ ձայնով, տղամարդու արտաքինով դժբախտ էակների կոմերցիոն գուրգուրանքի հույսին:
Դուք, որ 25 տարի ա լսում էիք "բլատնոյ" ու Վլե ու մեկ էլ էս վերջերս կտրուկ փոխեցիք ձեր երաժշտական ճաշակը ու սկսեցիք լսել ինչ-որ անիմաստ ու չար "տից-տբդից"-ներ ու դրա տակ պարել Հյուսիսայինի վրա ու ամռանը հագնել սանդալներ, անցյալ տարվա զամշից կոշիկների ու նրանց միջի քրտնած գուլպաների փոխարեն, բազմապիսի բրիջներ ու ալլադիններ, կրել "Москва 2001" ժամանակներից մնացած բալոնկայի челка-յով սանրվածք, որի պատճառով կարելի ա մեքենայի տակ ընկնել, որը չի սազում այս քաղաքում և ոչ մեկին, որովհետև բոլորի գլուխները իրենց ձևով եմիշ են հիշեցնում ու մեր թուրքախառը անցյալը ու որովհետև հայը ռուս չի դառնա կյանքում:
Դուք, որ կտրուկ սկսեցիք հագնել բարձրակրունկ կոշիկներ ա-լյա Լուբուտեն, որոնց վրա ուղղակիորեն չեք կարողանում կանգնել, էլ չեմ խոսում քայլելու մասին, հետն էլ հագնում եք 3սմ-ոց կիսաշրջազգեստ ու զարմանում, թե ինչու է ձեր շփումը տղամարդկանց հետ ավարտվում նրանց բուռն գրռվածության հայ լեվելի շեմին:
Դուք, որ կյանքում չեք ուզենա իմանալ, թե Էպպլը ինչպես ա ստացել իր անվանումը ու կկոչեք այն Էյփլ, բայց զատո կունենաք էդ ապրանքանիշի բոլոր նմուշները, սարքելով նրանց համար զոհասեղան տան մի անկյունում ու կկացնահարեք յուրաքանչյուրին, ով ոտնձգության որևէ փորձ կկատարի դրանց վրա:
Դուք, որ հավերժ ուշացել եք ամեն ինչից ու միշտ էլ ուշացած կմնաք, որովհետև գլխներիդ մեջ ուղեղի փոխարեն  հովվի ճմրթված վերարկու ա, որը երբեք չի տրանսֆորմացվի Crockett and Jones-ի, այսինքն, ներողություն, ինչեր եմ խոսում` Ձենյայի կոստյումի, որին դուք կոչում եք Զեյնա:
Դուք, ում համար "մերս"-ից ու "պոռշ"-ից էն կողմ մեքենա գոյություն չունի ու մինի կուպերը ձեզ համար "քույրիկ" ավտո է:
Դուք, ում երեկոյան հաց ուտելու սուրբ արարողությունը անպայման պիտի տեղի ունենա լ'Օղանժ-ում:
SIMPO MALCHIK VORIN LYUBET FUROV AXCHIK
Դուք, որ մեծացնում եք ձեր որովայնը, դարձնում այն անճանաչելի և ուրախանում նրա վրա, հրապարակավ շոյելով ու փայփայելով այն:

դուք, որ մենք ենք,
դուք, որ ես եմ,
դուք որ սար եք, քար եք, ժայռ եք ու շատ մեկ-մեկ էլ խոտածածկ մի մարգագետին եք երկուսը երկուսի վրա...


Խնդրում եմ, փորձեք փրկվել, քանի շատ ուշ չի:
Դուք կարող եք, ես գիտեմ:

p.s.
Ներողություն եմ խնդրում էս ամենի համար, ուղղակի սիրտս կպայթեր, երե չգրեի..

No comments:

Post a Comment