Wednesday, May 16, 2012

#3

Լավ եմ շատ:
Նենց հանգստություն ա իջել վրաս: Զգում եմ ինձ գետնին հասած օդապարիկի տակ, նույնիսկ կտորն եմ շոշափում մտովի. Սառն ա մի ձև, խշխշան ու հանդարտ..
Գիտեմ, ինչից ա ու ժպտում եմ:
Կյանքը Էնքան բարի ա ու արևոտ.. էրեխու պես:
Չի կարողանում հասկանա, թե ինչից ենք մենք մեզ վատ զգում, որովհետև իրա համար "վատ" չկա: Ինքը գոյություն ունի ընդեղ, որտեղ եղանակ չկա, բարի ու չար չկա, ամեն ինչ հարմոնիկ ա Բախի երաժշտության պես, ամեն ինչ հիմայա ու միշտ: Ինքը, երևի, ամբողջ օրը կլաս ա խաղում ու պարան թռնում, մի հատ օռանժ դերյայով ու կաթնագույն բալետկաներով: Հետո որ հոգնում ա, գնում ա իրա սիրած ծարի տակ պառկում ա ու անուշ-անուշ քնում: Երազում միշտ ժպտում ա Արենի պես: Հազվադեպ ա տխրում, տխրելուց էլ մի հատ խնդալու բան հենց լսում ա, միանգամից ուրախանում ա: Եսիմ..
Կանչի իրան, ինքը կգա քո հետ խաղալու:

No comments:

Post a Comment