Thursday, June 28, 2012

Բարով գնաք

Ծափահարություններ են լսվում ավտոբուսի մոտ.. Էրեխեքը նստել են արդեն, հեսա-հեսա շարժվելու ա...
Ախպերս քաչալ լավն ա շատ... հազար անգամ ավելի լավը, քան 'մոսկովսկայա բոլոնկա" ձևաչափի մազերով... Ընկերներն են հավաքվել` մեկը մեկից բարի ու նվիրված: Սենց մարդու սիրտ ա մզում... հումոր են անում, պատմում են, որ էրեկ էնքան են հարբել, որ այՖոնների կենացն են խմել` պատկերացնելով դրանց ապագա կոֆե դնողների տեսքով..... ուրախացնում են Գոռին....
Հիշում եմ, որ փոքր ժամանակ ախպերս ինքն իրան Գոր էր ասում... ր-ով... ինչ հավես, մաքուր բան կար դրա մեջ...
Էրեկվա քեֆից հետո բոլորը հալից ընկած էին, բայց երջանիկ, որ միասին են ցխվել ու ուրախացել.... լիքը հիշելու պահեր են հավաքել.... իսկ դրանից ավելի թանկ բան չկա:
Գոռը գրկում ա ինձ ու բողոքում, որ մարդավարի չեմ գրկվում, որ ոնց որ ձեռքերի արանքը բան չլինի.... Հետո գնում ա դեպի ավտոբուսը.... կորում ա կորած ու մի քիչ վախեցած հայացքներով իրա պես նույն ավտոբուսը նստող ամբոխի մեջ..... լավն են էրեխեքը..... բոլորն էլ լավն են.... ընկերները հետևից ինչքան հնարավոր ա գնում են, ուզում են մինչև վերջին պահը կողքին լինեն, ժպտում են, բայց լացները գալիս ա.... հետ են նայում, զգում են, որ առանց Գոռի որբանալու են 2 տարով, ժպտում են, չեն հուզվում... Նոնան մուգ ակնոցով կողքի վրա կանգնած կամացուկ լաց ա լինում...
Չէր ստացվում քեզ ավելի շուտ-շուտ տեսնել, Գոռ... կամ չգիտեմ, ինչի չէինք տեսնվում.. կամ կարող ա գիտեմ ու չեմ ուզում իմանամ...
Ավտոբուսի մյուս կողմից ենք մոտենում, որ տեսնենք ախպորս:
Էդ պահին տաքսի ա հայտնվում, ուզում ա հուզված մամաների ու ավտոբուսի արանքով անպայման քշած, անցած լինի.... տղամարդիկ կազմակերպում են ճանապարհի բացման պրոցեսը, տաքսիստը չգիտես ինչի սկսում ա ավել-պակաս խոսալ.. ուղևորը մի կին ա, հետևի նստարանին փռված` մարդկանց բանի տեղ չդնող, փայտացած կարեկցանքless աչքերով ու հոգով..... տաքսիին հանգիստ ճամփա են տալիս մաշած սրտներով մամաներն ու հարազատները, 1 րոպեից ավտոբուսը շարժվում ա, էլի ծափահարում ա ժողովուրդը..... որ լավ զգան իրանց քյոռփեքը... լսում եմ կողքիս կանգնած կանանց` մամաների ֆսֆսոցը... չեն լացում` կամաաաաց մղկտում են, ձեռքով անում իրանց  տղերքին... "Հաջող, մեռնեմ ջանիդ, հաջող, բալես, Աստված ձեր հետ, էրեխեք ջան".... ինչ լավ են ասում... ոչ մի լեզվի մեջ էսքան ջիգյար չի լինի, ինչքան հայերենում... ես ել եմ հուզվում... ֆֆֆ....բայց մտածում էի, որ կտիրապետեմ ինձ.... հը, Բե՛ն, ի՞նչ կասես...

Դե, բարո՛վ գնաք, էրեխեք ջա՛ն, Աստված ձեր հետ ու իմ Գորի..



No comments:

Post a Comment