Thursday, May 17, 2012

Լավ օր

Նստած եմ հրապարակի նստարաններից մեկին:
Հեռվից 2 ընտանիք ա գալիս: Ամեն մեկը իրա էրեխու հետ: 2-ն էլ տղա:
Մեկը մի 4 տարեկան, բոյով... եքա մարդ, մի խոսքով:
Էմ մյուսը մի հատ կյանքի կտոր. փոքր-մոքր, (երևի նոր ա սկսել քայլել, հլը հավասարակշռությունը հազիվ ա պահում), կլորիկ կառուցվածքով, հագին կլետչատի կուռտկա: Կարճ ասած` տղայա ինքը:
Կանգնած են: Ու բավական հեռու:
Ինչ-որ խոսում են իրար հետ մամաները, բան: Բայց էրեխեքը տենց չեն շփվում:
Մեկ էլ էս մեծը շատ անսպասելի սկսում ա լացել:
Միանգամից կամեռան ցույց ա տալիս կառապուզիկի դեմքը, որն արտահայտում ա անկեղծ զարմանք, նույնիսկ, ես կասեի, մոլորվածություն:
Սենց նայում ա էդ մեծ էրեխուն ու իրոք չի հասկանում լացի պատճառը, բայց համ էլ զգացվում ա, որ ուզում ա մի ձև պոդդեռժկա առած լինի:
Էն էլ հո չի լացում: Էն կարգի, որ մաման որոշում ա վերցնի իրան ու հեռանա էդ մարկանցից:
Հեռանում են:
Կլետչատին հետևից ձեռքով ա անում շատ լուրջ դեմքով (ծիպա, չմտածես, ես քո հետ եմ):
Էդ մեծ էրէխեն հավասարվում ա մեզ ու դեռ բարձր գոռում ա: Ձեռքին նկատում եմ աղի ձողիկների, ցավոք, արդեն դատարկ, պաչկա:
Զռոցի մեջ արտահայտված ա մի բառ`
"Պրծաաաաաաաավ,  (բհեեեեե) պրծաաաաաաաաավ"
Կառապուզը դեռ ձեռքով ա անում սրան:
Անցնում  ա մի րոպե, ինքն էլ ա գալիս իմ կողմ:
Ինքնագոհ, ինքնավստահ, սիրուն մռութին նվաճողի արտահայտություն ա, բերանում` աղի ձողիկ:
Կառապուզը սիգարետի պես ա պահում ձողիկը, գլուխը հետ գցելով, մայմունություն ա անում: Երջանիկ ա:
Ես էլ չեմ կարողանում ծիծաղս զսպեմ:

Կառապուզի պապան` նայելով հպարտ քայլվածքով քայլող փոքրիկ Ալեքս Մակեդոնացուն բացատրում ա`
- Ինքը մեծ ջանքերի գնով ա ստացել էդ ձողիկը:

Oրանժ վարագույր

No comments:

Post a Comment